«Հրաչյա Բայրամյան»–ի խմբագրումների տարբերություն
Տող 35. | Տող 35. | ||
}} |
}} |
||
'''Հրաչյա Սմբատի Բայրամյան''' ([[1945]], [[հունիսի 18]], [[Բաղանիս]], [[Տավուշի մարզ]]), հայ գրականագետ, թարգմանիչ, վրացագետ, բանասիրական գիտությունների թեկնածու (1975), դոցենտ (1981), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1985 թվականից։ |
'''Հրաչյա Սմբատի Բայրամյան''' ([[1945]], [[հունիսի 18]], [[Բաղանիս]], [[Տավուշի մարզ]]), հայ գրականագետ, '''թարգմանիչ''', վրացագետ, բանասիրական գիտությունների թեկնածու (1975), դոցենտ (1981), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1985 թվականից։ |
||
== Կենսագրություն == |
== Կենսագրություն == |
05:13, 18 Հունիսի 2019-ի տարբերակ
Հրաչյա Սմբատի Բայրամյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 18, 1944 (79 տարեկան) |
Ծննդավայր | Բաղանիս, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | Գրականագետ, թարգմանիչ |
Ազգություն | հայ |
Կրթություն | ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ (1969) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու (1975) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան և Թբիլիսիի պետական համալսարան |
Հրաչյա Բայրամյան Վիքիդարանում |
Հրաչյա Սմբատի Բայրամյան (1945, հունիսի 18, Բաղանիս, Տավուշի մարզ), հայ գրականագետ, թարգմանիչ, վրացագետ, բանասիրական գիտությունների թեկնածու (1975), դոցենտ (1981), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1985 թվականից։
Կենսագրություն
Ծնվել է Բաղանիս (Տավուշի մարզ) գյուղում։ 1969 թվականին ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պարսկերեն լեզվի և գրականության բաժինը։ 1967-1968 թվականներին ուսանել է Թբիլիսիի պետական համալսարանի վրացական բանասիրական ֆակուլտետում։ 1969-1970 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանի Շոթա Ռուսթավելու անվան հայ-վրացական գրական կապերի կաբինետում որպես ավագ լաբորանտ։ 1971-1974 թվականներին սովորել է Թբիլիսիի պետական համալսարանի նպատակային ասպիրանտուրայում։ 1975 թվականին «Վրաց գրականությունը հայ նախասովետական քննադատության մեջ (1846-1916)» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան1975-2006 թթ.՝ ԵՊՀ հայագիտական կենտրոնի գիտաշխատող և նույն կենտրոնի գիտխորհրդի քարտուղար։ 2007 թվականից ԵՊՀ վրացագիտության հայկական կենտրոնի տնօրենն է։
Պարգևներ
Պարգևատրվել է Վրաստանի Գրողների ստեղծագործական միության Իվանե Մաչաբելու անվան մրցանակով, Թբիլիսիի քաղաքապետի «Վրացական մշակույթի բարեկամ» մեդալով և «Պատվո դիպլոմ»-ով։
Երկեր
- Ակնարկներ վրաց նոր գրականության պատմության (1800-1890)։ Ուսումնական ձեռնարկ բանասիրական ֆակուլտետների ուսանողների համար։ Երևանի համալս. հրատ., 1983, 208 էջ։
- Հայերեն-վրացերեն զրուցարան, Երևան, ՙԱրեգ՚, 2005, (II հրատ. 2006, III հրատ. 2009) 128 էջ։
- Русско-грузинский разговорник, Ереван, “Арег”, 2005, 128 с.
- Վրաց գրականությունը V-XIX դարերում։ Հումանիտար ֆակուլտետների ուսանողների համար։ Երևանի համալս. հրատ., Երևան, 2007, 336 էջ։
- Վրաց լեզու (Հնչյունաբանություն, բառագիտություն, ձևաբանություն)։ Հումանիտար ֆակուլտետների ուսանողների համար։ Երևանի համալս. հրատ., Երևան, 2010, 252 էջ։
- Էջեր հայ-վրացական գրական կապերի պատմությունից (հոդվածների ժողովածու)։ Երևանի համալս. հրատ., Երևան, 2010, 253 էջ։
Թարգմանություններ վրացերենից
Գիտահանրամատչելի
- Արվելաձե Բոնդո, Գաբրիել Սունդուկյանը և վրաց իրականությունը։ ՙՀայաստան՚, Երևան, 1976, 88 էջ։
- Գրիշաշվիլի Իոսեբ, Հին Թիֆլիսի գրական բոհեմը։ ՙՄերանի՚, Թբիլիսի, 1989, 160 էջ։
- Ուղեցույց աստղը (վրաց մտավորականները Հովհաննես Թումանյանի մասին)։ ՙԶանգակ-97՚, Երևան, 1999, 208 էջ։
- Հայ-վրաց գրական, պատմամշակութային հարցերը վրաց մամուլում (1988-1990)։ Պրակ I, ՙԶանգակ-97՚, Երևան, 2001, 160 էջ։
Գեղարվեստական
- Ինանիշվիլի Ռևազ, Լռություն ճանապարհին (պատմվածքներ)։ ՙՍովետական գրող՚, Երևան, 1979, 132 էջ։
- Մրելաշվիլի Լադո, Իղալթոեցի տղաները (վիպակ)։ ՙՍովետական գրող՚, Երևան, 1981, 236 էջ։
- Փանջիկիձե Գուրամ, Ակնաքար (վեպ)։ ՙՍովետական գրող՚, Երևան, 1982, 268 էջ։
- Դումբաձե Նոդար, Հավերժության օրենքը (վեպ)։ ՙՍովետական գրող՚, Երևան, 1983, 264 էջ։
- Իոսելիանի Օտիա, Այն, ինչ լավ է, դժվար է (պատմվածք)։ ՙՍովետական գրող՚, Երևան, 1985, 32 էջ։
- Դումբաձե Նոդար, Ընտիր երկեր (երկու հատորով)։ Հ. I, ՙՍովետական գրող՚, Երևան, 1987, 584 էջ։
- Դումբաձե Նոդար, Ընտիր երկեր (երկու հատորով)։ Հ. II, ՙՍովետական գրող՚, Երևան, 1987, 526 էջ։
- Դումբաձե Նոդար, Կուկարաչա (վիպակ)։ Պատմվածքներ։ ՙԱրևիկ՚, Երևան, 1990, 336 էջ։
- Միշվելաձե Ռևազ, Նովելներ, ՙԶանգակ-97՚, Երևան, 2001, 50 էջ։
- Միշվելաձե Ռևազ, Գյուղի Մադոննան (նովելներ), ՙԶանգակ-97՚, Երևան, 2006, 244 էջ։
- Սիրապարտները՚ (Արդի վրացական արձակ), ՀԳՄ հրատարակչություն, 2010 թ., 240 էջ (ժողովածուի մեջ մտնող 14 հեղինակի 15 նորավեպ և պատմվածք թարգմանել է Հր. Բայրամյանը)։
Ժողովածուներ
- Ձայն բարեկամության (Հայ և վրաց ժամանակակից գրողների պատմվածքներ)։ Կազմողներ՝ Հր. Բայրամյան և ուրիշներ։ ՙՆակադուլի՚, Թբիլիսի։ ՙՍովետական գրող՚, Երևան, 1977, 496 էջ (ժողովածուի մեջ մտնող վրացի 4 հեղինակի պատմվածքներ թարգմանել է Հր. Բայրամյանը)։
- Վրացական պոեզիա (XII դարից մինչև մեր օրերը)։ Կազմեց և ծանոթագրեց՝ բան. գիտ. թեկն. Հր. Ս. Բայրամյան։ Երևանի համալս. հրատ., Երևան, 1983, 440 էջ։
- Հայ գրողները վրաց գրականության մասին։ Կազմեց, խմբագրեց և ծանոթագրեց բան. գիտ. թեկն. Հր. Բայրամյանը։ Երևանի համալս. հրատ., Երևան, 1986, 208 էջ։
- Վրաց երկինք (Համաշխարհային գրականություն պատանիների համար)։ Կազմեց և առաջաբանը գրեց Հրաչյա Բայրամյանը։ ՙԱրևիկ՚, Երևան, 1990, 768 էջ (գրքի մեջ մտնող 14 հեղինակի 28 նորավեպ և պատմվածք թարգմանել է Հր. Բայրամյանը)։
Աղբյուրներ
- Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 99-100։
- ՈՎ ՈՎ Է։ Հայեր։ Կենսագրական հանրագիտարան, Երևան, 2005, հ.1, էջ 211։
- Կամուրջ՚ տարեգիրք, Թբիլիսի, 2009, էջ 333։
- Ապրող անձինք
- 1944 ծնունդներ
- Հունիսի 18 ծնունդներ
- Բաղանիս գյուղում ծնվածներ
- ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԵՊՀ դասախոսներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ թարգմանիչներ
- 1945 ծնունդներ
- Վրացերենից հայերեն թարգմանիչներ
- Հայ գրականագետներ
- Բանասիրական գիտությունների թեկնածուներ