«Պատրիկ Ուայթ»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գրող}} '''Պատրիկ Վիկտոր Մարտինդեյլ Ուայտ''' ({{lang-en|Patrick Victor Martindale White}},{{ԱԾ}}), ավստրալիացի...»: |
ավելացվեց Կատեգորիա:Ավստրալացի գրողներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 37. | Տող 37. | ||
* [http://n-t.ru/nl/lt/white.htm Уайт (Ուայտ), Պատրիկ] // «Գիտություն և տեխնիկա» էլեկտրոնային գրադարանի կայք |
* [http://n-t.ru/nl/lt/white.htm Уайт (Ուայտ), Պատրիկ] // «Գիտություն և տեխնիկա» էլեկտրոնային գրադարանի կայք |
||
* [http://www.imdb.com/name/nm0925293 Էջը] IMDB կայքում |
* [http://www.imdb.com/name/nm0925293 Էջը] IMDB կայքում |
||
[[Կատեգորիա:Ավստրալացի գրողներ]] |
07:07, 2 Հուլիսի 2017-ի տարբերակ
Պատրիկ Ուայթ | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Patrick Victor Martindale White |
Ծնվել է | մայիսի 28, 1912[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 30, 1990[1][2][3] (78 տարեկան) կամ սեպտեմբերի 29, 1990[4] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Սիդնեյ, Ավստրալիա[5] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, դրամատուրգ, բանաստեղծ, սցենարիստ և ինքնակենսագիր |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Կրթություն | Չելթեմհեմ քոլեջ, Թագավորական քոլեջ, Քեմբրիջ և The King's School, Tudor House? |
Ժանրեր | արձակ |
Ուշագրավ աշխատանքներ | Voss? |
Պարգևներ | |
Համատեղ ապրող | Manoly Lascaris? |
Ազգականներ | James Cobb White? և Henry Luke White? |
Patrick White Վիքիպահեստում |
Պատրիկ Վիկտոր Մարտինդեյլ Ուայտ (անգլ.՝ Patrick Victor Martindale White,մայիսի 28, 1912[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - սեպտեմբերի 30, 1990[1][2][3] կամ սեպտեմբերի 29, 1990[4], Սիդնեյ, Ավստրալիա[5]), ավստրալիացի գրող: 1973 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր «էպիկական և հոգեբանական վարպետության համար, որոնց շնորհիվ նա գրականությանը ներկայացրել է նոր մայրցամաք»[8]: Ուայտը համարվում է XX դարի ամենահաջողված անգլիախոս վիմագիրներից մեկը:
Կենսագրություն
Մանկություն և երիտասարդություն
Ուայտը ծնվել է Լոնդոնում ավստրալիացու և անգլուհու ընտանիքում: Երբ նա յոթ ամսեկան էր ընտանիքը Սիդնեյ տեղափոխվեց: Փոքր տարիքում նա իր քրոջ, դայակի և աղախնի հետ մի բնակարանում է ապրել, այն ժամանակ, երբ ծնողները մեկ այլ բնակարանում են ապրել: Չորս տարեկանում Ուայտի մոտ աստմա են հայտնաբերել: Նրա առողջությունը ամբողջ մանկության ընթացքում թույլ էր, որի պատճառով չէր կարողանում մասնակցել շատ միջոցառումների: Նա թատրոն շատ էր սիրում, որում առաջին անգամ շատ վաղ հասակում է եղել: Այդ զբաղմունքը Ուայտը տանն էր զարգացնում, սեփական տան պարտեզում խաղալով տեսարաններ և պարեր մոր ընկերուհիների համար[9]:
Հինգ տարեկանում նա գնացել է Վուլահրայում գտնվող Սենդոֆթի մանկապարտեզը[10]:
Տաս տարեկանում Ուայտը ուղարկվել է գիշերոթիկ դպրոց Նոր Հարավային Ուելսում: Նրան որոշ ժամանակ էր պահանջվում, որպեսզի ընտելանա ուրիշ երեխաների առկայությանը: Դպրոցում նա սկսել է գրել առաջին պիեսները, չնայած իր երիտասարդ տարիքին, շոշափել է մեծ թեմաներ: 1924 թվականին դպրոցում ֆինանասական խնդիրներ առաջացան, և տնօրենը Ուայտին առաջարկեց շարունակել ուսումը անգլիայի մի դպրոցում: Պատրիկի ծնողները կողմ էին այդ նախաձեռնությանը:
Ուայտը շատ ջանք էր թափում, որպեսզի հարմարվի Գոլստերշիրի Չելտենգմսկի քոլեջի նոր կյանքին: Հետագայում նա այդ ժամանակահատվածի մասին ասել է «չորս տարվա ազատազրկում»: Նա մարդամոտ չէր և ընկերների նեղ խումբ ուներ: Նա արձակուրդները անց էր կացնում ծնողների հետ Եվրոպայում, բայց նրանց հարաբերությունները այդ պես էլ սառը մնացին:
Այդ ժամանակ Ուայտը մոտիկանում է Ռոնալդ Ուոտերոլի, իրենից մեծ տղայի հետ` ունենալով համընկնող հետաքրքրություններ: Երբ Ուոտերոլը ավարտեց քոլեջը, Ուայտը կրկին փակվեց իր մեջ և ծնողներին ցանկություն հայտնեց թողնել դպրոցը և դառնալ դերասան: Ծնողները համաձայնության եկան և թույլատրեցին նրան դպրոցը ավելի վաղ ավարտի, բայց այն պայմանով, որ Ուայտը վերադառնա Ավստրալիա և իր կյանքը այնտեղ շարունակի: Ծնողները ուզում էին, որ որդին դառնա հողագործ և ոչ թե գրող, և նրա դերասան դառնալու ցանկությունը կհագեցներ:
Ուայտը երկու տարվա ընթացքում Ավստրալիայի հարավ-արևելքի Սնոուի շրջանում պահեստում պահեստապետ է աշխատել: Չնայած Պատրիկը հարգանքով էր վերաբերում հարազատ հողին, և նրա առողջությունը բարելավվեց, ակնհայտ էր, որ այդպիսի աշխատանքը նրա սրտով չէր:
Պիեսներ
- Bread and Butter Women (1935), չի բեմադրվել
- The School for Friends (1935), չի բեմադրվել
- Return to Abyssinia (1947), չի բեմադրվել
- The Ham Funeral' (1947) prem. Յունիոն թատրոն, Ադելաիդա, 1961.
- The Season at Sarsaparilla, (1962)
- Night on Bald Mountain, (1964)
- A Cheery Soul, (1963)
- Big Toys, (1977)
- Signal Driver: A Morality Play for the Times, (1982)
- Netherwood, (1983)
- Shepherd on the Rocks, (1987)
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118767607 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1973/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ «1973 թվականի գրականության Նոբելյան մրցանակ» (անգլերեն). Նոբելյան հիմնադրամ. Վերցված է 2008-10-17-ին.
- ↑ Marr, David (1991). Patrick White, a life. Milsons Point, NSW: Random House. էջեր 37–38. ISBN 0091825857.
- ↑ Marr, David (1991). Patrick White, a life. Milsons Point, NSW: Random House. էջ 33. ISBN 0091825857.
Արտաքին հղումներ
- Уайт (Ուայտ), Պատրիկ // «Գիտություն և տեխնիկա» էլեկտրոնային գրադարանի կայք
- Էջը IMDB կայքում