«Կաղնի խաչ վանք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Ճարտարապետություն: վերջակետների ուղղում, փոխարինվեց: ր: → ր։ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 58. Տող 58.
== Պատմություն ==
== Պատմություն ==

Վանքում վիմագրերի առկայության մասին առաջին անգամ ակնարկվել է 1853 թ. «Արձանագիրք եղեալք ի վերայ որմոց շինուածոցն ի հնութենէ ժամանակին գոլով մաշեալք՝ զնշանակեն ինչ տեղեկութիւն միայն յերկուց կանգնեալ արձանաց երևին»։ Ցավոք, տեղեկագրի կազմողը բավարարվել է հիշյալ խաչքարերի սոսկ թվագրերն ընդօրինակելով<ref name="ՀԱԱ2742">Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 2742, թ. 14</ref>։
Վանքում վիմագրերի առկայության մասին առաջին անգամ ակնարկվել է [[1853]] թ. «Արձանագիրք եղեալք ի վերայ որմոց շինուածոցն ի հնութենէ ժամանակին գոլով մաշեալք՝ զնշանակեն ինչ տեղեկութիւն միայն յերկուց կանգնեալ արձանաց երևին»։ Ցավոք, տեղեկագրի կազմողը բավարարվել է հիշյալ խաչքարերի սոսկ թվագրերն ընդօրինակելով<ref name="ՀԱԱ2742">Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 2742, թ. 14</ref>։

Ըստ ավանդության՝ վանքում էր գտնվում Գարդմանքի հայտնի իշխաններից մեկի աճյունը.
Ըստ ավանդության՝ վանքում էր գտնվում Գարդմանքի հայտնի իշխաններից մեկի աճյունը.
{{քաղվածք|...խորանի տակ ամփոփուած է ոմն պատուական անձի սուրբ մարմինն, որի մասին աւանդաբար ասում են թէ՝ Գարդման գաւառիս իշխող Խուրս իշխանի գերեզմանն է, որին պատկանում էին ամբողջ հանքերս։<ref name="">Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 288</ref>}}

Վանքն ունեցել է վանահայր և միաբանություն, որը, ըստ վկայությունների, մի դեպքում գործել է մինչև 1834 թվականը, իսկ մյուսում՝ մինչև 1838 թ.
Վանքն ունեցել է վանահայր և միաբանություն, որը, ըստ վկայությունների, մի դեպքում գործել է մինչև [[1834]] թվականը, իսկ մյուսում՝ մինչև [[1838]] թ.
{{քաղվածք|Ըստ հաւաստի վկայաբանութեան տեղեկագոյն անձանց ծերագունից ստորագրողաց ի սմին երևի, զի իբր 70 ամաց հետէ ց1834 թիւն<ref>այն է՝ 1764-1834 թթ.</ref> փրկչին. որ այս չափս միայն է յայտնի նոցա, յայսմ անապատի բնակեալ են միաբանք և վանահարք, որք են ա. Սիմէօն եպիսկոպոս Օձնեցի, բ. Եփրեմ վարդապետ Խաչաբակցի, գ. Կօստանդ վարդապետ Շամքոռեցի և Կարապետ վարդապետ Մելիք-Բաբայեան, որ վախճանեալ է ի 1834 ամի փրկչին և թաղեալ ի նմին անապատին ձեռամբ ...Սարգիս վարդապետի Դաւթեանց։<ref name="ՀԱԱ2742"/>}}
{{քաղվածք|Ըստ հաւաստի վկայաբանութեան տեղեկագոյն անձանց ծերագունից ստորագրողաց ի սմին երևի, զի իբր 70 ամաց հետէ ց1834 թիւն<ref>այն է՝ [[1764]]-1834 թթ.</ref> փրկչին. որ այս չափս միայն է յայտնի նոցա, յայսմ անապատի բնակեալ են միաբանք և վանահարք, որք են ա. Սիմէօն եպիսկոպոս Օձնեցի, բ. Եփրեմ վարդապետ Խաչաբակցի, գ. Կօստանդ վարդապետ Շամքոռեցի և Կարապետ վարդապետ Մելիք-Բաբայեան, որ վախճանեալ է ի 1834 ամի փրկչին և թաղեալ ի նմին անապատին ձեռամբ ...Սարգիս վարդապետի Դաւթեանց։<ref name="ՀԱԱ2742"/>}}

== Ճարտարապետություն ==
== Ճարտարապետություն ==
[[Պատկեր:Kaghni Khach schema.jpg|ձախից|200px|մինի|Եկեղեցու գծապատկերը]]
[[Պատկեր:Kaghni Khach schema.jpg|ձախից|200px|մինի|Եկեղեցու գծապատկերը]]
Վանքի՝ համեմատաբար հանգամանալից առաջին նկարագրությունը տրվել է 1853 թ. կազմված մի վավերագրում, որտեղ ասվում է.
Վանքի՝ համեմատաբար հանգամանալից առաջին նկարագրությունը տրվել է [[1853]] թ. կազմված մի վավերագրում, որտեղ ասվում է.
{{քաղվածք|...անապատս այս գտանի կայեացեալ ի վերկոյս գիւղեն Կերաց իբր կէս վերսիւ բացակաութեամբ ի նմանէ, գտանին ի նմին եկեղեցի մի հանդերձ գաւթիւ քարաշէնք, բայց այժմ կիսախարխուլք, շուրջանակի զեկեղեցեաւն գերեզմանք անապատականացն այնորիկ, եպիսկոպոսաց, վարդապետաց, վանահարց և այլոց նմանապէս կան և հինգ մեծ և փոքր տունք և խուցք խախտեալք այժմիկ, որ եղեալ են կացարանք միաբանից։ ...փոքր ինչ մէկուսի յայսմ մենաստանէ յայնկոյս ծորակեն գտանի կայացեալ մատռւոյն, որ շինեալ է ի վերայ երից գերեզմանաց սրբոց նահատակաց անյայտից այժմ, զի նշմարին արձանագիրքն շիրմանցն սրբոց, ուր և դիմեն ի բազում տեղեաց ուխտաւորք ի համբոյր նոցա և ի սէր և յանուն որոց շինեալ է վերատառեալ անապատն և հաստատեալ...<ref name="ՀԱԱ2742"/>}}

17:28, 15 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Կաղնի խաչ վանք
Պատկեր:Kaghni Khach.jpg
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունԱդրբեջան Դաշքեսանի շրջան, Կիրանց, Ադրբեջան
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճականհայտ (ենթադրաբար՝ ավերված)
Ճարտարապետական ոճհայկական

Կաղնի խաչ, հայկական վանք, ներկայումս՝ Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Գտնվում է Կիրանց[1] գյուղից մոտ 1 կմ հարավ-արևմուտք՝ ոչ մեծ ձորակի մեջ[2]։

Պատմություն

Վանքում վիմագրերի առկայության մասին առաջին անգամ ակնարկվել է 1853 թ. «Արձանագիրք եղեալք ի վերայ որմոց շինուածոցն ի հնութենէ ժամանակին գոլով մաշեալք՝ զնշանակեն ինչ տեղեկութիւն միայն յերկուց կանգնեալ արձանաց երևին»։ Ցավոք, տեղեկագրի կազմողը բավարարվել է հիշյալ խաչքարերի սոսկ թվագրերն ընդօրինակելով[3]։

Ըստ ավանդության՝ վանքում էր գտնվում Գարդմանքի հայտնի իշխաններից մեկի աճյունը.

...խորանի տակ ամփոփուած է ոմն պատուական անձի սուրբ մարմինն, որի մասին աւանդաբար ասում են թէ՝ Գարդման գաւառիս իշխող Խուրս իշխանի գերեզմանն է, որին պատկանում էին ամբողջ հանքերս։[4]

Վանքն ունեցել է վանահայր և միաբանություն, որը, ըստ վկայությունների, մի դեպքում գործել է մինչև 1834 թվականը, իսկ մյուսում՝ մինչև 1838 թ.

Ըստ հաւաստի վկայաբանութեան տեղեկագոյն անձանց ծերագունից ստորագրողաց ի սմին երևի, զի իբր 70 ամաց հետէ ց1834 թիւն[5] փրկչին. որ այս չափս միայն է յայտնի նոցա, յայսմ անապատի բնակեալ են միաբանք և վանահարք, որք են ա. Սիմէօն եպիսկոպոս Օձնեցի, բ. Եփրեմ վարդապետ Խաչաբակցի, գ. Կօստանդ վարդապետ Շամքոռեցի և Կարապետ վարդապետ Մելիք-Բաբայեան, որ վախճանեալ է ի 1834 ամի փրկչին և թաղեալ ի նմին անապատին ձեռամբ ...Սարգիս վարդապետի Դաւթեանց։[3]

Ճարտարապետություն

Պատկեր:Kaghni Khach schema.jpg
Եկեղեցու գծապատկերը

Վանքի՝ համեմատաբար հանգամանալից առաջին նկարագրությունը տրվել է 1853 թ. կազմված մի վավերագրում, որտեղ ասվում է.

...անապատս այս գտանի կայեացեալ ի վերկոյս գիւղեն Կերաց իբր կէս վերսիւ բացակաութեամբ ի նմանէ, գտանին ի նմին եկեղեցի մի հանդերձ գաւթիւ քարաշէնք, բայց այժմ կիսախարխուլք, շուրջանակի զեկեղեցեաւն գերեզմանք անապատականացն այնորիկ, եպիսկոպոսաց, վարդապետաց, վանահարց և այլոց նմանապէս կան և հինգ մեծ և փոքր տունք և խուցք խախտեալք այժմիկ, որ եղեալ են կացարանք միաբանից։ ...փոքր ինչ մէկուսի յայսմ մենաստանէ յայնկոյս ծորակեն գտանի կայացեալ մատռւոյն, որ շինեալ է ի վերայ երից գերեզմանաց սրբոց նահատակաց անյայտից այժմ, զի նշմարին արձանագիրքն շիրմանցն սրբոց, ուր և դիմեն ի բազում տեղեաց ուխտաւորք ի համբոյր նոցա և ի սէր և յանուն որոց շինեալ է վերատառեալ անապատն և հաստատեալ...[3]

Ուշագրավ է նաև 1886 թվականի նկարագրությունը.

Գիւղիս սահմանի մէջ 2 վերստ հեռավորութեամբ անտառի մէջ մէկ մէկից մի քանի քայլ հեռաւորութեամբ կան երկու փոքրիկ քարաշէն մատուռներ, ուր յաճախում են ժողովրդականք ուխտի. մէկի դրանը գտնւում է մի մեծ խաչքար, որից երևի այդ մատուռներն անուանում է քրոջ և եղբօր գերեզմաններ, բայց թէ ովքեր են եղել դոքա, չկարողացան մեզ պատմել։ Այս մատուռներից փոքր ինչ հեռու, հիւսիսակողմը, բարձրավանդակի վերայ կայ մի քարաշէն մատուռ, որ բնակիչներն անուանում են վանք. այդ եղել է ժամանակին մի մենաստան, ուր նստել են կրօնաւորներ մինչև 1838 թուականը։ ...Տաճարի արևմտեան և հարաւային կողմերում կան կրօնաւորական կիսաւեր սենեակներ և տնտեսական շէնքեր։[6]

Կալվածքներ

Կալվածքների մասին արժեքավոր տեղեկություն է պարունակում 1853 թվականին կազմված վերոհիշյալ վավերագիրը.

...ըստ իսկագոյն ցուցմանց Կիրանց գիւղի բնակիչ ոմանց պատուաւոր անձանց և մանաւանդ գիտակ անձանց, այլևայլ անձանց սահմանակից մերձաւոր գիւղօրէից Ելիսաւէտօպօլու հաւաստի եղև թէ շրջակայ տեղիք և անդաստանք, որք պարունակին ի յետագայ սահմանս, յարևելեան կողմն է Բազկաքար ասացեալ տեղին։ Զայսոսիկ տեղիքս վարելահողոց և անտառաց և այլոց անապատն ունեցեալ է ընդ տիրապետութեամբ իւրով և ի կիր ածողացն ստացեալ է միշտ զսահմանեալ վարձս իւր յօգուտ և ի սնունդ միաբանից իւրոց...[3]

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. Ենթադրաբար, Կիրանց գյուղի Ադրբեջանում հայտնի ժամանակակից անվանումն է՝ Շարուքքար:
  2. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 239
  3. 3,0 3,1 3,2 3,3 Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 2742, թ. 14
  4. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 288
  5. այն է՝ 1764-1834 թթ.
  6. «Արձագանք», 1886, N 21, էջ 310

Կաղապար:Հայկական եկեղեցիներ