Լուսանկարչական ժապավեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
35 մմ գունավոր ժապավենի շերտերը․ 1. հիմնաշերտ, 2. ենթաշերտ, 3. կարմրի լուսազգայնությամբ շերտ, 4. կանաչի լուսազգայնությամբ շերտ, 5. դեղին ֆիլտր, 6. կապույտի լուսազգայնությամբ շերտ, 7. ուլտրամանուշակագույն ֆիլտր, 8. պաշտպանիչ շերտ։

Լուսանկարչական ժապավեն (կամ պարզապես ժապավեն), լուսազգայուն նյութով ծածկված ժապավեն, որ տեղադրվում է լուսանկարող կամ տեսանկարող սարքի մեջ։ Լույսն ընկնելով ժապավենի վրա փոփոխում է դրա քիմիական կազմը և ստեղծում քողարկված (լատենտ) պատկեր, որը երևակումից հետո դառնում է տեսանելի և կարող է արտատպվել թղթի վրա կամ տեսածրվել։ Թվային ֆոտոխցիկների ի հայտ գալուց հետո, լուսանկարչական ժապավենների գործածումը զգալիորեն նվազել է։

Քիմիական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժապավենի մի երեսը ծածկված է գելատինային էմուլսիայով, որը պարունակում է մանրադիտակային չափի լուսազգայուն արծաթահալիդային բյուրեղներ։ Ժապավենի լուսազգայունությունը և ցայտունությունը պայմանավորված են այս բյուրեղների չափով և այլ հատկանիշներով։

Լուսազգայնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժապավենի լուսազգայնությունը չափվում է հատուկ միավորով (հիմնականում ԻՍՕ ստանդարտի)․ որքան ավելի բարձր է թիվը, այնքան ավելի զգայուն է ժապավենը։ Ամենից հաճախ գործածվում են ԻՍՕ 100, ԻՍՕ 200 և ԻՍՕ 400 ժապավեններ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսանկարչական ժապավեն» հոդվածին։