«Գալարափող»–ի խմբագրումների տարբերություն
չ →top: փոխարինվեց: → {{Կատեգորիա չկա}} |
catSuggest-ով +Կատեգորիա:Երաժշտական գործիքներ |
||
Տող 6. | Տող 6. | ||
{{Արտաքին հղումներ}} |
{{Արտաքին հղումներ}} |
||
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=230}} |
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=230}} |
||
{{Կատեգորիա չկա}} |
|||
{{Անավարտ}} |
{{Անավարտ}} |
||
[[Կատեգորիա:Երաժշտական գործիքներ]] |
07:59, 15 Սեպտեմբերի 2020-ի տարբերակ
Գալարափող | |
---|---|
Տեսակ | երաժշտական գործիքի տեսակ |
Որակավորում | շչակ փական և Եղջերափող |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 423.232 |
Գալարափող կամ վալդհոռն (գերմաներեն waldhorn - բառացի՝ անտառային եղջերափող), փողային մունդշտուկավոր երաժշտական գործիք։ Ծագել է որսորդական եղջերափողից։ Երկար, նեղ, օղակաձև կորացված փողն ավարտվում է կոնաձև փողալայնուկով։ Մունդշտուկը խորն է և նեղ, ձագարաձև։ Հնագույն վալդհոռնները մեխանիզմ չունեին և հնարավորություն էին տալիս արտաբերելու միայն բնական հնչյունաշարի տոները, յուրաքանչյուր տոնայնությամբ նվագելիս կիրառում էին առանձին գործիք։ 19-րդ դարի 2-րդ քառորդից տարածում են գտել քրոմատիկ վալդհոռնները, որոնցում գործիքի փողը երկարացվում է կափույրիկների միջոցով միացվող փողիկներով։
Ժամանակակից գալարափողերը պատրաստվում են ֆա լարվածքի, հազվադեպ՝ սի բեմոլ։ Ֆա լարվածքի գալարափողի նվագամասը գրի է առնվում ջութակի բանալիում՝ ռեալ հնչողությունից կվինտա բարձր, հնչունածավալն է՝ կոնտրօկտավի սի-ից մինչև երկրորդ օկտավի ֆա-ն։ Գալարափողի տեմբրը առնական է և բանաստեղծական։ Գալարափողը մտնում է սիմֆոնիկ նվագախմբի կազմի մեջ (4-ից մինչև 6-8 և ավելի գործիք), ինչպես և կամերային անսամբլներում։ Կիրառվում է նաև որպես մենակատարող գործիք։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալարափող» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 230)։ |