Լուսինե Գևորգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լուսինե Գևորգյան (այլ կիրառումներ)
Picto infobox cinema.png
Լուսինե Գևորգյան
Ծնվել էհունիսի 15, 1970(1970-06-15) (51 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայկական ԽՍՀ
Ազգությունհայ
Մասնագիտացումռեժիսոր, Producer և սցենարիստ

Լուսինե Գևորգյան (հունիսի 15, 1970(1970-06-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ.

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1970 թվականին, հունիսի 15-ին Երևանում։ Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի կինոգիտական բաժինը. դիպլոմի թեման է «Մշակույթը հայկական հեռուստատեսությունում»։

1995 թվականին նկարահանել է «Լուսինը կորցրել է հիշողությունը» էքսպերիմենտալ ֆիլմը, որը նույն տարում ցուցադրվել է Փարիզի Ժորժ Պոմպիդուի վիդեո արտ հավաքածոի հետ մեկտեղ Երևանում։ 1996 թվականին նկարահանել է «Քաղաքը ներկված սև ու սպիտակ» ֆիլմը, 1998 թվականին «Իդեա իքս» ֆիլմը, աշխատել է Հանրային հեռուստատեսությունում, ուր սկսել է իր հեղինակային «Հեփենինգ» հաղորդաշարը, որը 1996 թվականից շարունակել է ԱՐ հեռուստաընկերությունում։ Մասնակցել է Ղազախստանի Ալմա Աթայի «Եվրազիա» կինոփառատոնին, 1999 թվականին մասնակցել է Գերմանիայի Օբերհաուզենի կինոփառատոնի կինոշուկային, նկարահանել է Երևան կինոստուդիայի պատվերով «Փորձ» վավերագրական ֆիլմը՝ հաշմանդամների խնդիրների մասին, 2000 թվականին Ինտերնյուս-Հայաստան հասարակական կազմակերպության աջակցությամբ նկարահանել է «Այբուբեն» ֆիլմը, «Իդեա իքս» ֆիլմով մասնակցել է «Մասնավոր Հայացք» Երևանյան կինոփառատոնին, նկարահանել է «Ազատ տեղաշարժի իրավունք» վավ․ ֆիլմը, Հ 2 Հեռուստատեսության պատվերով նկարահանել է «Անդերգրաունդ» երկմասանոց հեռուստատեսային ֆիլմը, 2001 թվականին նկարահանել է «Հղիության արհեստական ընդհատում» ֆիլմը, 2002-2004 թթ․ Ինտերնյուս-Հայաստան կազմակերպության պատվերով նկարահանել է հայ ստեղծագործողների մասին պատմող սյուժեներ Անդրկովկասյան «Խաչմերուկ» հեռուստանախագծի համար, «ՍԱՐ» թվ-ի պատվերով նկարահանել է «Իդեա իքս» Հայկական ճարտարապետության գաղտնագիտական շերտերը բացահայտող հաղորդաշար, նկարահանել է «Զվարթնոց» ֆիլմը, 2005 թվականին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամլո խոսնակն է և կազմակերպում է փառատոնի քարոզարշավը, «Լուսինը կորցրել է հիշողությունը» և «Իդեա Ֆիքս» ֆիլմերը ընդգրկվում են «ԿԻՆ» կիոփառատոնի հետահայաց ծրագրի մեջ, 2006-2007 թվականներին «Չգիտեմ» վավերագրական կինոնախագծով մասնակցում է շվեյցարական «Ֆոկալ» կինո ֆոնդի կազմակերպած կինոդասընթացներին Թբիլիսիում, 2008 թվականին «Նոնա և ընկերներ» կինոնախագծով մասնակցել է Հարավ կովկասյան կինոգործիչների ասոցիացիայի կազմակերպած պրոդյուսորա-սցենարիստական դասընթացներին Թբիլիսիում, 2009 թվականին «Նոնա և ընկերներ» նախագիծը ընդգրկվել է Թբիլիսիի Պրոմեթևս կինոփառատոնի Փիթչ․Դոկ ֆորումի կինոնախագծերի մրցույթում և արժանացել է երկրորդ տեղին, 2010 թվականին «Նոնա և ընկերներ» կինոնախագիծը ընդգրկվել է «Ոսկե ծիրան» կինոփարատոնի «Ռեժիսորներ Առանց Սահմանների» ֆորումի կազմում, որպես զարգացման փուլում գտնվող նախագիծ։ 2014 թվականին նկարահանել է «Իմ Աստծուն փնտրելիս» հեղինակային, վավերագրական ֆիլմը։ Բոլոր ֆիլմերը դրված են www.youtube.com կայքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan Aram։ «AV Production - Լուսինե Գևորգյան»։ avproduction.am։ Վերցված է 2016-07-26