Desert Eagle

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Desert Eagle
DesertEagle 50AE.jpg
Ենթատեսակ semi-automatic pistol
Երկիր Flag of Israel.svg Իսրայել
Ստեղծող Magnum Research
Արտադրող Magnum Research
Փամփուշտի տեսակ .50 Action Express

Desert Eagle (հայ․՝ Անապատի արծիվ), խոշոր տրամաչափի (մինչև 12․7 մմ) ինքնալիցքավորվող ատրճանակ։ Ատրճանակը նախատեսված է որսորդության ժամանակ վայրի գազաններից պաշտպանվելու և ավազակներից ինքնապաշտպանվելու համար։ Ստեղծվել է 1983 թվականին իսրայելական Israel Military Industries ընկերության կողմից։ Ներկայումս արտադրվում է իսրայելական Israel Military Industries ընկերությունում։ Շնորհիվ չափսերի և դիզայնի՝ այս զենքը հանճախ օգտագործում են ֆիլմերի նկարահամնամ ժամանակ և համակարգչային խաղերում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զենքի առաջին պատվերը եղել է ամերիկացի Բերնարդ Ուայթի (Bernard C. White) կողմից 1983 թվականի հունվարին։ Այս պատվերը հիմք հանդիսացավ, որպեսզի Magnum Research ընկերությունը, որ գտնվում է ԱՄՆ-ում, 1983 թվականին սկսի զենքի վերարտադրումը իր երկրում։ Որից հետո ԱՄՆ-ում պատրաստված այս ատրճանակն իր նոր դիզայնով 1985 թվականին ուղարկվեց Israel Military Industries ընկերություն, որտեղ էլ բարելավվեց զենքի մարտավարտեխնիկական բնութագիրն ու դիզայնը և հետագայում արտադրվեց զենքի երկրորդ մոդելը[1]։

Այս ատրճանակների փամփուշտների ծայրերը կտրտված են և հենց այս պատճառով, դժվար է այն շփոթել այլ զենքի տեսակների հետ։

Մասսայական արտադրությունը կազմակերպվել է Israel Military Industries ընկերության կողմից Իսրայելում։ 1995-2000-ական թվականներին մասսայական արտադրությունը շարունակվել է արդեն Saco Defense ընկերությունում՝ Մեն նահանգ ԱՄՆ։ Հետագայում կրկին անգամ տեղափոխվել է Israel Military Industries ընկերություն։

Փողային կտրտվածությունը։ Աջից առաջինը՝ բազմանկյան ոճով օգտագործվում է Desert eagle զենքում։

Ընդհանուր նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես է օգտագործվում գազամխոցային համակարգը Desert eagle ատրճանակի առաջին մոդելում

Նախապես Desert eagle ատրճանակը ստեղծված չի եղել ինքնալիցքավորվող համակարգով, այլ գազամխոցային համակարգով։[2] Գազամխոցային համակարգը տեղադրված է փողի տակ։ Desert eagle զենքի գազամխոցային առանձնահատկության շնորհիվ զենքի փողային հատվածը համեմատաբար այլ նմանատիպ զենքերի ավելի մեծ զանգված ունի:

Օգտագործվող զինամթերք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փամփուշտի տեսակ Փողի տրամագիծը
(մմ)
Փամփուշտները
պահեստատուփում
Նկարազարդմանна
դիրքը
Ձախից առաջին երեք փամփուշտներն օգտագործվում են Desert Eagle զենքի համար: Այս փամփուշտները՝ ձախից աջ` 50 AE, 44 Magnum, 357 Magnum
357 Magnum 9․0 9 ձախից երրորդը
41 Magnum 10.4 8
44 Magnum 11.176 8 ձախից երկրորդը
440 Cor-bon 11.176 7
50 Action Express 12.7 7 ձախից առաջինը

Ներկա պահին Desert Eagle զենքերը կարող են վերափոխվել 50 Action Express, 44 Magnum, 357 Magnum տրամաչափի։ Զենքի վերափոխումը հնարավոր է լինի հետևյալ կերպ՝ փոփոխության է ենթարկվում զենքի կափարիչը, փահեստատուփը և զենքի փողը և այս ամենը կարող է լինել դաշտային պայմաններում։

440 Cor-bon տրամաչափի համար նախատեսված պարագաների արտադրման և վաճառման գործընթացները դադարեցվել են։

Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Desert Eagle զենքի ընդամենը երեք տարբերակներ են ստեղծվել՝ Mark I, Mark VII և Mark XIX։

Mark I և Mark VII[խմբագրել | խմբագրել կոդը]

Mark I-ը հանվել է արտադրությունից, որը եղել է ալյումինից և պողպաից, ինչպես նաև օգտագործվել է չժանգոտվող պողպատ։ Մնացած հատվածներն իրենց մեջ ներառում են զենքի տարբեր այլ հատվածներ, որոնք կազմված են այլ նյութերից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. US Patent 4,563,937
  2. Բացի Desert Eagle ատրճանակից այս համակարգն օգտագործվում ևս մեկ Wildey Magnum ատրճանակի համար։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]