Հովհաննես Համբարձումյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Համբարձումյան (այլ կիրառումներ)
|
| ||||||||||||
| Անձնական տվյալներ | ||||||||||||
| Ամբողջական անուն | Հովհաննես Սարգիսի Համբարձումյան | |||||||||||
| Քաղաքացիությունը |
| |||||||||||
| Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 4, 1990 (35 տարեկան) | |||||||||||
| Ծննդավայր |
Երևան, | |||||||||||
| Հասակ | 179 սմ | |||||||||||
| Քաշ | 79 կգ | |||||||||||
| Դիրք | Պաշտպան | |||||||||||
| Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
| Ներկա ակումբ |
| |||||||||||
| Համար | 19 | |||||||||||
|
| ||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
| Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
|
| ||||||||||||
| * Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: | ||||||||||||
Հովհաննես Համբարձումյան (հոկտեմբերի 4, 1990[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, ով խաղում է մակեդոնական Վարդար ակումբում և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Համբարձումյանը իր ֆուտբոլային կարիերան սկսել է Բանանց ֆուտբոլային ակումբում։ Սկզբից նա խաղում էր Բանանցի երկրորդ թիմում՝ Բանանց 2 թիմում։ 2008 թվականին, նա Բանանցի կազմում խաղաց իր խաղերից մեկը Հայաստանի առաջնությունում։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 23-ին Արարատի դեմ խաղում, որտեղ Բանանցը պարտվեց 1-0 հաշվով։ Համբարձումյանը խաղադաշտ մտավ 84-րդ րոպեին[3]՝ փոխարինելով Սեվեն Մուրադյանին։ Հաջորդ մրցաշրջանում Համբարձումյանը մասնակցում էր թիմի հանդիպումներին թե Հայաստանի առաջնությունում, թե Հայաստանի գավաթում։ Բանանցը մասնակցեց Հայաստանի գավաթի եզրափակչին 2008, 2009 և 2010 թվականներին։ 2014 թվականի, հուլիսի 18-ին Համբարձումյանը պայմանագիր կնքեց մակեդոնական Վարդարի հետ[4]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Համբարձումյանը Հայաստանի ազգային հավաքական կանչվեց Եվրո 2012-ի որակավորման փուլի խաղերի ընթացքում։ Առաջին խաղը Իռլանդիայի դեմ էր, որտեղ Համբարձումյանը խաղադաշտ դուրս եկավ 74-րդ րոպեին՝ փոխարինելով Արտակ Եդիգարյանին[5]։ Համբարձումյանը առաջին անգամ մեկնարկային կազմում դուրս եկավ Իրանի հավաքականի դեմ, որտեղ Հայաստանի հավաքականը պարտություն կրեց, իսկ Համբարձումյանը փոխարինվեց 76-րդ րոպեին[6]։
Տիտղոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի չեմպիոն - 2013-14
- Հայաստանի գավաթի եզրափակչի մասնակից - 2008, 2009, 2010
- Հայաստանի սուպերգավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 2008, 2010
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com
- ↑ Բանաց-Արարատ
- ↑ «Համբարձումյանը տեղափոխվեց Մակեդոնիա». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Հայաստան-Իռլանդիա 0-1
- ↑ Հայաստան-Իրան 1-3