«Նապաստակների ընտանիք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Emoji Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
չ 37.252.91.72 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Արևիկ Ոսկանյան մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 19. Տող 19.
'''Նապաստակներ''' ({{lang-la|Leporidae}}), նապաստականմանների կարգի կաթնասունների ընտանիք։ [[Հայաստան]]ում հանդիպում է 1 տեսակ՝ գորշ կամ եվրոպական նապաստակ։ Տարածված է բոլոր գոտիների [[դաշտ]]երում, թփուտներում և այլուր։
'''Նապաստակներ''' ({{lang-la|Leporidae}}), նապաստականմանների կարգի կաթնասունների ընտանիք։ [[Հայաստան]]ում հանդիպում է 1 տեսակ՝ գորշ կամ եվրոպական նապաստակ։ Տարածված է բոլոր գոտիների [[դաշտ]]երում, թփուտներում և այլուր։


Նապաստակների has been a big fan but she has a good 😊 of a lady who is not the one ☝️ she is a woman of course she is the only person who can make the best decision of all of the world 🌎 ❤️🤠😇 ընտանիքին դասվում են ճագարները և վայրի նապաստակները՝ 30-ից 60-ական տեսակ։ Հանդիպում են աշխարհի բոլոր մասերում։ Փոքր և թեթև մարմին ունեցող և փափուկ մորթով ծածկված այս կենդանիները իրենց արագ վազքի շնորհիվ կարողանում են փրկվել գիշատիչներից։ Սնվում են բուսական սննդով։
Նապաստակների ընտանիքին դասվում են ճագարները և վայրի նապաստակները՝ 30-ից 60-ական տեսակ։ Հանդիպում են աշխարհի բոլոր մասերում։ Փոքր և թեթև մարմին ունեցող և փափուկ մորթով ծածկված այս կենդանիները իրենց արագ վազքի շնորհիվ կարողանում են փրկվել գիշատիչներից։ Սնվում են բուսական սննդով։


== Նկարագիր ==
== Նկարագիր ==

16:38, 21 Հոկտեմբերի 2019-ի տարբերակ

Նապաստակներ
(Lepus timidus)
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Նապաստականմաններ
Ընտանիք Նապաստակներ
Լատիներեն անվանում
Leporidae
Fischer, 1817



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180110
NCBI 9979

Նապաստակներ (լատին․՝ Leporidae), նապաստականմանների կարգի կաթնասունների ընտանիք։ Հայաստանում հանդիպում է 1 տեսակ՝ գորշ կամ եվրոպական նապաստակ։ Տարածված է բոլոր գոտիների դաշտերում, թփուտներում և այլուր։

Նապաստակների ընտանիքին դասվում են ճագարները և վայրի նապաստակները՝ 30-ից 60-ական տեսակ։ Հանդիպում են աշխարհի բոլոր մասերում։ Փոքր և թեթև մարմին ունեցող և փափուկ մորթով ծածկված այս կենդանիները իրենց արագ վազքի շնորհիվ կարողանում են փրկվել գիշատիչներից։ Սնվում են բուսական սննդով։

Նկարագիր

Նապաստակները փոքր կենդանիներ են, որոնք ադապտացվել են արագ վազքին։ Ունեն երկար ետևի ոտքեր (չորս մատ) և առջևի համեմատաբար կարճ ոտքեր (հինգ մատ)։ Թաթերի գետնին հարվող հատվածը կոշտ է, որը և նրանց թույլ է տալիս արագ վազել։ Ունեն ամուր ճանկեր։ Պոչը շատ կարճ և կլոր է։ Նապաստակները ունեն երկար և լայն բացված ականջներ և շատ սուր լսողություն։ Աչքերը մեծ են և գտնվում են գլխի երկու կողմերում, որը նրանց թույլ է տալիս տեսնել ամբողջ շրջապատը։ Ունեն լավ գիշերային տեսողություն։

