Կորվինի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորվինի համալսարան
հունգ.՝ Budapesti Corvinus Egyetem[1]
Տեսակհամալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
ԿարգախոսScientia mea – adiutor meus
Հիմնադրված է1920 և 1948
Անվանված էՔորվինուսի գրադարան
ՌեկտորElőd Takáts?[2]
ԱնդամակցությունCEMS - The Global Alliance in Management Education?, European Master of Public Administration Consortium?, Ազատ մուտքով շտեմարանների կոնֆեդերացիա[3][4], Եվրոպայի համալսարանների միություն[5] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[6]
Երկիր Հունգարիա[7]
Կայքuni-corvinus.hu(հունգարերեն) և uni-corvinus.hu/?lang=en(անգլ.)
Կորվինի համալսարան (Հունգարիա)##
Կորվինի համալսարան (Հունգարիա)
Կորվինի համալսարան, Հունգարիա
 Corvinus University of Budapest Վիքիպահեստում

Կորվինի համալսարան (Մատյաշ I Կորվինի անվան Բուդապեշտի համալսարան, հունգ.՝ Budapesti Corvinus Egyetem), բարձրագույն կրթական հաստատություն Բուդապեշտում։ Առավել հայտնի է տնտեսագիտական ուղղվածությամբ կրթությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականին Հունգարիայի թագավորական համալսարանում (այժմ՝ Բուդապեշտի համալսարան) հիմնադրվել է տնտեսագիտական ֆակուլտետ, որը մի քանի անգամ վերակազմավորվել է։ 1948 թվականից այն գործում է որպես անկախ համալսարան։ 1953-1990 թվականներին համալսարանը հայտնի է եղել որպես Կարլ Մարքսի անվան տնտեսագիտական համալսարան, 1990 թվականից՝ Բուդապեշտի տնտեսագիտական և հանրային կառավարման համալսարան։ 2000 թվականի սկզբում համալսարանի կազմում ներառվել են մի քանի այլ ուսումնական հաստատություններ։ 2004 թվականին համալսարանն անվանվել է Հունգարիայի թագավոր Մատյաշ I Կորվինի անվամբ[8]։

Դանուբի ափին գտնվող համալսարանի գլխավոր մասնաշենքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[9]։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բիզնեսի կառավարման ֆակուլտետ
  • Տնտեսագիտության ֆակուլտետ
  • Սոցիոլոգիական գիտությունների ֆակուլտետ
  • Պետական կառավարման ֆակուլտետ
  • Գյուղատնտեսական գիտությունների ֆակուլտետ
  • Սննդի արդյունաբերության ֆակուլտետ
  • Լանդշաֆտային ճարտարապետության ֆակուլտետ

Հայտնի շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լասլո Անդոր, Աշխատաշուկայի, սոցիալական հարցերի և սոցիալական ներառման քաղաքականության հարցերով եվրոպական հանձնակատար, 2010 թ.
  • Գորդոն Բայնամ, Հունգարիայի վարչապետ (2009-2010 թթ.)
  • Պյոտր Բալաժ, տարածաշրջանային քաղաքականության եվրոպական հանձնակատար, 2004 մայիս-նոյեմբեր, Հունգարիայի արտաքին գործերի նախարար (2009-2010 թթ.)
  • Լայոշ Բոկրոշ, Հունգարիայի ֆինանսների նախարար (1995-1996 թթ.)
  • Լասլո Կովաչ, Հունգարիայի արտաքին գործերի նախարար (1994-1998 թթ.), (2002-2004 թթ.), Հարկային և մաքսային հարցերով եվրոպական հանձնակատար (2004-2010 թթ.)
  • Պյոտր Մեդեշի, Հունգարիայի վարչապետ (2002-2004 թթ.)
  • Պալ Շմիտ, Հունգարիայի նախագահ (2010 թ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.uni-corvinus.hu/index.php?id=p100007
  2. Dr. Takáts Előd a Corvinus új rektoraCorvinus University of Budapest.
  3. https://web.archive.org/web/20190714135243/https://www.coar-repositories.org/community/members-and-partners-by-country/
  4. https://web.archive.org/web/20240131234035/https://www.coar-repositories.org/members/
  5. https://eua.eu/about/member-directory.html
  6. https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
  7. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  8. «Study in Hungary: Corvinus University». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.
  9. Új épület a Corvinus Egyetemnek. Építészfórum, 2007-09-13. http://epiteszforum.hu/node/6985 Արխիվացված 2012-02-16 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորվինի համալսարան» հոդվածին։