Կանտալուպ (Cucumis melo var. cantalupensis), դդմազգիների (լատին․՝ Cucurbitaceae) ընտանիքի բույս, սեխի տեսակ։
Կանտալուպի պտուղները պատված են գծավոր կեղևով։ Երկարությունը սովորաբար 15-20 սմ է։ Պտուղը նարնջագույն է։ Տեղափոխելի է, բայց երկար պահպանել հնարավոր չէ։
Եվրոպայում կանտալուպի սերմերը հայտնվել են Խաչակրաց արշավանքների ժամանակ։ Կաթոլիկ կղերականները Հայաստանից բերել են տեղական սերմերից։ Երբ Հռոմի պապին տվել էին այդ սեխից փորձելու, նա հավանել էր դրանք և հրամայել աճեցնել Կանտալուպիայի իր հողերում։ Սրանից էլ սեխը ստացավ իր անունը։ Այսօր կանտալուպը բազմացվում է ինչպես հին, այնպես էլ նոր աշխարհում։