«Մանսանարես (գետ)»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Իսպանիայի գետեր ՀոթՔաթ գործիքով |
|||
Տող 31. | Տող 31. | ||
[[Կատեգորիա:Եվրոպայի գետեր]] |
[[Կատեգորիա:Եվրոպայի գետեր]] |
||
[[Կատեգորիա:Ատլանտյան օվկիանոսի ավազանի գետեր]] |
[[Կատեգորիա:Ատլանտյան օվկիանոսի ավազանի գետեր]] |
||
[[Կատեգորիա:Իսպանիայի գետեր]] |
06:43, 11 հունվարի 2017-ի տարբերակ
Մանսանարես | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 92 կմ |
Ջրահոսք | |
Ակունք | Խարամա գետից |
Ակունքի տեղակայում | Ventisquero de la Condesa? |
Գետաբերան | Միջերկրական ծով |
Գետաբերանի տեղակայում | Jarama? |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Arroyo Meaques?, Butarque?, Arroyo Abroñigal?, Culebro Stream?, Arroyo de Trofas?, Arroyo de la Gavia?, Arroyo del Mediano?, Q6118047?, Arroyo de Manina?, Q5705737?, Q5706082? և Q16488851? |
Երկրամաս | Մադրիդ |
Ջրահավաք | Տախո ավազան |
Մանզանարես (իսպ.՝ Río Manzanares), գետ Իսպանիայի կենտրոնում, Խարամա գետի վտակը։ Հոսում է Մադրիդ քաղաքով։
Ուղղություն
Մանսանարեսը սկիզբ է առնում Նավասեռադայի մոտ գտնվող Սիեռա դե Գուադառամա լեռնաշղթայից: Գետի վերին ավազանը պաշտպանվեծ է որպես Parque Regional de la Cuenca Alta del Manzanares, բնական որգռլանոց, որը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՈյի կողմից որպես բիոսֆերայի արգելոց:Մանսանարեսը իր ակունքից հոսում է հարավ արևելյան ուղղությամբ և անցնում է Մանսանարես էլ Ռեալ միջնադարյան ավանով և սնուցում է Սանտիլանա ջրամբարը, ինչև Մադրիդի կարևորագույն սնուցող ջրամբարն է[1]: Այնուհետև գետը ուղղություն է վերցնում դեպի հարավ և մտնում է Էլ Պարդո, ինչը Մադրիդի սկիզբն է: Գետի հունը փոխվել է քաղաքի շինությունների հատվածներում: 2009 թվականին նախագծվել է Մադրիդ քաղաքի բնակիչների համար ստեղծել լողափային և այլ զվարճանքի վայրեր գետի ափին: Մանսանարեսը անցնում է քաղաքի արևմտյան հատվածով, հետագայում դառնում է բաժանարար գիծ քաղաքի հին կենտրոնի Կարաբանչել և Ուերա թաղամասերի համար: Այնուհետև գետը անցնում է Ատլետիկո Մադրիդ ֆուտբոլային ակումբի մարզադաշտ Վիսենտե Կալդերոնի մոտով: Գետը դուրս է գալիս քաղաքի հարավային մասիս: Այնուհետև գետը ուղղություն է վերցնում դեպի արևելք դեպի Պերալես դել Ռիո գյուղ և թափցում Խարամա գետ:` ավարտելով 83 կմ ճանապարհորդությունը:
Պատմական կարևորություն
Մանսանարես գետը չնայած իր փոքրության մեծ պատմական նշանակություն է ունեցել Մադրիդ քաղաքի համար: Քաղաքը հիմնել են Իսպանիա ներխուժած արաբները և բերբերները գետի հովտում գտնվող միջնաբերդի մոտ իններորդ դարում:
Գետը պատկերվել է 18-րդ և 19-րդ դարի սկզբի նկարիչ Ֆրանցիսկո Գոյայի նկարներում:
Մանսանարեսը ծառայել է որպես պաշտպանական գոտի Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում Մադրիդի պաշարման ժամանակ: Ֆրանսիական կամուրջը բեկումնային կարևորություն է ունեցել իր մարտավարական դիրքի պատճառով: Այստեղ ազգայնական զորքերը բազմիցս հետ են շպրտվել` չկարողանալով մուտք գործել քաղաքի կենտրոն[2]: