Էդիշեր Մաղալաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդիշեր Մաղալաշվիլի
Ծնվել էհունվարի 4, 1925(1925-01-04)
ԾննդավայրԹիֆլիս, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 26, 2005(2005-01-26) (80 տարեկանում)
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Georgia.svg Վրաստան
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներՀԽՍՀ ժողովրդական արտիստ և Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ

Էդիշեր Գեորգիի Մաղալաշվիլի (վրաց.՝ ედიშერ მაღალაშვილი, 4 հունվարի, 1925, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ26 հունվարի, 2005), վրացի խորհրդային դերասան։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1967, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1979

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդիշեր Մաղալաշվիլին ծնվել է 1925 թվականի հունվարի 4-ին Թբիլիսիում։ Սովորել է Թբիլիսիի Երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտում՝ ստանալով ինժեների մասնագիտություն։ Կինոյում նկարահանվել սկսել է պատահականության բերումով. 1947 թվականին Կոնստանտին Պիպինաշվիլին պատահական հանդիպման ժամանակ Էդիշեր Մաղալաշվիլիին առաջարկել է փոքրիկ դեր կատարել «Բանաստեղծի օրորոցայինը» ֆիլմում։ Հետագայում Էդիշեր Մաղալաշվիլին սովորել է Թբիլիսիի կինոստուդիայում, որն ավարտել է 1947 թվականին, իսկ 1953 թվականին ավարտել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտը։

1946-1950 թվականներին եղել է Թբիլիսիի կինոստուդիայի դերասան, 1948—1964 թվականներին աշխատել է Թբիլիսիի Կ. Մարջանիշվիլու անվան ակադեմիական թատրոնում, իսկ 1964 թվականից՝ Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնում։

Էդիշեր Մաղալաշվիլին մահացել է 2005 թվականի հունվարի 26-ին։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը - Նատալյա Կավրիշվիլի, մասնագիտությամբ դաշնակահարուհի, Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի դոցենտ,
  • Որդի - Գիորգի, մասնագիտությամբ նյարդավիրաբույժ,
  • Որդի - Միխայիլ, կինոօպերատոր,
  • Թոռներ - Նատալյա, Էդիշեր, Գիվի։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1947 — Բանաստեղծի օրորոցայինը
  • 1948Քեթո և Կոտե
  • 1951 — Գարուն Սակենում
  • 1955 — Նրանք իջել են լեռներից
  • 1956 — Ստվեր ճանապարհին
  • 1956 — Էթերիի երգը
  • 1958 — Մայակովսկին սկսել է այդպես
  • 1958Մամլուք
  • 1963 — Կապույտ տետր — Սերգո Օրջոնիկիձե
  • 1967Հիմա ժամանակներն ուրիշ են
  • 1970 — Հին ջրաղացներ
  • 1974 — Կրակ
  • 1975 — Ընդունում եմ ինձ վրա
  • 1976 — Գործը հանձնվում է դատարան
  • 1977 — Շեղումը՝ զրո
  • 1978Հուսո աստղԴավիթ Բեկ
  • 1979 — Պոեմ թևերի մասին — Սերգո Օրջոնիկիձե
  • 1981 — Դժվար սկիզբ
  • 1986 — Նեյլոնե տոնածառ
  • 1987 — Էլլայի ու Ռարուի արկածները
  • 1988 — Բրավո, Ալբեր Լոլիշ
  • 1990 — Պարույր (Վրաստան)
  • 2003 — Վեց և յոթ (Վրաստան)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]