Չափսեր

Նապաստակների չափսերը կարող են տատանվել ըստ տեսակի։ Հյուսիսամերիկյան ճագարները ունեն 25-29 սմ մարմնի երկարություն և կշռում են մոտ 300 գրամ, իսկ եվրապական նապաստակները ունեն 50-76 սմ մարմնի երկարություն և 2.5 կգ- 5 կգ մարմնի քաշ։

Մորթին ունի տարբեր երանգներ` հիմնականում գորշ և սպիտակ։ Սովորաբար կարճ է և կարող է հաստանալ և երկարել ձմռան ամիսներին կենդանուն ցրտից պաշտպանելու համար։

Սնունդ

Նապաստակի բոլոր տեսակները բուսակեր են և հիմնականում սնվում են կանաչ բույսերով, մրգերով և բանջարեղեններով, սերմերով և արմատներով։ Ինչպես կրծողները նապաստակները նույնպես ունեն չորս կտրիչներ և չունեն ժանիքներ։

Բազմացում

Նապաստակները բազմանում են տարին մեկից երեք անգամ և սովորաբար ծնվում են 3-10 ձագեր։ Հղիությունը տևում է 30-50 օր։

Ճագարների և նապաստակների տարբերությունները

Ի տարբերություն ճագարների, նապաստակները չափսով ավելի մեծ են և քաշով ծանր։ Նապաստակների մորթին ավելի հաստ է և մազերը ավելի երկար են։ Ճագարների ձագերը ծնվում են անմազ, կույր, խուլ և առաջին 10-15 օրերի ընթացքում նոր կենդանին նմանվում է իր իրական տեսքին, իսկ նապաստակների ձագերը ծնվում են լայն բացված աչքերով և արդեն մի քանի րոպեների ընթացքում կարող են արագ վազել։ Նապաստակների ականջները ավելի լայն են և ավելի երկար։ Նրանք ապրում են բնության մեջ և վայրի են, իսկ ճագարները սովորել են մարդու ներկայությանը և գտնվում են նրա հսկողության տակ։

Տեսակները

Pentalagus ցեղ

  • Ամամիի ճագար (Pentalagus furnessi)

Bunolagus ցեղ

  • Բուշմենյան ճագար (Bunolagus monticularis)

Nesolagus ցեղ

  • Սումատրական զոլավոր ճագար (Nesolagus netscheri)
  • Աննամիտյան զոլավոր ճագար (Nesolagus timminsi)

Romerolagus ցեղ

  • Անպոչ ճագար (Romerolagus diazi)

Brachylagus ցեղ

  • Թզուկ ճագար (Brachylagus idahoensis)

Sylvilagus ցեղ

Tapeti ենթացեղ

  • Ջրային ճագար (Sylvilagus aquaticus)
  • Բրազիլական ճագար (Sylvilagus brasiliensis)
  • Պանամայի ճագար (Sylvilagus dicei)
  • Գերերոյի ճագար (Sylvilagus insonus)
  • Ճահճային ճագար (Sylvilagus palustris)
  • Վենեսուելական ճագար (Sylvilagus varynaensis)

Sylvilagus ենթացեղ

  • Անապատային ճագար (Sylvilagus audubonii)
  • Մանզանոյի ճագար (Sylvilagus cognatus)
  • Մեքսիկական ճագար (Sylvilagus cunicularis)
  • Արևելյան ճագար (Sylvilagus floridanus)
  • Տրես Մարիայի ճագար (Sylvilagus graysoni)
  • Սարային ճագար (Sylvilagus nuttallii)
  • Ապպալաչյան ճագար (Sylvilagus obscurus)
  • Ամրակազմ ճագար (Sylvilagus robustus)
  • Նոր Անգլիական ճագար (Sylvilagus transitionalis)

Microlagus ենթացեղ

  • Թփուտների ճագար (Sylvilagus bachmani)
  • Սան Խոսեի ճագար (Sylvilagus mansuetus)