Սուրբ Երրորդություն եկեղեցի (Նախիջևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Երրորդություն եկեղեցի
Հիմնական տվյալներ
ՏեսակՔառաբսիդ կենտրոնագմբեթ եկեղեցի
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունՆախիջևան քաղաքի հյուսիս-արևմուտք
ՏարածաշրջանՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ԴավանանքՀայկական առաքելական
Հոգևոր կարգավիճակՉի գործում
Ներկա վիճակԱվերված
Ժառանգության կարգավիճակՈչ
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճՀայկական
ԳմբեթմԵԿ
ՇինանյութՍրբատաշ բազալտ և վարդագույն տուֆ

Սուրբ Երրորդություն եկեղեցի, հայկական առաքելական ավերված եկեղեցի ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Նախիջևանում[1]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Երրորդություն եկեղեցին գտնվում էր Նախիջևան քաղաքի հյուսիսարևմտյան մասում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախիջևան քաղաքի մի քանի տասնյակի հասնող հայկական եկեղեցիներից պահպանվածներից է Սուրբ Երրորդություն եկեղեցին, որը վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության հուշարձաններից մեկն էր։ Բավականին մեծ եկեղեցի էր, որտեղ 705 թվականին արաբները կենդանի այրեցին հայ նախարարներին[1]։

1840 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով քանդվել է եկեղեցու գմբեթը։ 1881-1900 թվականների ընթացքում եկեղեցում իրականացվող վերանորոգման աշխատանքներին ականատես Մ․ Սմբտյանը գրել է, որ վերականգնման շինարարական աշխատանքների ընթացքում նրա կառուցվածքում պարզ նշմարվել են 1200 տարի առաջ այրվածների ածխացած մնացորդները և մարդկային ոսկորներ[2]։

1975 թվականին ադրբեջանական իշխանությունների կողմից քանդվել է[1]։

Ճարտարապետական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցված էր վաղ միջնադարյան քառաբսիդ կենտրոնագմբեթ եկեղեցիների հորինվածքով։ Շինարարության ժամանակ օգտագործել են սրբատաշ բազալտ և վարդագույն տուֆ[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Այվազյան, Արգամ, «Նախիջևանի կոթողային հուշարձաններն ու պատկերաքանդակներն», Երևան, 1987 թվական, էջ 86։
  2. А. Айвазян / Памятники армянской архитектуры Нахичеванской АССР / Ер., 1981 г., стр. 106․(ռուս.)