«Կարլսրուեի կենդանաբանական այգի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
Տող 39. Տող 39.


[[Կատեգորիա:Գերմանիայի կենդանաբանական այգիներ]]
[[Կատեգորիա:Գերմանիայի կենդանաբանական այգիներ]]
[[Կատեգորիա:1865 հիմնադրումներ]]

11:58, 18 հունվարի 2021-ի տարբերակ

Կարլսրուեի կենդանաբանական այգի
Zoologischer Stadtgarten Karlsruhe
Տեսակկենդանաբանական այգի
Կազմված էQ119061225?
Երկիր Գերմանիա
ՎարչատարածքԿարլսրուե
ՏեղագրությունEttlinger Straße 6, 76137 Karlsruhe
Հիմնվել է1865
ՄակերեսԿենդանաբանական այգի՝ 9 հա
Քաղաքային այգունը՝ 22 հա
Անտառապուրակ՝ 16 ակր
ԱնդամակցությունԿենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական միություն, Verband der Zoologischen Gärten? և Կենդանաբանական այգիների և ակվարիումների համաշխարհային ասոցիացիա
Կարլսրուեի կենդանաբանական այգիը գտնվում է Գերմանիաում
Կարլսրուեի կենդանաբանական այգի
Կարլսրուեի կենդանաբանական այգիը գտնվում է Երկիրում
Կարլսրուեի կենդանաբանական այգի
Զեբրը կենդանաբանակ այգում

Կարլսրուեի կենդանաբանական այգի (գերմ.՝ Zoo Karlsruhe), Եվրոպայի ամենամեծ և ամենահին կենդանաբանական այգիներից մեկն է: Գտնվում է Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Իննենշտադտ քաղաքային շրջանում (Innenstadt): Այս այգին հիմնադրվել է 1865 թվականին: Կենդանաբանական այգին ներառում է 150 տեսակի շուրջ 800 կենդանիներ[1]:

Պատմություն

Ժամանակակից կենդանաբանական համալիր

Անմիջականորեն գլխավոր մուտքի մոտ (հարավային դրամարկղի մոտ) գտնվում է ֆլամինգոների ազատավանդակը: Տաղավարը, որին կենդանաբանական այգին մեծ ուշադրություն է դարձնում, բացվել է 2000 թվականին: Սա սպիտակ արջերի մեծ բաժինն է: Այն կառուցած է Արկտիկայի և տունդրայի կրկնօրինակով. ամեն ինչ հիշեցնում է այս տաղավարը Հյուսիսային լայնությունների միջավայրը: Այն բաժանված է երեք մասերից, որպեսզի հնարավորություն ընձեռնվի բաժանել կենդանիներին ըստ սեռի և տարիքի: Նույնիսկ սառցալեռների կրկնօրինակներ կան այստեղ, որոնք բավականին տպավորիչ տեսք ունեն[2]: Այցելուները դիտահարթակից, որը ապակեպատ է, կարողանում են հետևել կենդանիներին և նրանց վարքին նույնիսկ այն պահին, երբ վերջիններս ջրի տակ են գտնվում: Այսօր այստեղ են ապրում հյուսիսային սպիտակ արջերից Վիտուսը, Նիկան, Լարիսան, որոնք բերվել են Ռոստոկից, Վիեննաից և Շտուտգարտից:

Քաղաքային այգի

Կենդանաբանական այգու հուշարձաններից

Քաղաքային այգին Կարլսրուեի կենդանաբանական այգու կենտրոնական մասն է զբաղեցնում: Սակայն առանձին այգի չի համարվում, քանի որ միայն կենդանաբանական այգի այցելողները կարող են տեսնել այն:

Համալիրն իրենից ներկայացնում է վարդաստան, որտեղ կան շուրջ 15 հազար վարդեր՝ ընդհանուր 200 տեսակների[3]: Այգու ամենակարևոր մասերից է համարվում նաև ճապոնական այգին: Վերջինս հիմնադրվել է 1918 թվականին և համարվում է եվրոպական տարածաշրջանում ամենահին ասիական այգիներից մեկը: Այգու տարածքում մեծ ճանաչում ունի նավային հատուկ գնացքը, որը երթևեկում է այգու լճակում:

Յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ այստեղ անցկացվում է Կրակների փառատոն (վերջին անգամ անցկացվել է 2015 թվականին): Փառատոնի ընթացքում հազարավոր մոմեր, լապտերներ ու լուսավորող սարքավորումներ են զարդարում այգին:

Կամուրջ

Ամբողջ կենդանաբանական այգու և քաղաքային զբոսայգու տարածքում անցնում է կամուրջ՝ զբոսնողների համար նախատեսնված: Այն կոչվում է Կարլ Բիրկմանի կամուրջ: Անունը տրվել է ի պատիվ Կենդանաբանական այգու 1963-1979 թվականների ղեկավարի: Այս կամուրջը նաև կապում է Զյուդշտադտն ու Զյուդվեստշտադտը

Գրականություն

  • Ута Шмитт: Город-сад Карлсруэ. Исторический тур, Карлсруэ 2007. (Uta Schmitt: Der Stadtgarten in Karlsruhe. Ein historischer Streifzug, Karlsruhe 2007.) ISBN 3-88190-448-4 (գերմ.)
  • Аннелоре Риеке-Мюллер, Лотар Дитрих: Вблизи ревущего льва. Истоки зоологических садов в немецко-говорящих странах 1833-1869, Кёльн/ Веймар/Вена 1998, стр. 195-197. (Annelore Rieke-Müller, Lothar Dittrich: Der Löwe brüllt nebenan. Die Gründung Zoologischer Gärten im deutschsprachigen Raum 1833-1869, Köln/Weimar/Wien 1998, S. 195-197.)(գերմ.)
  • Дорис Лотт: Антон - белый медведь. Медвежьи истории из зоопарков Карлсруэ и Штутгарта. Фридрих Вильгельм Бад Халл, 1997 (Doris Lott:Anton, der Eisbär – Eine bärenstarke Geschichte aus dem Karlsruher Zoo und der Stuttgarter Wilhelma, Bad Friedrichshall, 1997)(գերմ.)

Ծանոթագրություններ

  1. «Entstehung des Karlsruher Zoo» (German). Karlsruhe Zoo's official Website. Արխիվացված է օրիգինալից 2010-07-22-ին. Վերցված է փետրվարի 13, 2010-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Официальный сайт зоопарка. (die offizielle Webseite des Zoos)(գերմ.)
  3. там же(գերմ.)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլսրուեի կենդանաբանական այգի» հոդվածին։