Սուրբ Գևորգ եկեղեցի (Նախիջևան)
Սուրբ Գևորգ եկեղեցի | |
---|---|
![]() Սուրբ Գևորգ եկեղեցին 1980-ական թվականներին | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Ուղղանկյուն հատակագծով քառամույթ գմբեթակիր բազիլիկա |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Նախիջևան քաղաք |
Տարածաշրջան | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն |
Դավանանք | ![]() |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Ներկա վիճակ | Ավերված |
Ժառանգության կարգավիճակ | Ոչ |
Ճարտարապետական նկարագրություն | |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 1869 թվական |
Կառուցման ավարտ | 1872 թվական |
Հիմնադրված | Հին դարեր (նոր եկեղեցին կառուցվել է հնի հիմքերի վրա) |
Գմբեթ | 1 |
Շինանյութ | Սրբատաշ կարմիր տուֆ |
Սուրբ Գևորգ եկեղեցի, հայկական առաքելական ավերված եկեղեցի ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Նախիջևանում[1][2]։
Պատմույթուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին 1869 թվականին հիմնովին կառուցվել է տեղում նախկինում գոյություն ունեցող եկեղեցու հիմքերի վրա[1][2]։ Արդեն 1872 թվականին կառուցումն ավարտված էր[2]։
Խորհրդային տարիներին դեռևս կանգուն հուշարձան էր[1]։ Ներկայում ամբողջովին ավերված է[3]։
Ճարտարապետական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Գևորգ եկեղեցին ուներ քառամույթ գմբեթակիր բազիլիկայի հորինվածք։ Կազմված էր ուղղանկյուն հատակագծով ավագ խորանից, զույգ ավանդատներից և դահլիճից։ Աղյուսից շարված գմբեթը գտնվում էր շինության խաչաձև ծածկի կենտրոնում՝ չորս մույթերի վրա[1]։
Ունեցել է երեք մուտք, որոնք գտնվում էին արևմտյան, հյուսիսային և հարավային ճակատներում[1]։
Արտաքին պատերը երեսպատված էին Աստապատ գյուղի Կարմիր վանքի ձորի քարհանքից բերված սրբատաշ կարմիր տուֆով[1]։
Եկեղեցին արտաքնապես բավականին հետաքրքիր տեսք ուներ, բայց համեստ հարդարանքով։ Զարդաքանդակները միայն մուտքերի և պատուհանների կամարների վրա էին[1]։
Արևմտյան կողմում գտնվող զույգ պատուհանների վրա՝ շրջանակի մեջ, քանդակված էր Սուրբ Սարգսի կոմպոզիցիոն պատկերաքանդակը։ Սուրբ Սարգիսը պատկերված էր հեծյալ և ձիու ոտքերի տակ օձ-վիշապին խաչակոթ նիզակով սպանելու տեսքով։ Ձիու դիմաց աղոթելու տեսքով պատկերված էր նաև մի մարդ։ Սուրբ Սարգիսի գլխին պատկերված էր լուսապսակ[1]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Այվազյան, Արգամ, «Նախիջևանի կոթողային հուշարձաններն ու պատկերաքանդակներն», Երևան, 1987 թվական, էջ 86։
- ↑ 2,0 2,1 2,2 Սամվել Կարապետյան, Նախիջևան քարտեզագիրք, Երևան, 2012, էջ 25:
- ↑ «Նախիջեւանում հայկական հուշարձանները վանդալիզմի են ենթարկվում» (արխիվացված)։