«Սուրբ Երրորդություն եկեղեցի (Նախիջևան)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Այս կտավը չի պատկերում հոդվածի առարկան․ Նախիջևան քաղաքում հայկական մի քանի եկեղեցիներ կային և հստակ չէ, թե կտավում որ մեկն է պատկերված։
Տող 2. Տող 2.
| անվանում = Սուրբ Երրորդություն եկեղեցի
| անվանում = Սուրբ Երրորդություն եկեղեցի
| բնօրինակ անվանում =
| բնօրինակ անվանում =
| պատկեր =Bəhruz Kəngərli - Erməni kilsəsi Naxçıvan (II).jpg
| պատկեր =-
| նկարագրություն =
| նկարագրություն =
| տեսակ = Քառաբսիդ կենտրոնագմբեթ եկեղեցի
| տեսակ = Քառաբսիդ կենտրոնագմբեթ եկեղեցի

14:30, 22 հունվարի 2022-ի տարբերակ

Սուրբ Երրորդություն եկեղեցի
Հիմնական տվյալներ
ՏեսակՔառաբսիդ կենտրոնագմբեթ եկեղեցի
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունՆախիջևան քաղաքի հյուսիս-արևմուտք
ՏարածաշրջանՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ԴավանանքՀայկական առաքելական
Հոգևոր կարգավիճակՉի գործում
Ներկա վիճակԱվերված
Ժառանգության կարգավիճակՈչ
Ճարտարապետական ոճՀայկական
ԳմբեթմԵԿ
ՇինանյութՍրբատաշ բազալտ և վարդագույն տուֆ
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Երրորդություն եկեղեցի, հայկական առաքելական ավերված եկեղեցի ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Նախիջևանում[1]։

Տեղադրություն

Սուրբ Երրորդություն եկեղեցին գտնվում էր Նախիջևան քաղաքի հյուսիսարևմտյան մասում[1]։

Պատմություն

Նախիջևան քաղաքի մի քանի տասնյակի հասնող հայկական եկեղեցիներից պահպանվածներից է Սուրբ Երրորդություն եկեղեցին, որը վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության հուշարձաններից մեկն էր։ Բավականին մեծ եկեղեցի էր, որտեղ 705 թվականին արաբները կենդանի այրեցին հայ նախարարներին[1]։

1840 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով քանդվել է եկեղեցու գմբեթը։ 1881-1900 թվականների ընթացքում եկեղեցում իրականացվող վերանորոգման աշխատանքներին ականատես Մ․ Սմբտյանը գրել է, որ վերականգնման շինարարական աշխատանքների ընթացքում նրա կառուցվածքում պարզ նշմարվել են 1200 տարի առաջ այրվածների ածխացած մնացորդները և մարդկային ոսկորներ[2]։

1975 թվականին ադրբեջանական իշխանությունների կողմից քանդվել է[1]։

Ճարտարապետական նկարագիր

Եկեղեցին կառուցված էր վաղ միջնադարյան քառաբսիդ կենտրոնագմբեթ եկեղեցիների հորինվածքով։ Շինարարության ժամանակ օգտագործել են սրբատաշ բազալտ և վարդագույն տուֆ[1]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Այվազյան, Արգամ, «Նախիջևանի կոթողային հուշարձաններն ու պատկերաքանդակներն», Երևան, 1987 թվական, էջ 86։
  2. А. Айвазян / Памятники армянской архитектуры Нахичеванской АССР / Ер., 1981 г., стр. 106․(ռուս.)