Տիգրան Սահակյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիգրան Սահակյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Տիգրան Գալուստի Սահակյան (փետրվարի 17, 1972, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական գործիչ, Հայաստանի առողջապահության նախարարի տեղակալ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1989 թ. ավարտել է Երևանի թիվ 185 միջնակարգ դպրոցը։
- 1989-1994 թթ. - սովորել և ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետը։
- 1994-1995 թթ. - սովորել է ինտերնատուրայում՝ ստանալով բժիշկ ստոմատոլոգի որակավորում։
- 2004-2008 թթ. - սովորել և ավարտել է Առողջապահության ազգային ինստիտուտի ասպիրանտուրան՝ «Հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում» մասնագիտությամբ։
Աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1995-1997 թթ. - աշխատել է Երևանի թիվ 5 ստոմատոլոգիական պոլիկլինիկայում՝ որպես ընդհանուր բժիշկ-ստոմատոլոգ։
- 1997-2002 թթ. - Երևանի թիվ 5 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի գլխավոր բժշկի (տնօրենի) տեղակալ։
- 2002-2004 թթ. - Հայաստանի առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետի տեղակալ։
- 2004-2010 թթ. - Հայաստանի առողջապահության նախարարության աշխատակազմի կրթության, գիտության և անձնակազմի կառավարման վարչության պետ։
- 2004 թվականից - Հայաստանի առողջապահության նախարարության միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի նախագահ։
- 2010 թ. նոյեմբերի 30-ին Հայաստանի վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի առողջապահության նախարարի տեղակալ[1]։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միջազգային ստոմատոլոգիական ակադեմիայի թղթակից անդամ (2010)։
- ՀՀ Պաշտպանության նախարարի պատվոգիր (2004)։
- ՀՀ Առողջապահության նախարարի պատվոգիր (2004)։
- ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2005)։
- ՀՀԿ նախագահի պատվոգիր (2012)։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Տիգրան Սահակյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որդին է և ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի եղբայրը։
Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է։ Ունի պահեստազորի լեյտենանտի կոչում։