Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամֆիթատրոն (հուն․ ՝ άμφι ՝ շուրջ, երկու կողմից և θέατρον ՝ թատրոն), շուրջտեսանելիք, թատրոններում , համերգասրահներում , կրկեսում այն տեղերը, որոնք հաջորդում են պարտերին ՝ աստիճան առ աստիճան բարձրանալով[1] ։
Հին հունական թատրոնում ամֆիթատրոնը բլրի լանջերին կիսաշրջանաձև դասավորված, աստիճան առ աստիճան բարձրացող տեղերն էին հանդիսատեսի համար[1] ։
Հին հռոմեական ճարտարապետության մեջ ամֆիթատրոնը բացօթյա կամ էլիպսաձև կառույց էր հանդիսությունների համար, ուր տեղերն աստիճանաձև դասավորված էին արենայի շուրջը։ Ամիթատրոնի օրինակ է Կոլիզեումը [1] ։
↑ 1,0 1,1 1,2 Լևոն Հախվերդյան, Թատերագիտական բառարան (Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտ) (խմբ. Ռ․ Զարյան), Երևան, «Հայաստան» (ИБ 4742), 1986 , էջ 11 — 208 էջ. — 5000 հատ ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 338 )։