«Ժիգմոնդ Կունֆի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 6. Տող 6.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}
{{DEFAULTSORT:Կունֆի, Ժիգմոնդ}}

20:35, 7 Ապրիլի 2018-ի տարբերակ

Ժիգմոնդ Կունֆի
հունգ.՝ Kunfi Zsigmond
 
Կուսակցություն՝ Հունգարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և լրագրող
Ծննդյան օր ապրիլի 28, 1879(1879-04-28)[1]
Ծննդավայր Նադկանիժա, Նադկանիժայի յարաշ, Զալա շրջան, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա
Վախճանի օր նոյեմբերի 18, 1929(1929-11-18) (50 տարեկան)
Վախճանի վայր Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն
Թաղված Ֆիումեի փողոցի գերեզմանոց[2]
Քաղաքացիություն  Հունգարիա
Ի ծնե անուն հունգ.՝ Kunfi Zsigmond Oszkár

Ժիգմոնդ Կունֆի (հունգ.՝ Zsigmond Kunfi), ի ծնե՝ Ժիգմոնդ Կոն (գերմ.՝ Zsigmond Kohn, ապրիլի 28, 1879(1879-04-28)[1], Նադկանիժա, Նադկանիժայի յարաշ, Զալա շրջան, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա - նոյեմբերի 18, 1929(1929-11-18), Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն), հունգարացի քաղաքական գործիչ, Ավստրո-Հունգարիայում Խորվաթիայի գործերով նախարար, անկախ Հունգարիայում՝ աշխատանքի և սոցիալական քաղաքականության, ինչպես նաև կրթության նախարար։

Կենսագրություն

Դպորցի ուսուցիչ Բենեդեկ Կունշտետերի և Յանկա Կոնի որդին է։ Ավարտել է միջնակարգ դպրոցը, 1903 թվականին ավարտել է Կլուժի մանկավարժական ուսումնարանը «գերմաներենի ուսուցչի» որակավորմամբ։ Դասավանդել է Տեմեշվարայի (Տիմիշոարի) ռեալական ուսումնարանում։ Հետաքրքրվել է Կարլ Կաուցկու գաղափարաբանական հայացքներով։ Մտել է Հունգարական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, ինչի համար հեռացվել է աշխատանքից։ Տիմիշոարիում միավորվել է տեղի ֆրանկամասոնական լոժային (կազմակերպության բաժանմունք), որից հետո տեղափոխվել է Բուդապեշտ և 1907 թվականին դարձել է «Népszava» (Ժողովրդի ձայն) թերթի խմբագիրը։ Բուդապեշտում Կոնֆիի զինակիցներից է դարձել Օսկար Յասին, որը ևս ֆրանկամասոնական արմատական քաղաքական լոժայի կազմում էր։ 1908-1914 թվականներին Կունֆին եղել է «Szocializmus» թերթի խմբագիրը։ Բարեկամական հարաբերություններ մեջ է եղել բանաստեղծ Էնդրե Ադիի հետ, սատար եղել նրա հեղափոխական հայացքներին և «Քսաներորդ դար» կազմակերպությանը։ Ադիի բանաստեղծությունները տպագրվել են բազմաթիվ թերթերում՝ շնորհիվ Կունֆիի ջանքերի։

Ծանոթագրություններ