Մասրենի Չաթրադազի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թեղի մարատերև
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիններ
Ցեղ Մասրենի
Տեսակ Մասրենի Չաթրադազի
Լատիներեն անվանում
Rosa tschatyrdagi


Մասրենի Չաթրադազի (լատ.՝ Rosa tschatyrdagi), վարդազգիների ընտանիքի մասրենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճ, տերևաթափ թուփ է՝ 0,6—0,7 մ բարձրությամբ, ուղղաձիգ ճյուղերով։

Տերևների առանցքը ծածկված է խոզանանման մազմզուկներով և գեղձիկներով։ Տերևիկները կրկնակի ատամնաեզր են, ներքևից ծածկված գեղձիկներով։ Փշերը բարակ են, մախաթանման, խառնված մանր փշիկների հետ։ Ծաղկակիրները ծածկված են ցրված գեղձախոզանանման մազմզուկներով։ Ծաղիկները կրեմագույն են։ Հասուն հիպանթիումը հաճախ տանձանման է, հարթ կամ գեղձապատ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Ղրիմում: Հայաստանի պայմաններում հանդիպում է կենտրոնական շրջաններում և Արարատյան դաշտում, ստորին լեռնային գոտում, թփուտներում և բաց, արևոտ վայրերում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ հետաքրքրություն է ներկայացնում որպես չորադիմացկուն, ջերմադիմացկուն պատվաստակալ[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (400)։