Էդիշեր Մաղալաշվիլի
Էդիշեր Մաղալաշվիլի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 4, 1925 |
Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 26, 2005 (80 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Էդիշեր Գեորգիի Մաղալաշվիլի (վրաց.՝ ედიშერ მაღალაშვილი, հունվարի 4, 1925, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 26, 2005), վրացի խորհրդային դերասան։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1967, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1979)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդիշեր Մաղալաշվիլին ծնվել է 1925 թվականի հունվարի 4-ին Թբիլիսիում[2]։ Սովորել է Թբիլիսիի Երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտում՝ ստանալով ինժեների մասնագիտություն։ Կինոյում նկարահանվել սկսել է պատահականության բերումով. 1947 թվականին Կոնստանտին Պիպինաշվիլին պատահական հանդիպման ժամանակ Էդիշեր Մաղալաշվիլիին առաջարկել է փոքրիկ դեր կատարել «Բանաստեղծի օրորոցայինը» ֆիլմում։ Հետագայում Էդիշեր Մաղալաշվիլին սովորել է Թբիլիսիի կինոստուդիայում, որն ավարտել է 1947 թվականին, իսկ 1953 թվականին ավարտել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտը։
1946-1950 թվականներին եղել է Թբիլիսիի կինոստուդիայի դերասան, 1948—1964 թվականներին աշխատել է Թբիլիսիի Կ. Մարջանիշվիլու անվան ակադեմիական թատրոնում, իսկ 1964 թվականից՝ Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնում։
Էդիշեր Մաղալաշվիլին մահացել է 2005 թվականի հունվարի 26-ին։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կինը - Նատալյա Կավրիշվիլի, մասնագիտությամբ դաշնակահարուհի, Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի դոցենտ,
- Որդի - Գիորգի, մասնագիտությամբ նյարդավիրաբույժ,
- Որդի - Միխայիլ, կինոօպերատոր,
- Թոռներ - Նատալյա, Էդիշեր, Գիվի։
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1958)
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1967
- Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1979)
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1947 – Բանաստեղծի օրորոցայինը
- 1948 – Քեթո և Կոտե
- 1951 – Գարուն Սակենում
- 1955 – Նրանք իջել են լեռներից
- 1956 – Ստվեր ճանապարհին
- 1956 – Էթերիի երգը
- 1958 – Մայակովսկին սկսել է այդպես
- 1958 – Մամլուք
- 1963 – Կապույտ տետր – Սերգո Օրջոնիկիձե
- 1967 – Հիմա ժամանակներն ուրիշ են
- 1970 – Հին ջրաղացներ
- 1974 – Կրակ
- 1975 – Ընդունում եմ ինձ վրա
- 1976 – Գործը հանձնվում է դատարան
- 1977 – Շեղումը՝ զրո
- 1978 – Հուսո աստղ – Դավիթ Բեկ
- 1979 – Պոեմ թևերի մասին – Սերգո Օրջոնիկիձե
- 1981 – Դժվար սկիզբ
- 1986 – Նեյլոնե տոնածառ
- 1987 – Էլլայի ու Ռարուի արկածները
- 1988 – Բրավո, Ալբեր Լոլիշ
- 1990 – Պարույր (Վրաստան)
- 2003 – Վեց և յոթ (Վրաստան)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Էդիշեր Մաղալաշվիլին kino-teatr.ru կայքում
- ↑ МАГАЛАШВИЛИ Эдишер Георгиевич(չաշխատող հղում)
|