«Հայկական կավ»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ. '''Հայկական կավ''', հայկավ (հուն.՝ βωλos ՚αρբενια, լատ․՝ bolus Armenius, արաբ․՝ տին Էրմանի, թուրք․՝ կիլ Էրմանի... |
No edit summary |
||
Տող 6. | Տող 6. | ||
<br /> |
<br /> |
||
Հայ միջնադարյան մատենագրության մեջ հայկական կավը հիշատակվում է նաև հայհող, սիս, հայկավակ անուններով։ Հայկական կավի՝ որպես ոսկրախտի բուժման միջոցի, մաղձաբերի ու հակաթույնի մասին են վկայում [[Մխիթար Հերացի|Մխիթար Հերացու]] և [[Ամիրդովլաթ Ամասիացի|Ամիրդովլաթ Ամասիացու]] աշխատությունները։ |
Հայ միջնադարյան մատենագրության մեջ հայկական կավը հիշատակվում է նաև հայհող, սիս, հայկավակ անուններով։ Հայկական կավի՝ որպես ոսկրախտի բուժման միջոցի, մաղձաբերի ու հակաթույնի մասին են վկայում [[Մխիթար Հերացի|Մխիթար Հերացու]] և [[Ամիրդովլաթ Ամասիացի|Ամիրդովլաթ Ամասիացու]] աշխատությունները։ |
||
{{ՀՀՀ}} |
|||
[[Մասնակից:Agapi gh|Agapi Gharibyan]] 12:02, 12 Նոյեմբերի 2011 (UTC) |
12:05, 12 Նոյեմբերի 2011-ի տարբերակ
Հայկական կավ, հայկավ (հուն.՝ βωλos ՚αρբενια, լատ․՝ bolus Armenius, արաբ․՝ տին Էրմանի, թուրք․՝ կիլ Էրմանի և այլն), մուգ կարմիր կամ դեղին կավաքար, որն անցյալում օգտագործվել է որպես վերքեր չորացնող, արյունահոսությունը դադարեցնող բուժամիջոց, մաղձաբեր ևն։
Գույնը պայմանավորված է բաղադրության մեջ Fe2O3-ի քանակով։ Արդյունահանվել է Հայաստանում (Անիի և ներկայիս Իջևան քաղաքի շրջակայքում) և Պարսկաստանում։ Հայաստանից արտահանվել է Արևմուտքի և հատկապես Արևելքի երկրներ և մեծ համբավ է ունեցել։ Ավելի ուշ արդյունահանվել է նաև Իտալիայում և Ֆրանսիայում։ Ժամանակին Ֆրանսիայում պատրաստվել են հայկական կավ պարունակող դեղահաբեր (pilules de Bold՚Armenie)՝ սուսանակ հիվանդության դեմ։
Հայկական կավի մասին առաջինը հիշատակել է բժշկապետ Դիոսկորիդեսը (I դ․)։ Սխալմամբ արևելքում հայկական կավ է կոչվել Լեմնոս կղզուց արտահանվող Լեմնոսի կավը, որը, ինչպես և հայկական կավը, օգտագործվել է կնիք դնելիս և կոչվել կնքակավ։
Հայ միջնադարյան մատենագրության մեջ հայկական կավը հիշատակվում է նաև հայհող, սիս, հայկավակ անուններով։ Հայկական կավի՝ որպես ոսկրախտի բուժման միջոցի, մաղձաբերի ու հակաթույնի մասին են վկայում Մխիթար Հերացու և Ամիրդովլաթ Ամասիացու աշխատությունները։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |