«Վիետնամերեն»–ի խմբագրումների տարբերություն
չ Ռոբոտը ավելացնում է․: bn:ভিয়েতনামীয় ভাষা |
չ Ռոբոտը ավելացնում է․: sco:Vietnamese leid |
||
Տող 115. | Տող 115. | ||
[[ro:Limba vietnameză]] |
[[ro:Limba vietnameză]] |
||
[[ru:Вьетнамский язык]] |
[[ru:Вьетнамский язык]] |
||
[[sco:Vietnamese leid]] |
|||
[[sh:Vijetnamski jezik]] |
[[sh:Vijetnamski jezik]] |
||
[[simple:Vietnamese language]] |
[[simple:Vietnamese language]] |
22:00, 13 Նոյեմբերի 2010-ի տարբերակ
Վիետնամերենը (tiếng Việt, կամ ավելի հազվադեպ օգտագործվող անվանումով Việt ngữ[1]), Վիետնամի ազգային և պետական լեզուն է։ Վիետնամերենը Վիետնամի բնակչության 86%-ի և մոտավորապես երեք միլիոն այլ պետություններում ապրող վիետնամացիների մայրենի լեզուն է։ Վիետնամերենը օգտագործվում է նաև որպես երկրորդ լեզու Վիետնամի բազմաթիվ ազգային փոքրամասնությունների կողմից։ Վիետնամերենը մտնում է Ավստրալազիական լեզվաընտանիքի մեջ, որոնց համեմատությամբ այն նշանակալի տարբերությամբ ամենաբազմաթիվ լեզվակիրներ ունեցող լեզուն է (մի քանի անգամ ավելի շատ քան մյուս բոլոր Ավստրալասիական լեզուները միասին վերցրած) [2] Կորեերենի և ճապոներենի նման վիետնամերենի բառապաշարը մեծաթիվ փոխառություններ ունի չինարենից, հատկապես այն բառապաշարի առումով, որը ներկայացնում է վերացական հասկացություններ (ճիշտ ինչպես եվրոպական լեզուները բառեր են փոխառնում լատիներենից և հունարենից), և մինչև վերջերս վիետնամերենը գրվում էր չինական գրային համակարգով, թեև որոշակիորեն թեթևացված ձևաչափով և ուներ տեղական արտասանություն։ Վիետնամի պատմության մեջ ֆրանսիական տիրապետության ժամանակաշրջանի արդյունքում վիետնամերենը կրել է նաև ֆրանսերենի որոշակի ազդեցությունը, և այսօր օգտագործվող Վիետնամական գրային համակարգը ըստ էության լատիներեն այբուբենի տեղայնացված տարբերակն է՝ որոշակի հնչյունային և տառային հավելումներով։
Ծանոթագրություններ
- ↑ Անվան մեկ ուրիշ տարբերակը, tiếng Việt Nam, հազվադեպ է օգտագործվում բնիկ լեզվակիրների կողմից և ըստ էության նորաբանություն օտար լեզվից արված տառացի թարգմանությունից։ Այն ավելի հաճախ օգտագործվում է ոչ բնիկ լեզվակիրների կողմից և այլ լեզվից թարգմանված փաստաթղթերում։
- ↑ [1]
Հղումներ
Աղբյուրները
Արտաքին հղումներ