«Ռուդոլֆ Խառատյան»–ի խմբագրումների տարբերություն
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ (19) |
|||
Տող 25. | Տող 25. | ||
| կայք = |
| կայք = |
||
}} |
}} |
||
'''Ռուդոլֆ Գուրգենի Խառատյան''' ([[1947]], [[ապրիլի 1]], [[Երևան]]), հայ բալետի արտիստ, պարուսույց, |
'''Ռուդոլֆ Գուրգենի Խառատյան''' ([[1947]], [[ապրիլի 1]], [[Երևան]]), հայ բալետի արտիստ, պարուսույց, նկարիչ։ ՀՀ ժողովրդական արտիստ ([[2012]])։ |
||
== Կենսագրություն == |
== Կենսագրություն == |
||
1966 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը` Մ. Մարտիրոսյանի |
1966 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը` Մ. Մարտիրոսյանի արվեստանոցը։ Ավարտել է նաև Մոսկվայի թատերական արվեստների ինստիտուտի մագիստրատուրան` ստանալով խորեոգրաֆի և բեմադրիչի մասնագիտություն։ Սովորել է Սանկտ Պետերբուրգի Վագանովայի անվան բալետի ակադեմիայում (պարուսույց Ա.Պուշկինի մոտ)։ 1967-1990 թթ. եղել է [[Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն|Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն]]ի առաջատար մենապարող, Մոսկվայի Մեծ թատրոնի և ռուսական բալետի աստղերի հետ շրջագայել է ողջ աշխարհով։ 1979-1991 թթ. ղեկավարել է Հայաստանի կամերային բալետի գեղարվեստական բաժինը, 1973-1979 թթ.` Երևանի գեղագիտական կենտրոնի պարի բաժինը: 1999 թվականից [[ԱՄՆ]]-ի [[Վաշինգտոն ԿՇ|Վաշինգտոն]] քաղաքի «Արքա» բալետի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է։ |
||
Դասավանդել է Մարիինյան թատրոնի բալետային խմբին (Վաշինգթոն), American Ballet Theatre-ին, Washington Ballet-ին, Tulsa բալետին, Բրազիլիայի երիտասարդական բալետային խմբին, Դեբրա Քոքեր Պարային խմբին և Հյուսիսային Կարոլինայի արվեստի |
Դասավանդել է Մարիինյան թատրոնի բալետային խմբին (Վաշինգթոն), American Ballet Theatre-ին, Washington Ballet-ին, Tulsa բալետին, Բրազիլիայի երիտասարդական բալետային խմբին, Դեբրա Քոքեր Պարային խմբին և Հյուսիսային Կարոլինայի արվեստի դպրոցում։ Մաստեր-կլասներ է անցկացրել այնպիսի խմբերի հետ, ինչպիսիք են` Վաշինգթոնի Դյուք Էլինգտոնի անվան արվեստի դպրոցում, Բալտիմուրի Փիբոդի կոնսերվատորիայի բալետի բաժնում, Կանադայի Մոնրեալ քաղաքի Les Ballets Classic du Montreal և Ballet Divertimento բալետների հետ։ 1991-1994 թթ. դասավանդել է Վաշինգտոնի Կիրովի բալետային ակադեմիայում, իսկ Washington Ballet School-ում 1994-2007 թթ. եղել է դասական պարերի գլխավոր պարուսույցը։ Նրա ղեկավարությամբ իր ուսանողները հռչակավոր միջազգային բալետային մրցույթներում դարձել են մեդալակիրներ։ Նրա մեծաթիվ սաներն այժմ պարում են աշխարհի լավագույն բալետային խմբերի հետ։ Դասավանդում է Ստրատմորի City Dance Centre-ում։ |
||
Շուրջ 100 աշխատանքերի հեղինակ է, որոնք տարածվում են ավանգարդ-էքսպերիմենտալից մինչև |
Շուրջ 100 աշխատանքերի հեղինակ է, որոնք տարածվում են ավանգարդ-էքսպերիմենտալից մինչև դասական։ 2008 թվականին Ալեքսաանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրել է մեկ գործողությամբ երկու բալետներ։ 2008 թվականին հրավիրվել է Վաշինգտոնում կայացած Dance Critics of America կոնֆերանսին` որպես խոսնակ։ 2009 թվականին հրավիրվել է Վաշինգտոնի «Շեքսպիր» թատրոն` դասախոսություն կարդալու և ցուցադրելու<ref>[http://avproduction.am/?ln=am&page=person&id=1721&name=%D5%8C%D5%B8%D6%82%D5%A4%D5%B8%D5%AC%D6%86_%D4%BD%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6 Ռուդոլֆ Խառատյանի կենսագրությունը avproduction.am կայքում]</ref>։ |
||
== Դերապարեր == |
== Դերապարեր == |
||
Տող 40. | Տող 40. | ||
* Անտունի` Հովհաննիսյանի «Հավերժական կուռք» |
* Անտունի` Հովհաննիսյանի «Հավերժական կուռք» |
||
* Կոմս Ալբերտ` Ադանի «Ժիզել» |
* Կոմս Ալբերտ` Ադանի «Ժիզել» |
||
* Զիգֆրիդ` Չայկովսկու «Կարապի լիճը» |
* Զիգֆրիդ` Չայկովսկու «Կարապի լիճը» |
||
==Նկարչություն == |
==Նկարչություն == |
||
Զբաղվել է |
Զբաղվել է նկարչությամբ։ 7 տարեկան հասակից նկարել է։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել [[ԱՄՆ]]-ում, [[Կանադա]]յում, մասնակցել է տարբեր ցուցահանդեսների [[Իտալիա]]յում, [[Ռուսաստան]]ում, [[Եգիպտոս]]ում և այլուր։ |
||
==Մրցանակներ, պարգևներ == |
==Մրցանակներ, պարգևներ == |
20:42, 4 Ապրիլի 2015-ի տարբերակ
Ռուդոլֆ Խառատյան Ռուդոլֆ Գուրգենի Խառատյան | |
---|---|
Ծնվել է | 1947 ապրիլի 01 |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պարարվեստի պետական քոլեջ (1966), Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան և Ա. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա |
Մասնագիտություն | բալետի արտիստ պարուսույց նկարիչ |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Մեծ թատրոն և Երևանի պարարվեստի պետական քոլեջ |
Պարգևներ և մրցանակներ | ՀԽՍՀ վաստակավոր արտիստ ՀՀ ժողովրդական արտիստ |
Rudolf Kharatyan Վիքիպահեստում |
Ռուդոլֆ Գուրգենի Խառատյան (1947, ապրիլի 1, Երևան), հայ բալետի արտիստ, պարուսույց, նկարիչ։ ՀՀ ժողովրդական արտիստ (2012)։
Կենսագրություն
1966 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը` Մ. Մարտիրոսյանի արվեստանոցը։ Ավարտել է նաև Մոսկվայի թատերական արվեստների ինստիտուտի մագիստրատուրան` ստանալով խորեոգրաֆի և բեմադրիչի մասնագիտություն։ Սովորել է Սանկտ Պետերբուրգի Վագանովայի անվան բալետի ակադեմիայում (պարուսույց Ա.Պուշկինի մոտ)։ 1967-1990 թթ. եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող, Մոսկվայի Մեծ թատրոնի և ռուսական բալետի աստղերի հետ շրջագայել է ողջ աշխարհով։ 1979-1991 թթ. ղեկավարել է Հայաստանի կամերային բալետի գեղարվեստական բաժինը, 1973-1979 թթ.` Երևանի գեղագիտական կենտրոնի պարի բաժինը: 1999 թվականից ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքի «Արքա» բալետի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է։
Դասավանդել է Մարիինյան թատրոնի բալետային խմբին (Վաշինգթոն), American Ballet Theatre-ին, Washington Ballet-ին, Tulsa բալետին, Բրազիլիայի երիտասարդական բալետային խմբին, Դեբրա Քոքեր Պարային խմբին և Հյուսիսային Կարոլինայի արվեստի դպրոցում։ Մաստեր-կլասներ է անցկացրել այնպիսի խմբերի հետ, ինչպիսիք են` Վաշինգթոնի Դյուք Էլինգտոնի անվան արվեստի դպրոցում, Բալտիմուրի Փիբոդի կոնսերվատորիայի բալետի բաժնում, Կանադայի Մոնրեալ քաղաքի Les Ballets Classic du Montreal և Ballet Divertimento բալետների հետ։ 1991-1994 թթ. դասավանդել է Վաշինգտոնի Կիրովի բալետային ակադեմիայում, իսկ Washington Ballet School-ում 1994-2007 թթ. եղել է դասական պարերի գլխավոր պարուսույցը։ Նրա ղեկավարությամբ իր ուսանողները հռչակավոր միջազգային բալետային մրցույթներում դարձել են մեդալակիրներ։ Նրա մեծաթիվ սաներն այժմ պարում են աշխարհի լավագույն բալետային խմբերի հետ։ Դասավանդում է Ստրատմորի City Dance Centre-ում։
Շուրջ 100 աշխատանքերի հեղինակ է, որոնք տարածվում են ավանգարդ-էքսպերիմենտալից մինչև դասական։ 2008 թվականին Ալեքսաանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրել է մեկ գործողությամբ երկու բալետներ։ 2008 թվականին հրավիրվել է Վաշինգտոնում կայացած Dance Critics of America կոնֆերանսին` որպես խոսնակ։ 2009 թվականին հրավիրվել է Վաշինգտոնի «Շեքսպիր» թատրոն` դասախոսություն կարդալու և ցուցադրելու[1]։
Դերապարեր
Լավագույն դերապարերից են՝
- Սպարտակ` Արամ Խաչատրյանի Սպարտակ
- Ռոմեո` Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ»
- Անտունի` Հովհաննիսյանի «Հավերժական կուռք»
- Կոմս Ալբերտ` Ադանի «Ժիզել»
- Զիգֆրիդ` Չայկովսկու «Կարապի լիճը»
Նկարչություն
Զբաղվել է նկարչությամբ։ 7 տարեկան հասակից նկարել է։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ում, Կանադայում, մասնակցել է տարբեր ցուցահանդեսների Իտալիայում, Ռուսաստանում, Եգիպտոսում և այլուր։
Մրցանակներ, պարգևներ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1974
- ՀՀ ժողովրդական արտիստ, 2012