«Լուսինե Գևորգյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1. Տող 1.
{{Այլ կիրառումներ|Լուսինե Գևորգյան (այլ կիրառումներ)}}
{{Այլ կիրառումներ|Լուսինե Գևորգյան (այլ կիրառումներ)}}
{{Տեղեկաքարտ Ռեժիսոր}}
{{Տեղեկաքարտ Ռեժիսոր}}
'''Լուսինե Գևորգյան''' ({{ԱԾ}}), հայ ռեժիսոր, պրոդյուսոր, սցենարիստ.
'''Լուսինե Գևորգյան''' ({{ԱԾ}}), հայ ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ.


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==

02:52, 30 Ապրիլի 2019-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լուսինե Գևորգյան (այլ կիրառումներ)
Լուսինե Գևորգյան
Ծնվել էհունիսի 15, 1970(1970-06-15) (53 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
Մասնագիտացումռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ

Լուսինե Գևորգյան (հունիսի 15, 1970(1970-06-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ.

Կենսագրություն

Ծնվել է 1970 թվականին, հունիսի 15-ին Երևանում։ Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի կինոգիտական բաժինը. դիպլոմի թեման է «Մշակույթը հայկական հեռուստատեսությունում»։

1995 թվականին նկարահանել է «Լուսինը կորցրել է հիշողությունը» էքսպերիմենտալ ֆիլմը, որը նույն տարում ցուցադրվել է Փարիզի Ժորժ Պոմպիդուի վիդեո արտ հավաքածոի հետ մեկտեղ Երևանում։ 1996 թվականին նկարահանել է «Քաղաքը ներկված սև ու սպիտակ» ֆիլմը, 1998 թվականին «Իդեա իքս» ֆիլմը, աշխատել է Հանրային հեռուստատեսությունում, ուր սկսել է իր հեղինակային «Հեփենինգ» հաղորդաշարը, որը 1996 թվականից շարունակել է ԱՐ հեռուստաընկերությունում։ Մասնակցել է Ղազախստանի Ալմա Աթայի «Եվրազիա» կինոփառատոնին, 1999 թվականին մասնակցել է Գերմանիայի Օբերհաուզենի կինոփառատոնի կինոշուկային, նկարահանել է Երևան կինոստուդիայի պատվերով «Փորձ» վավերագրական ֆիլմը՝ հաշմանդամների խնդիրների մասին, 2000 թվականին Ինտերնյուս-Հայաստան հասարակական կազմակերպության աջակցությամբ նկարահանել է «Այբուբեն» ֆիլմը, «Իդեա իքս» ֆիլմով մասնակցել է «Մասնավոր Հայացք» Երևանյան կինոփառատոնին, նկարահանել է «Ազատ տեղաշարժի իրավունք» վավ․ ֆիլմը, Հ 2 Հեռուստատեսության պատվերով նկարահանել է «Անդերգրաունդ» երկմասանոց հեռուստատեսային ֆիլմը, 2001 թվականին նկարահանել է «Հղիության արհեստական ընդհատում» ֆիլմը, 2002-2004 թթ․ Ինտերնյուս-Հայաստան կազմակերպության պատվերով նկարահանել է հայ ստեղծագործողների մասին պատմող սյուժեներ Անդրկովկասյան «Խաչմերուկ» հեռուստանախագծի համար, «ՍԱՐ» թվ-ի պատվերով նկարահանել է «Իդեա իքս» Հայկական ճարտարապետության գաղտնագիտական շերտերը բացահայտող հաղորդաշար, նկարահանել է «Զվարթնոց» ֆիլմը, 2005 թվականին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամլո խոսնակն է և կազմակերպում է փառատոնի քարոզարշավը, «Լուսինը կորցրել է հիշողությունը» և «Իդեա Ֆիքս» ֆիլմերը ընդգրկվում են «ԿԻՆ» կիոփառատոնի հետահայաց ծրագրի մեջ, 2006-2007 թվականներին «Չգիտեմ» վավերագրական կինոնախագծով մասնակցում է շվեյցարական «Ֆոկալ» կինո ֆոնդի կազմակերպած կինոդասընթացներին Թբիլիսիում, 2008 թվականին «Նոնա և ընկերներ» կինոնախագծով մասնակցել է Հարավ կովկասյան կինոգործիչների ասոցիացիայի կազմակերպած պրոդյուսորա-սցենարիստական դասընթացներին Թբիլիսիում, 2009 թվականին «Նոնա և ընկերներ» նախագիծը ընդգրկվել է Թբիլիսիի Պրոմեթևս կինոփառատոնի Փիթչ․Դոկ ֆորումի կինոնախագծերի մրցույթում և արժանացել է երկրորդ տեղին, 2010 թվականին «Նոնա և ընկերներ» կինոնախագիծը ընդգրկվել է «Ոսկե ծիրան» կինոփարատոնի «Ռեժիսորներ Առանց Սահմանների» ֆորումի կազմում, որպես զարգացման փուլում գտնվող նախագիծ։ 2014 թվականին նկարահանել է «Իմ Աստծուն փնտրելիս» հեղինակային, վավերագրական ֆիլմը։ Բոլոր ֆիլմերը դրված են www.youtube.com կայքում[1]։

Ծանոթագրություններ

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Լուսինե Գևորգյան». avproduction.am. Վերցված է 2016-07-26-ին.