«Ծաղկած փշալարեր»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 5. | Տող 5. | ||
Իր կյանքի այս հնգապատումի գրված էջերով Գուրգեն Մահարին վերակենդանացնում է հանրային, ազգային, քաղաքական, մշակութային իրադարձությունների բարդ պայմաններում մարդկային սերունդներին վիճակված մի ամբողջ ժամանակաշրջանի որքան անձնական, նույնքան էլ անանձնական կյանքի հավաստի պատմությունը: Անմռունչ, ինքնակեղեքման գնով վերականգնված մի այդպիսի անխարդախ վավերագիր է «Ծաղկած փշալարեր» վիպակը<ref>Գուրգեն Մահարի, Ծաղկած փշալարեր, Երևան, 1988, էջ 4:</ref>: |

== Ծանոթագրություններ == |
|||
{{ծանցանկ}} |
|||
== Աղբյուրներ == |
|||
*Գուրգեն Մահարի, Ծաղկած փշալարեր, Երևան, 1988: |
|||
{{վիքիքաղվածք}} |
{{վիքիքաղվածք}} |
||
[[Կատեգորիա:Վիպակներ]] |
[[Կատեգորիա:Վիպակներ]] |
10:42, 14 Նոյեմբերի 2014-ի տարբերակ
Ծաղկած փշալարեր, Գուրգեն Մահարու ինքնակենսագրական վիպակներից: Առաջին անգամ տպագրվել է 1971-72 թվականներին Բեյրութում Ա. Ծառուկյանի «Նաիրի» շաբաթաթերթում: Առանձին գրքում հրատարակվել է դարձյալ Բեյրութում 1986 թվականին:
Նախապատմություն
Գուրգեն Մահարու բազմաթիվ ստեղծագործություններ ինքնակենսագրական բնույթի են: Նրա «Մանկություն» (1928), «Պատանեկություն» (1929-1930), «Երիտասարդության սեմին» (գրվել է 1952-1955 թվականներին` երկրորդ աքսորի տարիներին) եռագրությունն արտացոլում է հեղինակի կյանքը մինչ 1920 թվականը: «Երիտասարդություն» վեպը պիտի արտացոլեր 1920-1936 թվականների իրադարձությունների շղթան: Վեպը գրվել է 1968 թվականին, սակայն մնացել է կիսատ: «Ծաղկած փշալարեր» վիպակը կոչված էր շարունակելու հեղինակի կենսապատումը սկսած 1936 թվականից և հասցներ մինչև 1947 թվականը` ընդգրկելով գրողի առաջին աքսորի տարիները:
Իր կյանքի այս հնգապատումի գրված էջերով Գուրգեն Մահարին վերակենդանացնում է հանրային, ազգային, քաղաքական, մշակութային իրադարձությունների բարդ պայմաններում մարդկային սերունդներին վիճակված մի ամբողջ ժամանակաշրջանի որքան անձնական, նույնքան էլ անանձնական կյանքի հավաստի պատմությունը: Անմռունչ, ինքնակեղեքման գնով վերականգնված մի այդպիսի անխարդախ վավերագիր է «Ծաղկած փշալարեր» վիպակը[1]:
Ծանոթագրություններ
- ↑ Գուրգեն Մահարի, Ծաղկած փշալարեր, Երևան, 1988, էջ 4:
Աղբյուրներ
- Գուրգեն Մահարի, Ծաղկած փշալարեր, Երևան, 1988: