«Կալիումի պերմանգանատ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «Potassium-permanganate-2004-xtal-3D-SF-B.png Պատկեր:Potassium-permanganate-2004-xtal-3D-SF-B.png|thumb|Կալիումի պերմանգանատ (եռաչափ պատկեր)...»:
 
No edit summary
Տող 1. Տող 1.

Potassium-permanganate-2004-xtal-3D-SF-B.png
[[Պատկեր:Potassium-permanganate-2004-xtal-3D-SF-B.png|thumb|Կալիումի պերմանգանատ (եռաչափ պատկեր)]]
[[Պատկեր:Potassium-permanganate-2004-xtal-3D-SF-B.png|thumb|Կալիումի պերմանգանատ (եռաչափ պատկեր)]]



17:14, 19 Հոկտեմբերի 2013-ի տարբերակ

Կալիումի պերմանգանատ (եռաչափ պատկեր)

Կալիումի պերմանգանատը (կալիումի գերմանգանատը, լատին․՝ Kalii permanganas) գերմանգանական թթվի կալիումական աղ է: Քիմիական բանաձևն է KMnO4։ Մուգ մանուշակագույն (համարյա սև), մետաղական փայլով բյուրեղ է, խտությունը՝ 2703 կգ/մ3: 100 գ ջրում 20°C-ում լուծվում է 6,4 գ: Լուծվում է նաև մեթանոլում, քացախաթթվում և ացետոնում: 240°C-ում առանց հալվելու քայքայվում է՝ անջատելով թթվածին:

Քիմիական հատկություններ

Ուժեղ օքսիդիչ է. թթվային միջավայրում Mn(VII) վերականգնվում է Mn(II), իսկ հիմնայինում՝ Mn(IV), ալկալիականում՝ Mn(VI)․

  • Թթվային միջավայրում՝

2KMnO4 + 5K2SO3 + 2H2SO4 → 6K2SO4 + 2MnSO4 + 3H2O

  • Հիմնային միջավայրում՝

2KMnO4 + 3K2SO3 + H2O → 3K2SO4 + MnO2 + 2KOH

  • Ալկալիական միջավայրում՝

2KMnO4 + K2SO3 + 2KOH → K2SO4 + K2MnO4 + H2O

  • * Ալկալիական միջավայրում ցածր ջերմաստիճանի դեպքում՝

KMnO4 + K2SO3 + 2KOH → K2SO4 + K3MnO4 + H2Ենթատողային տեքստO


Խիտ H2SO4-ով և օրգանական որոշ նյութերով (օրինակ, գլիցերինով) մշակելիս պայթում է, սակայն, զգուշորեն միացնելիս սառը թթվին, ռեակցում է՝ առաջացնելով անկայուն մանգանի (VII) օքսիդ.

2KMnO4 + H2SO4 → 2KHSO4 + Mn2O7 + H2O

Ստացումը

Ստացվում է քիմիական և էլեկրաքիմիական մանգանի միացությունների օքսիդացման հետրանքով․

2MnO2 + 3Cl2 + 8KOH → 2KMnO4 + 6KCl + 4H2O 2K2MnO4 + Cl2 → 2KMnO4 + 2KCl 3K2MnO4 + 2H2O → 2KMnO4 + MnO2 + 4KOH 2K2MnO4 + 2H2O → 2KMnO4 + H2 ↑ +2KOH

Վերջին ռեակցիան տեղի է ունենում խիտ կալիումի մանգանատի էլեկտրոլիզի ընթացքում։

Կիրառություն

Կիրառվում է օրգանական սինթեզում որպես օքսիդիչ, ինչպես նաև բժշկության և անասնաբուժության մեջ:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։