«Գեորգի Իվանով»–ի խմբագրումների տարբերություն
վիքիֆիկացում |
No edit summary |
||
Տող 2. | Տող 2. | ||
| անուն = Գեորգի Ֆյոդորովիչ Իվանով |
| անուն = Գեորգի Ֆյոդորովիչ Իվանով |
||
| բնօրինակ անուն = {{lang-ru|Георгий Фёдорович Иванов}} |
| բնօրինակ անուն = {{lang-ru|Георгий Фёдорович Иванов}} |
||
| Պատկեր = |
| Պատկեր = |
||
| Պատկերի չափ = |
| Պատկերի չափ = |
||
| Նկարագրություն = |
| Նկարագրություն = |
16:49, 1 Ապրիլի 2015-ի տարբերակ
Գեորգի Ֆյոդորովիչ Իվանով | |
---|---|
ռուս.՝ Георгий Фёдорович Иванов | |
25 մարտի, 1918 - 1994 | |
Ծննդավայր | Կսիզովո (ներկայում՝ Լիպեցկի մարզի Զադոնսկի շրջան) |
Մահվան վայր | Տուլա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | հետևազոր |
Ծառայության տարիներ | 1938-1947 |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ |
Պարգևներ | Խորհրդային Միության հերոս (1945) Լենինի շքանշան «Ոսկե Աստղ» մեդալ |
Գեորգի Ֆյոդորովիչ Իվանով (ռուս.՝ Георгий Фёдорович Иванов, 25 մարտի, 1918, Կսիզովո (ներկայում՝ Լիպեցկի մարզի Զադոնսկի շրջան) — 1994, Տուլա), Խորհրդային բանկի մայոր, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս (1945):
Կենսագրություն
Գեորգի Իվանովը ծնվել է 1918 թվականի մարտի 25-ին Կսիզովո գյուղում (ներկայում՝ Լիպեզկի մարզի Զադոնսկի շրջան): Յոթերորդ դասարանն ավարտելուց հետո աշխատել է որպես տրակտորիստ: 1938 թվականին զորակոչվելէ Բանվորագյուղացիական Կարմիր բանակ: Մասնակցել է լեհական արշավանքին: 1940 թվականին ավարտել է կրտսեր լեյտենանտի կուրսերը, 1942 թվականին՝ «Կրակոց» կուրսերը: 1941 թվականի հունիսից եղել է Հայրենական Մեծ պատերազմի ռազմաճակատներում: 1944 թվականի սեպտեմբերին արդեն գվարդիայի մայոր Գեորգի Իվանովը Բելառուսական առաջին ճակատի 65-րդ բանակի առաջին գվարդիական տանկային կորպուսի մոտոհրաձգային առաջին բրիգադում գումարտակի հրամանատար էր: Աչքի է ընկել Նարևի կռվում[1]:
1944 թվականի սեպտեմբերի 5-ին Իվոնովի գումարտակը անցնում է Նարևն ու գրավում նրա արևմտյան ափին գտնվող հենակետը: Շարժվելով առաջ՝ գումարտակն ազատագրում է Կարնևեկ բնակավայրը, հետ մղում գերմանական 12 հակագրոհները: Գումարտակի գործողությունները ողջ բրիգադին թույլ են տալիս հաջողությամբ անցնել Նարևը[1]:
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանով 1945 թվականի մարտի 24-ին գվարդիայի մայոր Գեորգի Իվանովը արժանացել է Խորհրդային Միության հերոս բարձրագույն կոչման և պարգևատրվել Լենինի շքանշանով ու «Ոսկե Աստղ» մեդալով[1]:
1947 թվականին Իվանովը ուղարկվել է պահեստային ուժեր: Ապրել ու աշխատել է Տուլայում[1]: Մահացել է 1994 թվականին[2]:
Պարգևոտրվել է Կարմիր դրոշի շքանշանով ու Ալեքսանդր Նևսկու շքանշանով, ինչպես նաև Հայրենական պատերազմի առաջին աստիճանի երկու շքանշաններով, Կարմիր Աստղի շքանշանով, մի շարք մեդալներով[1]:
Գրականություն
- Дорогой славы и бессмертия. Воронеж, 1966. / стр.2.
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Иванов Георгий Фёдорович» (ռուսերեն). AZ Library. Արխիվացված է օրիգինալից 2013-04-30-ին. Վերցված է 2013-4-20-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|datepublished=
(օգնություն) - ↑ «Иванов Георгий Фёдорович» (ռուսերեն). [1]. Արխիվացված է օրիգինալից 2013-09-02-ին. Վերցված է 2013-04-20-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|datepublished=
(օգնություն); External link in
(օգնություն)|publisher=