«Քիրամ Կազմող»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:Խաչքարեր ՀոթՔաթ գործիքով
Տող 11. Տող 11.
{{անավարտ}}
{{անավարտ}}


[[Կատեգորիա:Խաչքարեր]]
[[Կատեգորիա:Հայ քանդակագործներ]]
[[Կատեգորիա:Հայ քանդակագործներ]]

19:17, 29 հունվարի 2021-ի տարբերակ

Քիրամ Կազմող (ծնված և մահացած թվականները անհայտ են), XVI – XVII դարերի քանդակազարդող հայ վարպետ, խաչքարեր և տապանաքարեր կազմող։

Կատարած աշխատանքներ

Նրա ստորագրությամբ հայտնի ամենավաղ գործը՝ օրորոցաձև մի տապանաքար, ստեղծվել է 1551 թվականին, այժմյան Մարտունու շրջանի Երանոս գյուղում, վերջինը՝ 5 խաչքար, 1610 թվականին, գտնվում են այժմյան Շամշադինի շրջանի Բերդ գյուղի «Սուրբ Սարգսի խաչ» կոչվող գերեզմանատանը։ Քիրամ Կազմողը խաչքարեր ու տապանաքարեր է կերտել Եղվարդում, էջմիածնում, Աշտարակում՝ Արարատյան դաշտից մինչև Բերդ, սակայն, հիմնականում ստեղծագործել է Գեղարքունիքում (ներկայիս Մարտունու և Կամոյի շրջաններում), որի գյուղերից մեկը, հավանաբար, նրա ծննդավայրն է եղել։ Մյուս քանդակազարդող հայ վարպետների համեմատությամբ Քիրամ Կազմողը եղել է ամենաարգասավորը․ նրա ստորագրությամբ և անստորագիր հաշվվում է 64 գործ (54 խաչքար, 10 տապանաքար)։ Քիրամ Կազմողի գործունեությունը առանձնապես բեղմնավոր է եղել Նորադուզում, ուր ստեղծել է 32 խաչքար։ Նրա արվեստի գլուխգործոցներն են համարվում Կամոյի «Դարի գլուխ» գերեզմանատան մեջ կանգնեցված զույգ խաչքարերը, մեկը՝ Հախնազարի (1596 թվականին, ստորագրված, պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում), մյուսը՝ Շահնազարի հիշատակին։ Նա կատարելության է հասցրել Գեղարքունիքում Մեյիբսեթ Կազմողի սկզբնավորած «մանրաքանդակ ոճը», դարձել դրա ամենացայտուն ներկայացուցիչը։

Գրականություն

  • Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Երևան, 1963:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։