«Լեռնային պար (խմբաքանդակ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Երևանի հուշարձան
{{Տեղեկաքարտ Երևանի հուշարձան
|Պատկեր = Lernayin Par sculpture by phone (2).jpg
|Պատկեր = Dvin hotel, Yerevan 18.jpg
|Նկարագիր = «Լեռնային պար»
|Նկարագիր = «Լեռնային պար»
|Համայնք = [[Կենտրոն (Երևանի վարչական շրջան)|Կենտրոն]]
|Համայնք = [[Կենտրոն (Երևանի վարչական շրջան)|Կենտրոն]]

15:37, 18 Ապրիլի 2020-ի տարբերակ

Լեռնային պար

«Լեռնային պար»
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Առաջին հիշատակում 1973
Գտնվում է Պռոշյան փողոցում` Դվին հյուրանոցի դիմաց
Քանդակագործ(ներ) Տիգրան Արզումանյան
Նյութ պղինձ
Շինարարության սկիզբ 1979
Շինարարության ավարտ 1984
վերականգնվել է՝ 2015
Ներկա վիճակ կանգուն


«Լեռնային պար», արձանախումբ Երևանի կենտրոն վարչական շրջանում՝ Դվին հյուրանոցի դիմաց։

Պատմություն

«Լեռնային պար» խմբաքանդակի աշխատանքները սկսվել են 1979 թվականին՝ Գեղարվեստի կոմբինատում: Հավաքական կերպար ներկայացնող արձանախմբի պատրաստման համար պահանջվել է 4 տարի: 1973 թվականին «Լեռնային պար» արձանախմբի փոքր տարբերակը քանդակագործ Տիգրան Արզումանյանը ներկայացրել է Հայաստանի նկարիչների միությունում բացված աշնանային ցուցահանդեսին: Ցուցահանդեսից հետո քննարկումներ են ծավալվել արձանախմբի մեծ տարբերակը ստեղծելու և այն քաղաքի հայտնի վայրերից մեկում տեղադրելու մասին: «Դվին» հյուրանոցի կառուցումից հետո առաջարկվել է արձանախմբի մեծ տարբերակը տեղադրել այնտեղ: 1984 թվականին արձանախումբը տեղադրվել է հյուրանոցի տարածքում[1]: Նախնական գաղափարի համաձայն՝ այն պետք է լիներ բրոնզից, սակայն հետո նախընտրություն տրվել է պղնձին[2]:

Վանդալիզմ

1990-ական թվականներին «Դվին» հյուրանոցը դադարել է գործել: Դրա շուրջ ցանկապատ է կառուցվել, և արձանախումբը մոռացության մատնվել: Այդ ընթացքում հուշարձանի գոտկատեղից ներքև ընկած պղնձաձույլ հատվածը գողացել են[3], ու արձանախումբն ավերվել է[2]:

Վերականգնում

«Դվին» հյուրանոցի տնօրինության աջակցությամբ քանդակագործ Տիգրան Արզումանյանը 2015 թվականին սկսել է արձանի վերականգնման աշխատանքները: Քանդակագործը դրվագող վարպետի օգնությամբ նորից քանդակել է գոտկատեղից ներքև ընկած հատվածը, գիպսից կաղապար պատրաստել, բետոնապատել և նորից պղինձ տեղադրել[3]:

Չորս տոննա կշռող պղնձաձույլ արձանախումբը կրկին տեղադրվել է Դվին հյուրանոցի մոտ[2]:

Հեղինակ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