Desert Eagle

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Desert Eagle
Ենթատեսակկիսաավտոմատ ատրճանակ
Երկիր Իսրայել և  ԱՄՆ
ՍտեղծողMagnum Research? և Israel Military Industries
ԱրտադրողMagnum Research? և Israel Weapon Industries?
Փամփուշտի տեսակ.50 Action Express?, self-contained cartridge?, .44 Magnum? և .357 Magnum?

Desert Eagle (հայերեն՝ Անապատի արծիվ), խոշոր տրամաչափի (մինչև 12․7 մմ) ինքնալիցքավորվող ատրճանակ։ Ատրճանակը նախատեսված է որսորդության ժամանակ վայրի գազաններից պաշտպանվելու և ավազակներից ինքնապաշտպանվելու համար։ Ստեղծվել է 1983 թվականին իսրայելական Israel Military Industries ընկերության կողմից։ Ներկայումս արտադրվում է իսրայելական Israel Military Industries ընկերությունում։ Շնորհիվ չափսերի և դիզայնի՝ այս զենքը հաճախ օգտագործում են ֆիլմերի նկարահանման ժամանակ և համակարգչային խաղերում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զենքի առաջին պատվերը եղել է ամերիկացի Բերնարդ Ուայթի (Bernard C. White) կողմից 1983 թվականի հունվարին։ Այս պատվերը հիմք հանդիսացավ, որպեսզի Magnum Research ընկերությունը, որ գտնվում է ԱՄՆ-ում, 1983 թվականին սկսի զենքի վերարտադրումը իր երկրում։ Որից հետո ԱՄՆ-ում պատրաստված այս ատրճանակն իր նոր դիզայնով 1985 թվականին ուղարկվեց Israel Military Industries ընկերություն, որտեղ էլ բարելավվեց զենքի մարտավարտեխնիկական բնութագիրն ու դիզայնը և հետագայում արտադրվեց զենքի երկրորդ մոդելը[1]։

Այս ատրճանակների փամփուշտների ծայրերը կտրտված են և հենց այս պատճառով, դժվար է այն շփոթել այլ զենքի տեսակների հետ։

Մասսայական արտադրությունը կազմակերպվել է Israel Military Industries ընկերության կողմից Իսրայելում։ 1995-2000-ական թվականներին մասսայական արտադրությունը շարունակվել է արդեն Saco Defense ընկերությունում՝ Մեն նահանգ ԱՄՆ։ Հետագայում կրկին տեղափոխվել է Israel Military Industries ընկերություն։

Փողային կտրտվածությունը։ Աջից առաջինը՝ բազմանկյան ոճով օգտագործվում է Desert eagle զենքում։

Ընդհանուր նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես է օգտագործվում գազամխոցային համակարգը Desert eagle ատրճանակի առաջին մոդելում

Նախապես Desert eagle ատրճանակը ստեղծված չի եղել ինքնալիցքավորվող համակարգով, այլ գազամխոցային համակարգով[2]։ Գազամխոցային համակարգը տեղադրված է փողի տակ։ Desert eagle զենքի գազամխոցային առանձնահատկության շնորհիվ զենքի փողային հատվածը համեմատաբար այլ նմանատիպ զենքերի ավելի մեծ զանգված ունի։

Օգտագործվող զինամթերք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փամփուշտի տեսակ Փողի տրամագիծը
(մմ)
Փամփուշտները
պահեստատուփում
Նկարազարդմանна
դիրքը
Ձախից առաջին երեք փամփուշտներն օգտագործվում են Desert Eagle զենքի համար: Այս փամփուշտները՝ ձախից աջ` 50 AE, 44 Magnum, 357 Magnum
357 Magnum 9․0 9 ձախից երրորդը
41 Magnum 10.4 8
44 Magnum 11.176 8 ձախից երկրորդը
440 Cor-bon 11.176 7
50 Action Express 12.7 7 ձախից առաջինը

Ներկա պահին Desert Eagle զենքերը կարող են վերափոխվել 50 Action Express, 44 Magnum, 357 Magnum տրամաչափի։ Զենքի վերափոխումը հնարավոր է լինի հետևյալ կերպ՝ փոփոխության է ենթարկվում զենքի կափարիչը, փահեստատուփը և զենքի փողը և այս ամենը կարող է լինել դաշտային պայմաններում։

440 Cor-bon տրամաչափի համար նախատեսված պարագաների արտադրման և վաճառման գործընթացները դադարեցվել են։

Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Desert Eagle զենքի ընդամենը երեք տարբերակներ են ստեղծվել՝ Mark I, Mark VII և Mark XIX։

Mark I և Mark VII[խմբագրել | խմբագրել կոդը]

Mark I-ը հանվել է արտադրությունից, որը եղել է ալյումինից և պողպաից, ինչպես նաև օգտագործվել է չժանգոտվող պողպատ։ Մնացած հատվածներն իրենց մեջ ներառում են զենքի տարբեր այլ հատվածներ, որոնք կազմված են այլ նյութերից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «US Patent 4,563,937». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  2. Բացի Desert Eagle ատրճանակից այս համակարգն օգտագործվում ևս մեկ Wildey Magnum ատրճանակի համար։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]