Ժիգմոնդ Կունֆի
Ժիգմոնդ Կունֆի հունգ.՝ Kunfi Zsigmond | |
![]() | |
Կուսակցություն՝ | Հունգարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և լրագրող |
Ծննդյան օր | ապրիլի 28, 1879[1] |
Ծննդավայր | Նադկանիժա, Նադկանիժայի յարաշ, Զալա շրջան, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Վախճանի օր | նոյեմբերի 18, 1929 (50 տարեկան) |
Վախճանի վայր | Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն |
Թաղված | Ֆիումեի փողոցի գերեզմանոց[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | հունգ.՝ Kunfi Zsigmond Oszkár |
Ժիգմոնդ Կունֆի (հունգ.՝ Zsigmond Kunfi), ի ծնե՝ Ժիգմոնդ Կոն (գերմ.՝ Zsigmond Kohn, ապրիլի 28, 1879[1], Նադկանիժա, Նադկանիժայի յարաշ, Զալա շրջան, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - նոյեմբերի 18, 1929, Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն), հունգարացի քաղաքական գործիչ, Ավստրո-Հունգարիայում Խորվաթիայի գործերով նախարար, անկախ Հունգարիայում՝ աշխատանքի և սոցիալական քաղաքականության, ինչպես նաև կրթության նախարար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպորցի ուսուցիչ Բենեդեկ Կունշտետերի և Յանկա Կոնի որդին է։ Ավարտել է միջնակարգ դպրոցը, 1903 թվականին ավարտել է Կլուժի մանկավարժական ուսումնարանը «գերմաներենի ուսուցչի» որակավորմամբ։ Դասավանդել է Տեմեշվարայի (Տիմիշոարի) ռեալական ուսումնարանում։ Հետաքրքրվել է Կարլ Կաուցկու գաղափարաբանական հայացքներով։ Մտել է Հունգարական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, ինչի համար հեռացվել է աշխատանքից։ Տիմիշոարիում միավորվել է տեղի ֆրանկամասոնական լոժային (կազմակերպության բաժանմունք), որից հետո տեղափոխվել է Բուդապեշտ և 1907 թվականին դարձել է «Népszava» (Ժողովրդի ձայն) թերթի խմբագիրը։ Բուդապեշտում Կոնֆիի զինակիցներից է դարձել Օսկար Յասին, որը ևս ֆրանկամասոնական արմատական քաղաքական լոժայի կազմում էր։ 1908-1914 թվականներին Կունֆին եղել է «Szocializmus» թերթի խմբագիրը։ Բարեկամական հարաբերություններ մեջ է եղել բանաստեղծ Էնդրե Ադիի հետ, սատար եղել նրա հեղափոխական հայացքներին և «Քսաներորդ դար» կազմակերպությանը։ Ադիի բանաստեղծությունները տպագրվել են բազմաթիվ թերթերում՝ շնորհիվ Կունֆիի ջանքերի։
1918 թվականին Ավստրո-Հունգարիայում հեղափոխական շարժման սկսելուց հետո Կունֆին ընտրվել է Հունգարիայի Ազգային խորհրդում։ Միխայ Կարոյիի կառավարության ժամանակ նա եղել է աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար (առանց պորտֆելի), ինչպես նաև Խորվաթիայի, Սլավոնիայի և Դալմաթիայի գործերով նախարար։ Դենեշ Բերինկեիի կառավարության ժամանակ նա զբաղեցրել է կրթության նախարարի պաշտոնը։ Հունգարական խորհրդային միության գոյության ժամանակ 1919 թվականին եղել է կրթության ժողկոմ։ 1919 թվականի հունիսին Կունֆին պաշտոնաթող է եղել, հանդես է եկել Հանրապետության բռնապետության դեմ, իսկ Հունգարական խորհրդային միության անկումից հետո սպիտակ տեռորից փախել է Ավստրիա, որտեղ դարձել է ավստրիական «Arbeiter Zeitung» և «Világosság» հունգարալեզու թերթերի խմբագիրը։ 1929 թվականին Կունֆին ինքնասպան է եղել՝ թունավորվելով վերոնալից (քնաբեր դեղ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Új magyar irodalmi lexikon II. (H-Ö). Főszerk. Péter László. Budapest: Akadémiai. 1994. 1166. o. ISBN 963-05-6806-3
- Új magyar életrajzi lexikon III. (H-K). Főszerk. Markó László. Budapest: Magyar Könyvklub. 2002. 1253—1254. o. ISBN 9635474148
- Köves Rózsa-Erényi Tibor: Kunfi Zsigmond életútja. Budapest, 1974, Kossuth Könyvkiadó, 387 old.
- Erényi Tibor: Kunfi Zsigmond. Életek és korok. Budapest, 1974, Akadémiai Kiadó-Zrínyi Kiadó, 289 old.
- Kunfi Zsigmond. Magyar Életrajzi Index. Petőfi Irodalmi Múzeum. Hozzáférés ideje: 2016. február 12.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոդված Հունգարական կենսագրական բառարանում (հունգարերեն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժիգմոնդ Կունֆի» հոդվածին։ |
|