«Սաղմոնաձկներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 6. Տող 6.


{{ՀՍՀ|հատոր=10|էջ=152}}
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=152}}
{{Անավարտ}}


[[Կատեգորիա:Ձկներ]]
[[Կատեգորիա:Ձկներ]]


{{Անավարտ}}

22:49, 6 Հուլիսի 2020-ի տարբերակ

Սաղմոնանմաններ
Սապատաձուկ

Սաղմոններ (լատին․՝ Salmonidae), ձկների ընտանիք։ Մարմնի երկարությունը 50 սմ-ից 1,5 մ է, պատված խիտ թեփուկներով։ Ունեն մեկ իսկական մեջքային և մեկ ճարպային լողակ։ Սեջքային լողակի ճառագայթները 10—16-ն են։ Սեծ մասի աչքերը թափանցիկ կոպեր ունեն։ Ձվատար խողովակները սաղմնային վիճակում են կամ բացակայում են և ձկնկիթը զարգանում է մարմնի խոռոչում։ Քաղցրահամ ջրերի և գաղթող ձկներ են։ Բազմանււմ են միայն քաղցրահամ ջրերում։ Տարածված են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ավազանում, Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասերում, Սև, Կասպից և Արալյան ծովերում։ Հարավային կիսագնդի ջրերում լինում են կլիմայավարժեցրած տեսակները։ Հայտնի է 9 սեռ։ Արժեքավոր արդյունագործական ձկներ են, կլիմայավարժեցման և ձկնորսության օբյեկտ։ Համաշխարհային որսը տարեկան հասնում է 10 միլիոն ցենտի։ Որպես սնունդ օգտագործվում են թարմ, աղ դրած, ապխտած և պահածոյացված վիճակում։ Առավել արժեքավոր է Խաղաղ֊ օվկիանոսային սաղմոնների աղ դրած կարմիր խավիարը։ Որոշ տեսակների քանակն աստիճանաբար նվազում է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 152