«Բրենդոն Ջենինգս»–ի խմբագրումների տարբերություն
չ clean up, փոխարինվեց: ընդհամենը → ընդամենը oգտվելով ԱՎԲ |
ավելացվեց Կատեգորիա:Սեպտեմբերի 23 ծնունդներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 68. | Տող 68. | ||
[[Կատեգորիա:1989 ծնունդներ]] |
[[Կատեգորիա:1989 ծնունդներ]] |
||
[[Կատեգորիա:Ամերիկացի բասկետբոլիստներ]] |
[[Կատեգորիա:Ամերիկացի բասկետբոլիստներ]] |
||
[[Կատեգորիա:Սեպտեմբերի 23 ծնունդներ]] |
08:19, 18 Նոյեմբերի 2013-ի տարբերակ
Բրենդոն Ջենինգս | ||
Ակումբ | Դետրոյթ Փիստոնս | |
---|---|---|
Դիրքը | Խաղարկող | |
Համար | № 7 | |
Ի ծնե տրված անունը | Brandon Jennings Բրենդոն Ջենինգս | |
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 23, 1989 (34 տարեկան) | |
Ծննդավայր | Քոմթոն, Կալիֆորնիա, ԱՄՆ | |
Հասակ | 185 սմ | |
Քաշ | 77 կգ | |
Դպրոց | Դոմինգեզ (Քոմթոն, Կալիֆորնիա) Օուք Հիլի ակադեմիա (Վիլսոն, Վիրջինիա) | |
Դրաֆթի տարի | 2009 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 10-րդ | |
Դրաֆթ ակումբ | Միլոուքի Բաքս | |
Կարիերայի պատմություն
| ||
Վիրտուս Ռոմա (2008–2009) Միլոուքի Բաքս (2009–2013) Դետրոյթ Փիստոնս (2013-այժմ) | ||
Մրցանակներ
| ||
| ||
Բրենդոն Ջենինգս (անգլ.՝ Brandon Jennings, ծնվ.՝ սեպտեմբերի 23, 1989թ.), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, խաղարկող: Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Դետրոյթ Փիստոնս» ակումբում:
Ավագ դպրոցի կարիերան անցկացրել է հայրենի Դոմինգեզի ավագ դպրոցում, իսկ ավելի ուշ՝ Օուք Հիլի ակադեմիայում: Դպրոցի ավարտական տարում Ջենինգսի միջին ցուցանիշներն էին 32,7 միավոր և 7,4 արդյունավետ փոխանցում: Ակադեմիան ավարտելուց հետո Ջենինգսը չի ընդունում Արիզոնայի համալսարանի առաջարկած կրթաթոշակային ծրագիրը և դրա փոխարեն միանգամից պրոֆեսիոնալ կարիերա է սկսում Իտալիայի «Վիրտուս Ռոմա» ակումբում, որի կազմում ընդամենը մեկ տարի անցկացնելուց հետո մասնակցության հայտ ներկայացնում 2009 թվականի NBA դրաֆթում, որտեղ էլ ընտրվում է «Միլոուքի Բաքսի» կողմից՝ 10-րդ ընտրության իրավունքով:
2013 թվականի հուլիսի 31-ին «Բաքսը» փոխանակում է Ջենինգսին «Դետրոյթ Փիստոնսի» հետ, ով իր հերթին զիջում է պաշտպան Բրենդոն Նայթին, հարձակվող Քրիս Միդլթոնին և կենտրոնական Վյաչեսլավ Կրավցովին:[1]
Մրցանակներ և այլ նվաճումներ
- Տարվա նորեկ խաղացող «Պրես Տելեգրամի» վարկածով (2005)
- Լես Շվամ մրցույթի ամենաարդյունավետ խաղացող (2006)
- «Elite 24 Hoops Classic» հանդիպման ամենաարդյունավետ խաղացող (Թայրիկ Էվանսի հետ, 2007)
- «Las Vegas Easter Classic» ամենաարդյունավետ խաղացող (2007)
- Թոփ 100 ավագ դպրոցների փլեյմեյքեր NBAPS վարկածով (2007)
- Goazcats.com ցուցադրության ամենաարժեքավոր խաղացող (2007)
- Նեյսմիթի անվան տարվա տղամարդ բասկետբոլիստ (2008)
- Գեյթորեյդի վարակածով Վիրջինիայի տարվա խաղացող (2007–08)
- Տարվա բասկետբոլիստ «Փերեյդ» ամսագրի վարկածով (2008)
- «EA SPORTS» Տարվա ազգային խաղացող (2008)
- McDonald's All-American (2008)
- Տարվա ազգային խաղացող «Մաքսփրեփս» վարկածով (2007–08)
- «Jordan Brand Classic» Արևելքի ամենաարժեքավոր խաղացող (2008)
- № 1 ավարտական դպրոցական ըստ «ESPN»-ի (2008)
- № 1 ավարտական դպրոցական ըստ «Van Coleman Hoopmaster»-ի (2008)
- № 1 ավարտական դպրոցական ըստ «Clark Franics Hoopscoop»-ի (2007,2008)
- № 1 ավարտական դպրոցական ըստ «Dave Telep Scout.com»-ի (2008)
- NBA Արևելյան կոնֆերենցիայի ամսվա նորեկ (հոկտեմբեր-նոյեմբեր, 2009)
- NBA Արևելյան կոնֆերենցիայի ամսվա նորեկ (դեկտեմբեր, 2009)
- NBA Արևելյան կոնֆերենցիայի ամսվա նորեկ (հունվար, 2010)
- NBA «All-Rookie առաջին թիմ» խորհրդանշական հավաքականի անդամ (2009–10)
Ծանոթագրություններ
- ↑ «Փիստոնսի և Բաքսի բանակցություններն ավարտվեցին». NBA.com. «Թըրներ սպորտս ինտերակտիվ». Հուլիսի 31, 2013. Վերցված է Հոկտեմբերի 21, 2013-ին.