«Տիգրան Սահակյան»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ →Աշխատանքային գործունեությունը: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ն ,գ → ն, գ oգտվելով ԱՎԲ |
չ +{{Տեղեկաքարտ Անձ}} oգտվելով ԱՎԲ |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ Անձ}} |
|||
'''Տիգրան Գալուստի Սահակյան''' (ծնվ. 17 փետրվարի 1972թ., ք. [[Երևան]]), ՀՀ պետական գործիչ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ։ |
'''Տիգրան Գալուստի Սահակյան''' (ծնվ. 17 փետրվարի 1972թ., ք. [[Երևան]]), ՀՀ պետական գործիչ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ։ |
||
15:34, 14 Ապրիլի 2016-ի տարբերակ
Տիգրան Սահակյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Տիգրան Գալուստի Սահակյան (ծնվ. 17 փետրվարի 1972թ., ք. Երևան), ՀՀ պետական գործիչ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ։
Կրթությունը
- 1989թ. ավարտել է Երևանի թիվ 185 միջնակարգ դպրոցը։
- 1989-1994թթ. - սովորել և ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետը։
- 1994-1995թթ. - սովորել է ինտերնատուրայում՝ ստանալով բժիշկ ստոմատոլոգի որակավորում։
- 2004-2008թթ. - սովորել և ավարտել է Առողջապահության ազգային ինստիտուտի ասպիրանտուրան` «Հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում» մասնագիտությամբ։
Աշխատանքային գործունեությունը
- 1995-1997թթ. - աշխատել է Երևանի թիվ 5 ստոմատոլոգիական պոլիկլինիկայում՝ որպես ընդհանուր բժիշկ-ստոմատոլոգ։
- 1997-2002թթ. - Երևանի թիվ 5 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի գլխավոր բժշկի (տնօրենի) տեղակալ։
- 2002-2004թթ. - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետի տեղակալ։
- 2004-2010թթ. - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի կրթության, գիտության և անձնակազմի կառավարման վարչության պետ։
- 2004 թվականից - ՀՀ առողջապահության նախարարության միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի նախագահ։
- 2010թ. նոյեմբերի 30-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ[1]։
Պարգևներ և կոչումներ
- Միջազգային ստոմատոլոգիական ակադեմիայի թղթակից անդամ (2010)։
- ՀՀ Պաշտպանության նախարարի պատվոգիր (2004)։
- ՀՀ Առողջապահության նախարարի պատվոգիր (2004)։
- ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2005)։
- ՀՀԿ նախագահի պատվոգիր (2012)։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Տիգրան Սահակյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որդին է և ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի եղբայրը։
Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է։ Ունի պահեստազորի լեյտենանտի կոչում։