«Միխայիլո Հրուշևսկի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:1866 ծնունդներ ՀոթՔաթ գործիքով
Տող 3. Տող 3.
{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Ուկրաինացի պատմաբաններ]]
[[Կատեգորիա:Ուկրաինացի պատմաբաններ]]
[[Կատեգորիա:1866 ծնունդներ]]

10:36, 29 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Գրուշևսկի Միխայիլ Սերգեևիչ [Սեպտեմբերի 17 1866, Խելմ (այժմ Լեհաստանում) — դեկտեմբերի 25-ին 1934 թվական, Կիսլովոդսկ], ուկրաինական բուրժուական պատմաբան։ 1890 թվականին ավարտել է Կիևի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։ 18941897 թվականին վարել է Լվովի համալսարանի ընդհանուր պատմության ամբիոնը։ 1890-ական թվականին եղել է Կիևյաև Գրոմադայի գործուն անդամներից, 1899 թվականին՝ Գալիցիայի ազգային դեմոկրատական կուսակցության կազմակերպիչներից։ Գերմանական կողմնորոշում ունենալու համար 1914 թվականին ձերբակալվել է և աքսորվել Սիմբիրսկ։ 1917 թվականին մարտին հարել է ուկրաինական Էսեռներին և ղեկավարել բուրժուանացիոնալիստական ուկրաինական Կենտրոնական ռադան։ Գերմանական օկուպացիայի ձախողումից հետո Գրուսևսկին վտարանդվել է (1919) Ավստրիա։ 1924 թվականին նրան թույլատրվել է վերադառնալ Ուկրաինա։ Այդ նույն թվին էլ ընտրվել է Ուկրաինա ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիա, 1929 թվականին՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիաի ակադեմիկոս։ 1930 ովականին աշխատել է Մոսկվայում։ Գլխավոր աշխատություններն են «Ուկրաինա-Ռուսիայի պատմությունը» (հ.1 — 10, 13 գրքով, 1898—1936), «Ուկրաինական ժողովրդի պատմության ակնարկ» (1904), «Ուկրաինական գրականության պատմություն» (հ.1 — 5, 1923—1927)։ Գրուշևսկին թշնամաբար է վերաբերվել մարքսիզմին։ Պատմության մեջ գլխավորը համարել է ազգային հարցը՝ պնդելով, որ ազգային շահերը բարձր են դասակարգային շահերից, իսկ դասակարգային պայքարը խանգարում է ազգային շահերի համար պայքարին։ Գրուշևսկու բուրժուանացիոնալիստակաև տեսակետներից այսօր էլ օգտագործում են արտասահմանյան հետադեմ բուրժուական պատմաբաններն ու ուկրաինական նացիոնալիստները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։