«Մասրենի Չաթրադազի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
ավելացվեց Կատեգորիա:Վարդազգիներ ՀոթՔաթ գործիքով
Տող 30. Տող 30.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}

[[Կատեգորիա:Վարդազգիներ]]

17:00, 9 հունվարի 2016-ի տարբերակ

Թեղի մարատերև
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիններ
Ցեղ Մասրենի
Տեսակ Մասրենի Չաթրադազի
Լատիներեն անվանում
Rosa tschatyrdagi Chrsihan


Մասրենի Չաթրադազի (լատին․՝ Rosa tschatyrdagi Chrsihan), վարդազգիների ընտանիքի մասրենի ցեղի բույս։

Նկարագրություն

Կարճ, տերևաթափ թուփ է՝ 0,6—0,7 մ բարձրությամբ, ուղղաձիգ ճյուղերով:

Տերևների առանցքը ծածկված է խոզանանման մազմզուկներով և գեղձիկներով: Տերևիկները կրկնակի ատամնաեզր են, ներքևից ծածկված գեղձիկներով: Փշերը բարակ են, մախաթանման, խառնված մանր փշիկների հետ: Ծաղկակիրները ծածկված են ցրված գեղձախոզանանման մազմզուկներով: Ծաղիկները կրեմագույն են: Հասուն հիպանթիումը հաճախ տանձանման է, հարթ կամ գեղձապատ:

Տարածվածություն

Տարածված է Կովկասում, Ղրիմում: Հայաստանի պայմաններում հանդիպում է կենտրոնական շրջաններում և Արարատյան դաշտում, ստորին լեռնային գոտում, թփուտներում և բաց, արևոտ վայրերում:

Կիրառություն

Մեծ հետաքրքրություն է ներկայացնում որպես չորադիմացկուն, ջերմադիմացկուն պատվաստակալ[1]:

Ծանոթագրություններ

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (400)։