«Բորիս շուն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
ավելացվեց Կատեգորիա:Հայտնի շներ ՀոթՔաթ գործիքով
Տող 16. Տող 16.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}

[[Կատեգորիա:Հայտնի շներ]]

18:27, 30 Նոյեմբերի 2021-ի տարբերակ

Բորիս շուն
Տեսակշուն և առանձնյակ
Սեռարու
Ծնվել է20-րդ դար
Սատկել է1998
Սատկելու վայրԱնտվերպեն, Ֆլանդրիա, Բելգիա

Բորիս (20-րդ դար - 1998, Անտվերպեն, Ֆլանդրիա, Բելգիա),  շուն (բոբթեյլ), թատրոնի ղեկավար և քաղաքական կուսակցության նախագահ։ Բորիսը եղել է անտեվրեպենյան «Սև կատակերգություն» թատրոնի ֆլամանդացի դերասան Բերտ Վերհոյեի շունը։

Գործունեություն

1992 թվականին թատրոնի կանոնակարգի փոփոխության պատճառով ֆլամանդական թատերական խմբին պահանջվում էր ունենալ ռեժիսոր։ «Սև կատակերգություն» խումբը ղեկավարի նշանակումը համարել է փողի վատնում և նշանակել Բորիսին[1]։ Բորիսը այս պաշտոնը զբաղեցնում է մինչև իր մահը՝ 1998 թվականը:

Դե Մորգեն թերթին տված հարցազրույցում Վերհոյեն Բորիսի իրավասությունը պաշտպանել է հետևյալ կերպ[2]

Նա կարող է նստել, թաթել և լիզել նախարարին: Բացի այդ, նա կարող է հաչալ աշխատակիցների վրա: Նա թատրոնը այնքան լավ գիտի, որքան մյուս թատերական ռեժիսորները՝ ութ տարի շարունակ Բորիսը պարբերաբար իրենց հետ մեկնում է հյուրախաղերի: Ելույթների ժամանակ սովորաբար նա քնած է, այդպես են վարվում նաև մյուս ռեժիսորները:

1994 թվականի հոկտեմբերի 9-ին կայացած մունիցիպալ ընտրություններում Բորիսը Անտվերպենում առաջադրվել է իր անունը կրող կուսակցության հետ: «Բորիս» կուսակցության նախընտրական քարոզարշավը ներառում էր 69 կետից բաղկացած ցուցակ, որոնցից մեկը «Արևմտյան Ֆլանդրիայից բոլոր ներգաղթյալների վերադարձն էր իրենց գավառներ»[2]։ Ծրագիրը նմանակել է այսպես կոչված «Ֆլամանդական բլոկ» ազգայնական կուսակցության 70 կետերի ծրագիրը՝ բնիկ Բրյուգգեից Ֆիլիպ Դևինտերի գլխավորությամբ, (Արևմտյան Ֆլանդրիա)[2]։ «Բորիս»-ը ստացել է 1152 ձայն՝ դառնալով 11-րդը 18 կուսակցությունից[3]։

Ծանոթագրություններ

  1. Hond // NRC Handelsblad. — 1993. — 28 Մայիսի.
  2. 2,0 2,1 2,2 Philippe Truyts. Stoutste theater van 't stad doet licht uit : [нид.] // Het Laatste Nieuws. — 2015. — 28 februari.
  3. «Resultaat» (հոլանդերեն). Վերցված է 2017-01-03-ին.