«Իսպանիայի հրապարակ (Մադրիդ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Մադրիդ ՀոթՔաթ գործիքով
Տող 80. Տող 80.
[[Կատեգորիա:Իսպանիայի ճարտարապետություն]]
[[Կատեգորիա:Իսպանիայի ճարտարապետություն]]
[[Կատեգորիա:Մադրիդ]]
[[Կատեգորիա:Մադրիդ]]
[[Կատեգորիա:Մադրիդի շենքեր և կառույցներ]]

18:46, 9 Օգոստոսի 2017-ի տարբերակ

Հրապարակ
Իսպանիայի հրապարակ (Մադրիդ)
Plaza de España (Madrid)
ԵրկիրԻսպանիա
Քարտեզ
Քարտեզ

Իսպանիայի հրապարակ (Մադրիդ) (իսպ.՝ Plaza de España (Madrid)), մեծ հրապարակ և հայտնի զբոսաշրջային վայր Մադրիդի կենտրոնում, Իսպանիայում։ Տեղակայված է Գրան Վիա փողոցի արևմտյան հատվածում։ Առանձնանում է Միգել դե Սերվանտեսի հուշարձանով և նրա հարակից երկու հանրահայտ երկնաքարերով։

Սերվանտեսի հուշարձան

Հրապարակի կենտրոնն առանձնանում է իսպանացի վիպասան, բանաստեղծ և թատերագիր Միգել դե Սերվանտեսի հուշարձանով, որը կերտվել է Ռաֆայել Մարտինես Սապատերո և Պեդրո Մուգուրուսա ճարտարապետների, ինչպես նաև Լորենցո Կուլլո Վալերա քանդակագործի կողմից։ Հուշարձանի մեծ մասը կառուցվել է 1920-1930-ական թվականներին։ Ավարտին է հասցվել 1956-1957 թվականներին քանդակագործի որդու՝ Ֆեդերիկո Կուլլո Վալերայի կողմից։

Սերվանտես արձանախմբի աշտարակի հատվածում տեղադրված է Սերվանտեսի քարե արձանը, որի հայացքն ուղղված է դեպի Դոն Կիշոտի և Սանչո Պանսայի բրոնզե արձանները։

Շրջապատող շենքեր

Հրապարակի հարևանությամբ տեղակայված են Մադրիդի ամենաբարձր շենքերից երկուսը։ «Մադրիդի աշտարակը» (իսպ.՝ Torre de Madrid) կառուցվել է 1957 թվականին և ունի 142մ բարձրություն։ Մյուսը՝ «Իսպանական կառույցը» (իսպ.՝ Edificio España) ստեղծվել է 1953 թվականին և ունի 117մ բարձրություն[1]։

Այնտեղ է նաև Գալլարդո տունը (իսպ.՝ Casa Gallardo), որը կառուցվել է 1911-ին։ Համարվում է Մադրիդի Մոդեռն ճարտարապետական ոճի ակնառու օրինակներից մեկը։

Մետրոյի կայարան

Պլասա դե Իսպանիան նաև համանուն մետրոյի անունն է, որը տեղադրված է հրապարակի արևելյան անկյունում։ Սպասարկվում է Մադրիդի մետրոպոլիտենի L3 և L10 գծերով[2]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. «Madrid Skyscraper Diagram». Skyscraper Source Media. Վերցված է 14 January 2015-ին.
  2. es:Plaza de España (Metro de Madrid)

Աղբյուրներ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսպանիայի հրապարակ (Մադրիդ)» հոդվածին։