Մեծապետական շովինիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Մեծապետական շովինիզմ», իշխող ազգերի ներկայացուցիչների ազգայնականության ծայրահեղ ձև, որը դրսևորվում է բազմազգ պետություններում այլ ժողովուրդների ճնշման մեջ։ Համարվում է ռասիզմի դրսևորում[1]։

Ենթադրաբար առաջացել է ազգային ու բազմազգ պետությունների և գաղութային կայսրությունների կազմավորման ժամանակաշրջանում։ Մեծապետական շովինիզմը, և առհասարակ շովինիզմը, հրահրում է թշնամանք ու ատելություն մյուս ժողովուրդների նկատմամբ, խտրականություն՝ տնտեսական, քաղաքական ու մշակութային բնագավառներում, զրկում նրանց ինքնուրույնությունից։ Օրինակ, նախկին Ավստրո-Հունգարական, Ռուսական կայսրություններում, Օսմանյան Թուրքիայում և այլուր իշխող դասակարգերը մեծապետական շովինիզմի քաղաքականություն էին իրականացնում ենթակա բազմաթիվ ժողովուրդների նկատմամբ։

Մեծապետական շովինիզմի գաղափարախոսությունն ու քաղաքականությունը սաստկացան իմպերիալիզմի դարաշրջանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) ժամանակ մմեծապետական շովինիզմի նշանակալի կրող հանդիսացավ Երրորդ Ռայխը, որը գերմանական ազգը հռչակեց «բարձր» արիական ռասսա՝ իբր կոչված գերիշխելու մյուս բոլոր ժողովուրդներին։ Ետպատերազմյան շրջանում մի շարք երկրներում (ՀԱՀ, ԱՄՆ, Իսրայել և այլն) իրականացվել են քաղաքականություններ, որոնք կարելի է վերագրել նաև մեծապետական շովինիզմին (օր․՝ ռասսայական խտրականություններ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 440