«Յուջին Ֆամա»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Ամերիկացի տնտեսագետներ ՀոթՔաթ գործիքով |
ավելացվեց Կատեգորիա:Նոբելյան մրցանակակիրներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 25. | Տող 25. | ||
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]] |
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]] |
||
[[Կատեգորիա:Ամերիկացի տնտեսագետներ]] |
[[Կատեգորիա:Ամերիկացի տնտեսագետներ]] |
||
[[Կատեգորիա:Նոբելյան մրցանակակիրներ]] |
19:02, 28 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ
Յուջին Ֆամա (անգլ.՝ Eugene F. Fama) (փետրվարի 14, 1939, Բոսթոն, ԱՄՆ), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր` ակտիվների գների փոփոխման էմպիրիկ վերլուծության համար (2013), արդյունավետ շուկայի վարկածի հեղինակ, որը ենթադրում է, որ ամբողջ էական ինֆորմացիան միանգամց և ամբողջովին արտացոլվում է արժեթղթերի գնի մեջ։ [1]
Կենսագրություն
Յուջին Ֆաման մեծացել է Բոսթոնի ոչ հարուստ թաղամասերից մեկում։ Ավարտել է կաթոլիկ դպրոց, այնուհետև ընդունվել Թաֆթսի համալսարան (Մեդֆորդ, Մասաչուսեթս)։ Սկզբից որպես հիմնական առարկա է ընտրում ֆրանսերենը, սակայն ամուսնանալով փոխում է մասնագիտությունը և ընտրում տնտեսագիտությունը։ Աշխատել է որպես գիտաշխատող տնտեսագիտության պրոֆեսոր Հարրի Էրնեստի գլխավորությամբ, ով ֆոնդային շուկայում ուսումնասիրում էր գների դինամիկան։ 1960 թվականին Թաֆթսի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան, 1963 թվականին Չիկագոյի համալսարանի մագիստրոսի, իսկ 1964 թվականին՝ դոկտորի աստիճան։ 1963 թվականից դասավանդում է Չիկագոյի համալսարանում (պրոֆեսոր 1968 թվականից)։ Անդամակցում է Journal of Financial Economics խմբագրակազմին։
1989 թվականից ԱՄՆ գիտությունների և արվեստի ակադեմիայի ակադեմիկոս։
Աշխատություններ
- The Theory of Finance (1972) (Մերթոն Միլլերի հետ համատեղ)
- Foundations of Finance (1976)
- Value versus Growth: The International Evidence (1998) (Քեննեթ Ֆրենչի հետ համատեղ)
- Forecasting Profitability and Earnings (2000) (Քեննեթ Ֆրենչի հետ համատեղ)
Գրականություն
- Питер Бернстайн Фундаментальные идеи финансового мира. Эволюция = Capital Ideas Evolving. — М.: «Альпина Паблишер», 2009. — 256 с. — ISBN 978-5-9614-0972-7
- Уильям Бернстайн Манифест инвестора: Готовимся к потрясениям, процветаниюи всему остальному = The Investor’s Manifesto. Preparing For Prosperity, Armageddon, And Everything In Between. — М.: Альпина Паблишер, 2013. — 229 с. — ISBN 978-5-9614-1815-6
Ծանոթագրություններ
- ↑ Уильям Бернстайн, 2013, էջ 78