«Ավստրալիա (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://www.youtube.com/ +https://www.youtube.com/) |
||
Տող 29. | Տող 29. | ||
| imdb_id = tt0455824 |
| imdb_id = tt0455824 |
||
| կայք = |
| կայք = |
||
| Թրեյլեր = |
| Թրեյլեր = https://www.youtube.com/watch?v=-ScKmUFBYqI |
||
}} |
}} |
||
'''«Ավստրալիա»''' ({{lang-en|Australia}}), պատերազմական [[դրամա]] աշխարհահռչակ ավստրալացի կինոռեժիսոր՝ Բազ Լուրմանի կողմից՝ [[Նիկոլ Քիդման]]ի և [[Հյու Ջեքման]]ի մասնակցությամբ։ Ֆիլմի նկարահանումները սկսվել են [[2008]] թվականի [[մարտ]]ին, ավստրալական [[Քիմբերլին]] քաղաքում, և ավարտվել են նույն թվականի [[նոյեմբեր]]ին։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2008-ի նոյեմբերի 18-ին ԱՄՆ-ում։ Հետո ցուցադրվեց նաև այլ երկրներում։ |
'''«Ավստրալիա»''' ({{lang-en|Australia}}), պատերազմական [[դրամա]] աշխարհահռչակ ավստրալացի կինոռեժիսոր՝ Բազ Լուրմանի կողմից՝ [[Նիկոլ Քիդման]]ի և [[Հյու Ջեքման]]ի մասնակցությամբ։ Ֆիլմի նկարահանումները սկսվել են [[2008]] թվականի [[մարտ]]ին, ավստրալական [[Քիմբերլին]] քաղաքում, և ավարտվել են նույն թվականի [[նոյեմբեր]]ին։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2008-ի նոյեմբերի 18-ին ԱՄՆ-ում։ Հետո ցուցադրվեց նաև այլ երկրներում։ |
00:40, 22 Հունիսի 2016-ի տարբերակ
Ավստրալիա անգլ.՝ Australia | |
---|---|
Երկիր | Ավստրալիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա |
Ժանր | Դրամա, Մելոդրամա |
Թեմա | Խաղաղօվկիանոսյան պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Թվական | 2008 |
Պրեմիերա | Նոյեմբերի 18, 2008 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Բազ Լուրման |
Պրոդյուսեր | Ջեյ Մակ Բրաուն, Քեթրին Նեփման, Բազ Լուրման և ուրիշներ |
Սցենարի հեղինակ | Բազ Լուրման, Ստյուարտ Բիտտի, Ռոնալդ Հորվուդ |
Դերակատարներ | Նիկոլ Քիդման, Հյու Ջեքման, Բրենդան Ուոլթերս, Բրայան Բրաուն, Դեյվիդ Ուենեմ |
Օպերատոր | Մենդի Ուոքեր |
Երաժշտություն | Դեվիդ Հիրշֆելդեր |
Մոնտաժ | Դոդի Դորն, Մայքլ ՄակՔասկեր |
Նկարիչներ | Քեթրին Մարթին, Յեն Գրեյսի, Քերին Մերֆի և ուրիշներ |
Պատմվածքի վայր | Ավստրալիա |
Նկարահանման վայր | Սիդնեյ և Ավստրալիա |
Կինոընկերություն | 20th Century Fox |
Տևողություն | 159 րոպե |
Բյուջե | $ 130 000 000 |
Շահույթ | $ 211 342 221 |
IMDb | ID tt0455824 |
Թրեյլեր | https://www.youtube.com/watch?v=-ScKmUFBYqI |
Australia (2008 film) Վիքիպահեստում |
«Ավստրալիա» (անգլ.՝ Australia), պատերազմական դրամա աշխարհահռչակ ավստրալացի կինոռեժիսոր՝ Բազ Լուրմանի կողմից՝ Նիկոլ Քիդմանի և Հյու Ջեքմանի մասնակցությամբ։ Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2008 թվականի մարտին, ավստրալական Քիմբերլին քաղաքում, և ավարտվել են նույն թվականի նոյեմբերին։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2008-ի նոյեմբերի 18-ին ԱՄՆ-ում։ Հետո ցուցադրվեց նաև այլ երկրներում։
Սյուժե
Ֆիլմի սյուժեյի հիմքում ընկած է անգլիացի մի արիստոկրատ տիկնոջ պատմությունը։ Ամուսնու մահվանից հետո ժառանգաբար նրան անցավ հսկայական ռանչո` «Հեռավոր դաշտավայրեր» անունով։ Այն գտնվում էր Ավստրալիա մայր ցամաքի հյուսիսում։ Երկրորդ համաշխարհայինի սկսվելուց առաջ նա գնում է իր կալվածք, որպեսզի պաշտպանի այն հովիվներից, որոնք ցանկանում էին ռանչոն իրենց տիրապետության տակ վերցնել։ Նրան օգնության են հասնում նախրապան Դրովերն ու մի քանի կամավոր ծառաներ։ Նրանք ստիպված էին 1500 գլուխ անասուններին ոտքով տանել դեպի Դարվին, որը հազարավոր մղոնների հեռավորության վրա էր։ Նեյլ Ֆլեթչերը, մի խումբ նախրապանների հետ փորձում է խանգարել նրանց։
Դերերում
Դերասան | Դեր |
---|---|
Նիկոլ Քիդման | Սառա Էշլի, |
Հյու Ջեքման | Դրովեր, |
Բրենդան Ուոլթերս | Նուլլա |
Բրայան Բրաուն | Քինգ Քորնի |
Դեվեդ Ուենեմ | Նեյլ Ֆլեթչեր |
Դեվիդ Գալփիլիլ | Քինգ Ջորջ |
Էդդի Բարու | Բուլլ |
Ռեյ Բարրեթ | Ռեմսդեն |
Տոնի Բերրի | Սերժանտ Կալլահան |
Բեն Մենդելսոն | Կապիտան Դաթթոն |
Ջեք Թոմփսոն | Քլիփլինգ Ֆլին |
Արտադրություն
Ֆիլմը հանդիսանում է էպիկական արկածային դրամա՝ արծարծելով սոցիալական բազմաթիվ պրոբլեմներ։ Ֆիլմն այնքան ժամանակ վերնագիր չի ունեցել, մինչև 2006 թ․ նոյեմբերի 23-ին ռեժիսոր Բազ Լուրմանը ավստրալական ռադիոշոուներից մեկում չհայտարարեց «Ավստրալիա» վերնագիրը։ Ինչպես հենց ինքն է ասում, ֆիլմի վերնագիր կարող էր ընտրվել «Հսկայական հյուսիսային հողեր», կամ «Հեռավոր դաշտավայրեր» վերնագրերը։ Լուրմանը մտածում էր «Ավստրալիան» դարձնել իր պատմաէպիկական տրիլոգիայի առաջին մասը։ Երկրորդ մասը լինելու է «Ալեքսանդր Մեծ» պրոեկտը, որը ժամանակավորապես կասեցվել է։ Իսկ երրորդ մասը դեռ վերնագիր չունի, բայց արդեն պարզ է, որ լինելու է պատմական կինոպրոեկտ Ռուսաստանի մասին։
Քասթինգ
Պրոեկտի սկզբում պլանավորվել էր, որ գլխավոր դերակատարը լինելու է Ռասսել Քրոուն, սակայն 2006 թ․ ամռանը ավստրալացի դերասանը, այն բանից հետ, որ հրաժարվեց իր կերպարը փոփոխությունների ենթարկել, հայտարարեց, որ՝ «չի պատրաստվում մասնակցել այդ պրոեկտին՝ ֆինանսի հետ կապված»։ «Ավստրալիան» դարձավ երկրորդ կինոպրոեկտը, որում Քիդմանին ու Քրոուին չհաջողվեց աշխատել միասին։ Նրանք «հին ընկերներ» են։ 2005 թ․ սկսվեց «Էկվապիպտ» ֆիլմի նկարահանումները, որը կասեցվեց Ռասսելի պահանջով՝ սցենարի ոչ բավարար լինելու պահանջով։ Հետո նույն դերն առաջարկվեց Հիթ Լեդջերին, սակայն նա նույնպես ստիպված էր հրաժարվել պրոեկտին մասնակցելուց, քանի որ արդեն մասնակցում էր «Մռայլ ասպետը» ֆիլմիի նկարահանումներին։
2007 թ․-ի հունվարի 25-ին հայտարարվեց, որ հանրահայտ ավստրալացի դերասան՝ Դեվիդ Ուենեմը, որը հայտնի է Մատանիների տիրակալը ֆիլմից, ֆիլմում կերտելու է Նեյլ Ֆլեթչերի կերպարը։