Լանդշտրասե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լանդշտրասե

Զինանշան

ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ԿարգավիճակՎիեննայի շրջաններ
Մտնում էՎիեննա
ԲԾՄ178 մետր
Բնակչություն91 680 մարդ (հունվարի 1, 2020)[1]
Տարածք7,39 կմ²
Սահմանակցում էՆերքին Քաղաք, Լեոպոլդշտադտ, Զիմմերինգ, Ֆավորիտեն և Վիդեն
Փոստային ինդեքսներ1030
Անվանված էLandstraße?
wien.gv.at/bezirke/landstrasse/

Լանդշտրասե (գերմ.՝ Landstraße,), Վիեննայի երրորդ շրջանն է։ Տեղակայված է քաղաքի կենտրոնական մասում։ Վիեննայի կազմում ձևավորվել է 19-րդ դարում[2]։ Հանդիսանում է խիտ բնակեցված քաղաքային շրջան` մեծ թվով բնակելի տներով[2]։ Հայտնի է 1200 թվականից։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանը տեղակայված է Վիեննա քաղաքի կենտրոնական հատվածի հաչավ-արևելքում։ Տաշածքը կազմում է 7,42 կմ2, կամ Ավստրիայի մայրաքաղաքի տարածքի1,8 %-ը։ Այս շրջանը գտնվում է Վիեննայի մունիցիպալ շրջանների կենտրոնում։ Լանդշտրասեն հյուսիսից և աևելքից սահմանակից է Լեոպոլդշտադ շրջանին, հարավ-արևելյքում սահմանակից է Զիմերինգին, հարավում և հարավ-արևմուտքում` Ֆավորիտեն շրջանին, իսկ արևմուտքից սահմանակից է Վիդենին և Ներքին քաղաքին։ Հյուսիսում և արևելքում Լեոպոլդշտադ շրջանից բաշանվում է Դունայի ջրանցքով։

Ի տարբերություն քաղաքի մյուս կենտրոնական շրջանների բավականին կանաչապատ է։ Կանաչապատ տարածքը կազմում է 98,21 հա, ինչը կազմում է ամբողջ շրջանի տարածքի 13,18 %[3]։

Շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանը առավել հայտնի է Բելվեդեր պալատական համալիրով, որը գտնվում է Լանդշտրասեի արևմուտքում։ Պալատը կառուցվել է 18-րդ դարում Եվգենի Սավոյացու կողմից։ Ներկայումս պալատում գտնվում է Ավստրիական պատկերասրահը։ Շրջանի տարածքում են գտնվում Սուրբ Մարկի գերեզմանատունը և Նիկոլայ Հրաշագործի ուղղափառ տաճարը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]