Հովհաննես Համբարձումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Համբարձումյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Համբարձումյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Հովհաննես Սարգիսի Համբարձումյան
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 4, 1990 (33 տարեկան)
Ծննդավայր Երևան, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հասակ 179 սմ
Քաշ 79 կգ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հյուսիսային Մակեդոնիա Վարդար
Համար 19
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2014 Հայաստան Բանանց 130 (14)
2014 Հյուսիսային Մակեդոնիա Վարդար 3 (1)
Ազգային հավաքական
2008-2009 Հայաստան Հայաստան մինչև 19 7 (0)
2009-2012․ Հայաստան Հայաստան մինչև 21 9 (1)
2010-մ.հ Հայաստան Հայաստան 7 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Հովհաննես Համբարձումյան, հայ ֆուտբոլիստ, ով խաղում է մակեդոնական Վարդար ակումբում և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Համբարձումյանը իր ֆուտբոլային կարիերան սկսել է Բանանց ֆուտբոլային ակումբում։ Սկզբից նա խաղում էր Բանանցի երկրորդ թիմում՝ Բանանց 2 թիմում։ 2008 թվականին, նա Բանանցի կազմում խաղաց իր խաղերից մեկը Հայաստանի առաջնությունում։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 23-ին Արարատի դեմ խաղում, որտեղ Բանանցը պարտվեց 1-0 հաշվով։ Համբարձումյանը խաղադաշտ մտավ 84-րդ րոպեին[1]՝ փոխարինելով Սեվեն Մուրադյանին։ Հաջորդ մրցաշրջանում Համբարձումյանը մասնակցում էր թիմի հանդիպումներին թե Հայաստանի առաջնությունում, թե Հայաստանի գավաթում։ Բանանցը մասնակցեց Հայաստանի գավաթի եզրափակչին 2008, 2009 և 2010 թվականներին։ 2014 թվականի, հուլիսի 18-ին Համբարձումյանը պայմանագիր կնքեց մակեդոնական Վարդարի հետ[2]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Համբարձումյանը Հայաստանի ազգային հավաքական կանչվեց Եվրո 2012-ի որակավորման փուլի խաղերի ընթացքում։ Առաջին խաղը Իռլանդիայի դեմ էր, որտեղ Համբարձումյանը խաղադաշտ դուրս եկավ 74-րդ րոպեին՝ փոխարինելով Արտակ Եդիգարյանին[3]։ Համբարձումյանը առաջին անգամ մեկնարկային կազմում դուրս եկավ Իրանի հավաքականի դեմ, որտեղ Հայաստանի հավաքականը պարտություն կրեց, իսկ Համբարձումյանը փոխարինվեց 76-րդ րոպեին[4]։

Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստան Փյունիկ

  • Հայաստանի չեմպիոն - 2013-14
  • Հայաստանի գավաթի եզրափակչի մասնակից - 2008, 2009, 2010
  • Հայաստանի սուպերգավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 2008, 2010

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]