«Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 4. | Տող 4. | ||
== Շքանշանի կարգավիճակը == |
== Շքանշանի կարգավիճակը == |
||
=== 1993-2014թթ. === |
|||
1993թ. ընդունված օրենքի համաձայն, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման, բնական և հասարակական գիտությունների, գյուտարարության, մշակույթի, կրթության, առողջապահության, հասարակական գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաև արտասահմանյան երկրների հետ գիտատեխնիկական, տնտեսական ու մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար։ |
1993թ. ընդունված օրենքի համաձայն, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման, բնական և հասարակական գիտությունների, գյուտարարության, մշակույթի, կրթության, առողջապահության, հասարակական գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաև արտասահմանյան երկրների հետ գիտատեխնիկական, տնտեսական ու մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար։ |
||
=== Ներկայումս === |
|||
2014թ. օգոստոսի 9-ից Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության գիտության, գյուտարարության, կրթության, առողջապահության, մշակույթի, հասարակական գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների հետ գիտատեխնիկական, տնտեսական ու մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար: |
2014թ. օգոստոսի 9-ից Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության գիտության, գյուտարարության, կրթության, առողջապահության, մշակույթի, հասարակական գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների հետ գիտատեխնիկական, տնտեսական ու մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար: |
||
09:35, 23 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան - Հայաստանի Հանրապետության պետական պարգև։ Հիմնադրվել է 1993թ. հուլիսի 6-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված, 1993թ. հուլիսի 26-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 1993թ. օգոստոսի 8-ին ուժի մեջ մտած «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի մասին» ՀՀ օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014թ. օգոստոսի 9-ին)։ ՀՀ ամենահին շքանշանն է Հայրենիքի շքանշանի և «Մարտական խաչ» շքանշանի հետ մեկտեղ։ Վերասահմանվել է 2014թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։
Շքանշանի կարգավիճակը
1993-2014թթ.
1993թ. ընդունված օրենքի համաձայն, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման, բնական և հասարակական գիտությունների, գյուտարարության, մշակույթի, կրթության, առողջապահության, հասարակական գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաև արտասահմանյան երկրների հետ գիտատեխնիկական, տնտեսական ու մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար։
Ներկայումս
2014թ. օգոստոսի 9-ից Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության գիտության, գյուտարարության, կրթության, առողջապահության, մշակույթի, հասարակական գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների հետ գիտատեխնիկական, տնտեսական ու մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ շքանշանով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։
Շքանշանով պարգևատրվողները
1993թ. ընդունված օրենքով Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրվողների շրջանակ չէր սահմանվել:
2014թ. օգոստոսի 9-ից Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրվում են գիտության, տնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի բնագավառների և հասարակական գործիչներն ու կոլեկտիվները:
Պարգևատրման միջնորդությունը
1993թ. ընդունված օրենքի համաձայն, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։
2014թ. օգոստոսի 9-ից Հանրապետության Նախագահը շքանշանով կարող է պարգևատրել ինչպես անձնական նախաձեռնությամբ, այնպես էլ պարգևատրման վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա: Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014թ. սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորելու մասին» թիվ ՆՀ-396-Ն հրամանագրով սահմանվել է, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու միջնորդությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը՝ տվյալ մարմինների և Երևանի քաղաքապետարանի գործունեության ոլորտին առնչության դեպքում:
Կրելու կարգը
Ինչպես 1993-2014թթ., այնպես էլ այժմ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը կրում են կրծքի ձախ կողմում՝ «Մարտական խաչ» շքանշանից հետո։
Շքանշանի նկարագրությունը
1993-2014թթ. հանձնվող Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանն նկարագրությունը և նմուշը հաստատվել են ՀՀ Կառավարության 1995թ. հունվարի 11-ին ընդունված որոշմամբ, ըստ որի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանն ունի ութանիստ վարդյակի տեսք, որի անկյունում տեղադրված են ճառագայթային զարդեր։ Ութանիստ վարդյակը դեպի կենտրոն ունի փորվածք, որտեղ տեղադրված է Մեսրոպ Մաշտոցի պատկերը՝ սրբի պսակով, ձախ ձեռքին՝ բացված գիրք, աջ ձեռքի ափը բարձրացված է դեպի վեր։ Ճիշտ առանցքում կա 3 տողով մակագրություն՝ «սբ. Մեսրոպ Մաշտոց»։
Վարդյակն արծաթից է, ոսկեջրված, Մաշտոցի պատկերը և մակագրությունը փայլեցված են, իսկ մնացածը՝ անփայլ։ Շքանշանի վերին թևը, որը նույնպես անփայլ է, ունի շեղանկյուն զարգացում ճառագայթաձև փորվածքով, որի կենտրոնում ամրացվում է ադամանդե քար՝ մոտ կարատի 0,125 չափով։ Շքանշանի չափերն են՝ 40 մմ x 40 մմ, շեղանկյանը՝ 15 մմ x 15 մմ։ Շեղանկյուն զարգացումն իր հակառակ երեսին ունի շքանշանը հագուստին ամրացնելու հարմարանք։
Շքանշանի հակառակ երեսին փորագրվում է շքանշանի հերթական համարը։
Շքանշանը փոխարինող շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմ x 10 մմ։ Շերտաձողիկի ժապավենի երիզներն արծաթափայլ են, մեջտեղում՝ թունդ վարդագույն։ Շերտաձողիկի հակառակ երեսն ունի շերտաձողիկը հագուստին ամրացնելու հարմարանք։
2014թ. օգոստոսի 9-ից հանձնվող շքանշանի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
Պարգևատրման վիճակագրությունը
ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008թ. ապրիլի 9-ից առ այսօր) շքանշանով պարգևատրվել է 34 անձ, որոնցից 22-ը ՀՀ, 12-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ են։
Պարգևատրված 12 օտարերկրյա քաղաքացիներից 6-ը Ռուսաստանի Դաշնության, 2-ը՝ Թուրքիայի, 2-ը՝ Ֆրանսիայի, 1-ը՝ Շվեյցարիայի և 1-ը՝ Ուկրաինայի քաղաքացիներ են։
34 պարգևատրվածների դասակարգումն է ըստ գործունեության ոլորտների՝
- գիտություն - 6,
- առողջապահություն - 1,
- մշակույթ - 13,
- տնտեսություն - 1,
- բարեգործություն - 4,
- սպորտ - 2,
- կրոնական գործիչներ - 3,
- պետական-քաղաքական գործիչներ - 4։
Ըստ տարեթվերի պարգևատրվել են.
- 2008թ. - 3,
- 2009թ. - 6,
- 2010թ. - 8,
- 2011թ. - 11,
- 2012թ. - 3,
- 2013թ. - 3 անձ։
- 2014թ. օգոստոսի 10-ի դրությամբ որևէ մեկը չի պարգևատրվել։
Շքանշանի ասպետներ
Հիմնական հոդված՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետների ցանկ