«Ինհիբիտորներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
No edit summary
չ Vahe Gharakhanyan տեղափոխեց էջը «Ինհիբրիտորներ»-ից «Ինհիբիտորներ»
(Տարբերություն չկա)

20:37, 2 Նոյեմբերի 2014-ի տարբերակ

Ինհիբրիտորներ՝ (լատին․՝ inhibere - կանգնեցնում եմ, զսպում եմ) քիմիական, արգելակիչներ, բնական կամ սինթետիկ նյութեր, որոնք արգելակում են կամ դադարեցնում որևէ քիմիական կամ կենսաբանական պրոցես:

Կիրառում

Կիրառվում են անցանկալի երևույթները կանխելու կամ դադարեցնելու համար, օրինակ, կոռոզիայից մետաղների քայքայումը, վառելանյութերի, քսայուղերի, սննդանյութերի օքսիդացումը, պոլիմերացումը, պոլիմերների ծերացումը և այլն: Արգելակման արդյունավետությունը կախված է ինհիբրիտորի ու արգելակվող ռեակցիայի բնույթից, ինչպես նաև ինհիբրիտորի քանակից, ռեակցիայի միջավայր մտցնելու ժամանակից, ջերմաստիճանից և այլ գործոններից:

Կոռոզիայի ինհիբրիտորներ

Կոռոզիայի ինհիբրիտորները մտցվում են միջավայր մետաղները կոռոզիայից պաշտպանելու համար: Կոռոզիայի ինհիբրիտորի պաշտպանիչ ազդեցությունը որոշվում է էլեկտրաքիմիական ռեակցիայի կինետիկայի փոփոխմամբ: Տարբերում են

  • անոդային,
  • կաթոդային և
  • խառը կոռոզիայի ինհիբրիտորներ:
անոդային կոռոզիայի ինհիբրիտոր

Որպես անոդային կոռոզիայի ինհիբրիտոր կիրառում են օքսիդիչ քրոմատներ և նիտրիտներ,

կաթոդային կոռոզիայի ինհիբրիտոր

որպես կաթոդային կոռոզիայի ինհիբրիտոր՝ արսենի և բիսմութի աղեր, ինչպես նաև տարբեր օրգանական միացություններ:

Կոռոզիայի միջավայրի բնույթից կախված, լինում են

  • թթվային,
  • չեզոք և
  • հիմնային միջավայրերի,

ինչպես նաև

  • մթնոլորտային կոռոզիայի ինհիբրիտորներ:

Սև մետաղները կոռոզիայից պաշտպանելու համար կիրառվում են դիցիկլոհեքսիլամոնիումի նիտրիտը, ցիկլոհեքսիլամոնիումի կարբոնատը, միգանյութի կամ հեքսամեթիլենտետրամինի (ուրոտրոպինի) խառնուրդը նատրիումի նիտրիտի հետ, իսկ սև մետաղները գունավորների հետ համակցված՝ նիտրո- և դինիտրո- բենբենգոյական թթուների աղերը ամինների հետ:

Օքսիդացման ռեակցիաներ

Օքսիդացման ռեակցիաների ինհիբրիտորները արգելակում են մոլեկուլային թթվածնով օքսիդացումը, ավելացվում են վառելանյութերին, յուղերին, քսուքներին՝ նրանց պահելու և կիրառման ժամանակ օքսիդացումը դանդաղեցնելու համար: Որպես օքսիդացման ռեակցիաների ինհիբրիտորները կիրառվում են ֆենոլներ, արոմատիկ ամիններ և այլն:

Սննդանյութերի օքսիդացում

Սննդանյութերի օքսիդացման ինհիբրիտորները արգելակում են ճարպերի և ճարպ պարունակող մթերքների օքսիդացումը: Բնական նյութերից կիրառում են համեմունքներ (ծոթոր, եղեսպակ, չաման և այլն), որոնք մթերքին տալիս են հաճելի հոտ և արգելակում նրանց օքսիդացումը (կծվածությունը): Իսկ սինթետիկ նյութերից կիրառում են գալաթթվի էթիլ- և պրոպիլէսթերները, ինչպես նաև բազմաթիվ ֆենոլներ և ամիններ (օրինակ, կտավատի ձեթը օքսիդացումից պաշտպանելու համար):

Պոլիմերացում

Պոլիմերացման ինհիբրիտորները արգելակում են կամ դանդաղեցնում մոնոմերների պոլիմերացումը թորելու կամ պահելու ժամանակ: Պոլիմերացման ինհիբրիտորները պահպանում են ոչ միայն ինքնապոլիմերացումից, այլև օդի թթվածնի օքսիդացումից: Պոլիմերացման ինհիբրիտորներ են ծծումբը, տարբեր ֆենոլներ, տանինը, պղնձի աղերը և այլն:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։