«Սարդակերպեր»–ի խմբագրումների տարբերություն
չNo edit summary |
|||
Տող 49. | Տող 49. | ||
Պատկեր:Solpugid at Night (10802718015).jpg|Սոլպուգ |
Պատկեր:Solpugid at Night (10802718015).jpg|Սոլպուգ |
||
</gallery> |
</gallery> |
||
== Ծանոթագրություններ == |
|||
{{ծանցանկ}} |
|||
{{ՀՍՀ}} |
{{ՀՍՀ}} |
||
19:09, 13 Մայիսի 2016-ի տարբերակ
Սարդակերպեր | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Arachnida
|
Սարդակերպեր (լատին․՝ Arachnida), Հոդվածոտանիների տիպի անողնաշարավոր կենդանիների դաս։ Ընդգրկում է մի շարք կարգեր՝ կարիճներ, կեղծ կարիճներ, սոլպուգներ, խոտհարներ, սարդեր, տզեր և այլն։
Նկարագիր
Կառուցվածք
Չափերը 0,1-170 մմ են։ Մեծամասնության մարմինը բաժանված է գլխակրծքի և փորիկի, երբեմն (տզեր) միաձուլված Է։ Գլխակուրծքը կրում է վեց զույգ վերջավորություններ․ առաջինը վերին ծնոտներն են (խելիցերներ), երկրորդը՝ ստորին ծնոտները (պեդիպալպներ), հաջորդ չորս զույգը քայլող վերջավորություններ են։ Սարդակերպերի մեծամասնության (կարիճներ, սոլպուգներ, կեղծ կարիճներ և այլն) փորիկը հատվածավորված է, սարդերի մեծամասնությանը և տզերինը՝ ամբողջական։ Փորիկը երբեմն օժտված է հատուկ հավելումներով (սարդերի ոստայնային գորտնուկներ, կարիճների «սանրիկներ» և այլն)։
Շնչառական համակարգ
Շնչում են տրախեաներով կամ թոքապարկերով, հազվադեպ՝ մաշկի մակերևույթով։ Արտաթորության օրգաններն են կոքսալ գեղձերը և մալպիգյան անոթները։ Մեծամասնության նյարդային համակարգը կազմված է վերկլանային հանգույցներից, ստորկլանային զանգվածից և որովայնային շղթայից (տզերինը միաձուլված է)։
Զգայարաններ
Զգայարաններն են աչքերը և շոշափելիքի մազիկները, որոշ սարդակերպեր զգում են ձայները և հոտերը։ Նրանցից շատերն օժտված են թունավոր գեղձերով (կարիճներ, սարդեր, որոշ կեղծ կարիճներ)։
Բազմացում
Բաժանասեռ են․ մեծամասնությունը ձու է դնում, կան կենդանածին ձևեր։ Հայտնի է մոտ 36 հազար տեսակ, տարածված բոլոր մայրցամաքներում։ Ցամաքային կենդանիներ են, բացառությամբ ջրային սարդի և ջրային տզերի։ Դրանք հիմնականում գիշատիչներ են, սնվում են այլ սարդակերպերով, միջատներով, որդերով, փափկամորթներով, մանր սողուններով, կան բուսակերներ և մակաբույծներ։
Որոշ սարդակերպեր ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչների փոխանցողներ են (տզեր)։ Դրանք հնագույն ցամաքային կենդանիներ են․ ծագել են տրիչոբիտներից։ Սարդակերպեր ուսումնասիրող կենդանաբանության բաժինը կոչվում է արախնոլոգիա։
Պատկերասրահ
-
Սարդ
-
Ջրային սարդ
-
Սև կարիճ
-
Կարիճ
-
Տիզ
-
Տիզ
-
Սոլպուգ
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |