«Ներսես Ներսիսյան (ռազմական գործիչ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ}} '''Ներսես Գևորգի Ներսիսյան''' {{ԱԾ}}, ռազմական գործիչ, ազատամարտիկ, «Արծիվ 11» ջոկատ...»:
 
Պիտակ՝ հետշրջված
Տող 62. Տող 62.
== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
*[https://nkrmil.am/news/view/3149 Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները]
*[https://nkrmil.am/news/view/3149 Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները]

[[Կատեգորիա:Ազատամարտիկների ամիս նախագծի հոդվածներ]]

19:59, 23 Ապրիլի 2021-ի տարբերակ

Ներսես Ներսիսյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 5, 1963(1963-06-05)
ԾննդավայրՄյասնիկյան, Բաղրամյանի շրջան
Մահացել էհոկտեմբերի 13, 2020(2020-10-13) (57 տարեկան)
Մահվան վայրԱրցախ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Արիության մեդալ Մարտական ծառայության մեդալ և «Վազգեն Սարգսյան» մեդալ
 Nerses Nersisyan Վիքիպահեստում

Ներսես Գևորգի Ներսիսյան հունիսի 5, 1963(1963-06-05), Մյասնիկյան, Բաղրամյանի շրջան - հոկտեմբերի 13, 2020(2020-10-13), Արցախ, ռազմական գործիչ, ազատամարտիկ, «Արծիվ 11» ջոկատի հրամանատար։

Կենսագրություն

Ծնվել է 1963 թվականի հունիսի 5-ին Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում: Ավարտել է Մյասնիկյանի միջնակարգ դպրոցը: 1981 թվականին ավարտել է պրոֆտեխուսումնարանի գինեգործության բաժինը: 1982-1984 թվականներին զորակոչվել է Խորհրդային բանակ, ծառայել է Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունում (ԳԴՀ): 1985 թվականին աշխատել է վարորդ Բաղրամյանի ԱՏԾ-ում: 1988 թվականից ակտիվ մասնակցել է Ղարաբաղի շարժմանը և անդամագրվել է Բաղրամյանի շրջանում կազմավորված «Բաղրամյան» ջոկատին: 1990-1994 թվականներին մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության մարտերին[1]:

1990 թվականին հունվարի 24-ից մասնակցել է Երասխի, Կոռնիձորի, Էդիլլուի, Բլութանի, Խրմնջուղի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:

1992 թվականի փետրվարի 1-ից մարտի 4-ը մասնակցել է Հադրութի պաշտպանական մարտերին:

1992 թվականի դեկտեմբերի 4-31-ը՝ Լաչինի, Ղոչազ պաշտպանական մարտերին:

1992 թվականին մասնակցել է Մարտակերտում Ղարաչինարիի և մի շարք այլ գյուղերի պաշտպանությանը: Նույն թվականին Վազգեն Սարգսյանի հրամանով օրինականացվել են բոլոր կամավորական ջոկատները և որոնք հետագայում ազգային բանակի հիմք են հանդիսացել: Ջոկատի հիման վրա կազմավորվել է 76 հոգուց բաղկացած վաշտ, որը հետո միացել է Ռուբիկ Եղոյանի գումարտակին[2]:

1993 թվականի սեպտեմբերի 2-ից հոկտեմբերի 25-ը N50091 գումարտակում Բաղրամյանի 70 հոգանոց ջոկատի հրամանատարն է եղել և իր ջոկատի հետ միասին մասնակցել է Ֆիզուլիի, Հորադիզ (գյուղ)|Հորադիզի ազատագրական մարտերին:

1993 թվականին «Բաղրամյան» ջոկատի հիմքի վրա ստեղծվել է Բաղրամյան վաշտը, որի հրամանատար է նշանակվել Ներսես Ներսիսյանը:

1993 թվականին վաշտը մասնակցել է Ֆիզուլու շրջանի ազատագրմանը և պաշտպանությանը:

1993 թվականին՝ Երկրապահ Կամավորականների Միություն հասարակական կազմակերպության հիմնադրման օրվանից Ներսեսը միացել է ԵԿՄ-ին և մնացել մինչև մահ:

1993 թվականից եղել է Արմավիր՝ Բաղրամյանի տարածաշրջանի ԵԿՄ-ի (Երկրապահ Կամավորականների Միություն) նախագահ:

1994 թվականի հունվարի 4-ից ապրիլի 24-ը 5-րդ բրիգադայի կազմում 150 հոգուց բաղկացած ջոկատով մասնակցել է Մարտակերտի շրջանի Մեծ-Շեն, Մաղավուզ, Թալիշ գյուղերի, իսկ արդեն հունվարի 11-ին՝ Հակոբ-Կամարի ազատագրմանը: Ապրիլի 24-ին Մատաղիսի համար մղվող մարտերի ժամանակ դիպուկահարի գնդակից, ուսի հատվածում՝ սրտից մի քանի սանտիմետր վերև ստացել է ծանր վիրավորում:

1994 թվականին ստացել է կապիտանի սպայական կոչում:

2016 թվականին մասնակցել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված Քառօրյա պատերազմին։

«Շենիկ» ՋՕԸ-ում եղել է Բաղրամյան տեղամասի պետ:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան երկրորդ պատերազմի հենց առաջին օրերին կամավորագրվել է առաջնագիծ մեկնելու համար և մերժում է ստացել 57 տարեկան լինելու պատճառով: Չի նահանջել և հավաքագրել է մոտ 93 կամավորական, ստեղծել «Արծիվ 11» ջոկատը, որն էլ հոկտեմբերի 2-ին իր հրամանատարությամբ մեկնել է առաջնագիծ՝ Եղնիկներ։ 10 օր կռվելուց հետո «Արծիվ 11» ջոկատի առաջ կարևոր մարտական առաջադրանք է դրվել հոկտեմբերի 12-ին՝ ութ անդամներով պետք է բարձրանային Արեգա սարը և պահեին լքված դիրքը: Ամբողջ գիշեր ութ հոգով պահել են դիրքը, լույսը բացվելուն պես հակառակորդը սկսել է ռմբակոծել: Ներսեսը հասցրել է եռագույնը մխրճել դիրքի վրա: Կարճ ժամանակ անց արկի պայթյունից Ներսեսը ծանր վիրավորվել է, իսկ երկու երիտասարդ կամավորականները զոհվել են: Ներսեսը մահացել է ճանապարհին շտապ օգնության մեքենայով բուժկետ տեղափոխելիս[3]:

Ամուսնացած էր, ուներ 3 երեխա՝ 2 տղա և 1 աղջիկ:

Պարգևներ և անդամակցություն

  • Երկրապահ կամավորականների միություն 1990 թվականից  ԵԿՄ անդամ, Բաղրամյան
  • Երկրապահ կամավորականների միություն, ՀՀ ԵԿՄ վարչության անդամ
  • Մասնակցել է ԵԿՄ 4-րդ համագումար  1990 թվական դեկտեմբեր
  • Ծովակալ Հ. Ս. Իսակովի մեդալ, Հայաստան 5-րդ բրիգադ մեդալ 1992-1994 թվականներ «Մարտական գործողությունների մասնակից» մեդալ        
  • Մայրական երախտագիտություն  մեդալ 1999 թվական մայիսի 8
  • ՀՀ Պաշտպանության Նախարարություն Վազգեն Սարգսյան մեդալի վկայական, 2003 թվական փետրվարի 7
  • «Արիության մեդալ» 2005 թվական
  • ԼՂՀ մեդալի վկայական 2007 թվական
  • Մարտական ծառայության մեդալ 2007 թվական մայիսի 4
  • ՀՀ Երկրապահ կամավորականների միություն մեդալի վկայական, Հայաստանի երկրապահ հուշամեդալ 2008 թվական սեպտեմբերի 20
  • ՀՀ Պաշտպանության նախարարություն, ՀՀ զինված ուժեր 20 տարի հոբելյանական մեդալի վկայական 2012 թվական հունվարի 19
  • ՀՀ Երկրապահ կամավորականների միություն 5-րդ բրիգադ «20 տարի հոբելյանական մեդալի» վկայական 1992-2012 թվականներ, 20 տարի , 2012 թվական նոյեմբերի 28        
  • ՀՀ Երկրապահ կամավորականների միություն ԵԿՄ 20 տարի հոբելյանական մեդալի վկաայկան 2013 մայիսի 7, 1993-2013 թվականներ
  • ՀՀ Երկրապահ կամավորականների միություն , երկրապահ կամավորականի վկայականը ներկայացնողը իրավունք ունի օգտվելու ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություններից և երաշխիքներից 2014 թվական սեպտեմբերի 9
  • ՀՀ Երկրապահ կամավորականների միություն ԵԿՄ 25 տարի հոբելյանական մեդալի վկայական, 2015 թվական մայիսի 23
  • ՀՀ Երկրապահ կամավորականների միություն «Եռասերունդ երկրապահ» մեդալի վկայական 2016 թվական սեպտեմբերի 19
  • Սպարապետ Վազգեն Սարգսյանի մեդալ, 2017 թվական ապրիլի 28
  • Մեդալ հայրենիքի պաշտպան, Երկրապահ կամավորականների միություն
  • ՀՀ Երկրապահ կամավորների միություն 5-րդ բրիգադ 25 տարի հոբելյանական մեդալի վկայական
  • ՀՀ Երկրապահ կամավորականների միություն, շքանշանի վկայական

Ծանոթագրություններ

  1. «Պատերազմական դրվագներ։ Ներսես Ներսիսյան | Aliq Media Armenia». Aliq Media Armenia |. 2021-02-02. Վերցված է 2021-04-23-ին.
  2. Anews (2021-04-08). «Ներսես Ներսիսյան. Իրական լեգենդը». anews (անգլերեն). Վերցված է 2021-04-23-ին.
  3. forrights. ««Պատերազմում ոչնչի մասին չես մտածում, չգիտես՝ ողջ կմնաս, կվիրավորվես, թե․․․կմեռնես» | Forrights.am». Վերցված է 2021-04-23-ին.

                                                                                

Արտաքին հղումներ