Կաղնի խաչ վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կաղնի խաչ վանք
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունԿիրանց, Դաշքեսանի շրջան
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակԱվերված
Ճարտարապետական ոճՀայկական

Կաղնի խաչ վանք, հայկական առաքելական ավերված վանական համալիր ներկայումս՝ Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանի նախկին հայաբնակ Կիրանց գյուղից մոտ 1 կմ հարավ-արևմուտք՝ ոչ մեծ ձորակի մեջ։ Պատմականորեն այն տեղակայված է Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքում վիմագրերի առկայության մասին առաջին անգամ ակնարկվել է 1853 թվականին «Արձանագիրք եղեալք ի վերայ որմոց շինուածոցն ի հնութենէ ժամանակին գոլով մաշեալք՝ զնշանակեն ինչ տեղեկութիւն միայն յերկուց կանգնեալ արձանաց երևին»։ Ցավոք, տեղեկագրի կազմողը բավարարվել է հիշյալ խաչքարերի սոսկ թվագրերն ընդօրինակելով[2]։

Ըստ ավանդության՝ վանքում էր գտնվում Գարդմանքի հայտնի իշխաններից մեկի աճյունը.

Aquote1.png ...խորանի տակ ամփոփուած է ոմն պատուական անձի սուրբ մարմինն, որի մասին աւանդաբար ասում են թէ՝ Գարդման գաւառիս իշխող Խուրս իշխանի գերեզմանն է, որին պատկանում էին ամբողջ հանքերս[3]։ Aquote2.png


Վանքն ունեցել է վանահայր և միաբանություն, որը, ըստ վկայությունների, մի դեպքում գործել է մինչև 1834 թվականը, իսկ մյուսում՝ մինչև 1838 թ.

Aquote1.png Ըստ հաւաստի վկայաբանութեան տեղեկագոյն անձանց ծերագունից ստորագրողաց ի սմին երևի, զի իբր 70 ամաց հետէ ց1834 թիւն[4] փրկչին. որ այս չափս միայն է յայտնի նոցա, յայսմ անապատի բնակեալ են միաբանք և վանահարք, որք են ա. Սիմէօն եպիսկոպոս Օձնեցի, բ. Եփրեմ վարդապետ Խաչաբակցի, գ. Կօստանդ վարդապետ Շամքոռեցի և Կարապետ վարդապետ Մելիք-Բաբայեան, որ վախճանեալ է ի 1834 ամի փրկչին և թաղեալ ի նմին անապատին ձեռամբ ...Սարգիս վարդապետի Դաւթեանց[2]։ Aquote2.png


Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքի՝ համեմատաբար հանգամանալից առաջին նկարագրությունը տրվել է 1853 թ. կազմված մի վավերագրում, որտեղ ասվում է.

Aquote1.png ...անապատս այս գտանի կայեացեալ ի վերկոյս գիւղեն Կերաց իբր կէս վերսիւ բացակաութեամբ ի նմանէ, գտանին ի նմին եկեղեցի մի հանդերձ գաւթիւ քարաշէնք, բայց այժմ կիսախարխուլք, շուրջանակի զեկեղեցեաւն գերեզմանք անապատականացն այնորիկ, եպիսկոպոսաց, վարդապետաց, վանահարց և այլոց նմանապէս կան և հինգ մեծ և փոքր տունք և խուցք խախտեալք այժմիկ, որ եղեալ են կացարանք միաբանից։ ...փոքր-ինչ մէկուսի յայսմ մենաստանէ յայնկոյս ծորակեն գտանի կայացեալ մատռւոյն, որ շինեալ է ի վերայ երից գերեզմանաց սրբոց նահատակաց անյայտից այժմ, զի նշմարին արձանագիրքն շիրմանցն սրբոց, ուր և դիմեն ի բազում տեղեաց ուխտաւորք ի համբոյր նոցա և ի սէր և յանուն որոց շինեալ է վերատառեալ անապատն և հաստատեալ...[2] Aquote2.png


Ուշագրավ է նաև 1886 թվականի նկարագրությունը.

Aquote1.png Գիւղիս սահմանի մէջ 2 վերստ հեռավորութեամբ անտառի մէջ մէկ մէկից մի քանի քայլ հեռաւորութեամբ կան երկու փոքրիկ քարաշէն մատուռներ, ուր յաճախում են ժողովրդականք ուխտի. մէկի դրանը գտնւում է մի մեծ խաչքար, որից երևի այդ մատուռներն անուանում է քրոջ և եղբօր գերեզմաններ, բայց թէ ովքեր են եղել դոքա, չկարողացան մեզ պատմել։ Այս մատուռներից փոքր-ինչ հեռու, հիւսիսակողմը, բարձրավանդակի վերայ կայ մի քարաշէն մատուռ, որ բնակիչներն անուանում են վանք. այդ եղել է ժամանակին մի մենաստան, ուր նստել են կրօնաւորներ մինչև 1838 թուականը։ ...Տաճարի արևմտեան և հարաւային կողմերում կան կրօնաւորական կիսաւեր սենեակներ և տնտեսական շէնքեր[5]։ Aquote2.png


Կալվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալվածքների մասին արժեքավոր տեղեկություն է պարունակում 1853 թվականին կազմված վերոհիշյալ վավերագիրը.

Aquote1.png ...ըստ իսկագոյն ցուցմանց Կիրանց գիւղի բնակիչ ոմանց պատուաւոր անձանց և մանաւանդ գիտակ անձանց, այլևայլ անձանց սահմանակից մերձաւոր գիւղօրէից Ելիսաւէտօպօլու հաւաստի եղև թէ շրջակայ տեղիք և անդաստանք, որք պարունակին ի յետագայ սահմանս, յարևելեան կողմն է Բազկաքար ասացեալ տեղին։ Զայսոսիկ տեղիքս վարելահողոց և անտառաց և այլոց անապատն ունեցեալ է ընդ տիրապետութեամբ իւրով և ի կիր ածողացն ստացեալ է միշտ զսահմանեալ վարձս իւր յօգուտ և ի սնունդ միաբանից իւրոց...[2] Aquote2.png


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 239
  2. 2,0 2,1 2,2 2,3 Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 2742, թ. 14
  3. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 288
  4. այն է՝ 1764-1834 թթ.
  5. «Արձագանք», 1886, N 21, էջ 310